Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 139։1-24

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 139  Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ+։   Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը+, Հեռվից իմանում ես իմ մտքերը+։   Դու հետևում ես իմ գնալուն ու պառկելուն+ Եվ ծանոթ ես իմ բոլոր ճանապարհներին+։   Դեռ խոսք չկա իմ լեզվի վրա+, Բայց ահա, ո՛վ Եհովա, դու ամեն ինչ արդեն գիտես+։   Հետևից ու առջևից դու շրջապատում ես ինձ Եվ քո ձեռքն ինձ վրա ես դնում։   Իմ մասին գիտելիքներդ իրոք որ զարմանալի են ինձ համար+. Այնքան բարձր են, որ չեմ կարող հասնել դրանց+։   Ո՞ւր գնամ ես քո ոգուց+, Եվ ո՞ւր փախչեմ քո երեսից+։   Եթե երկինք բարձրանամ, այնտեղ ես դու+, Եվ եթե անկողինս գերեզմանի* մեջ դնեմ, ահա դու այնտեղ ես+։   Եթե արշալույսի թևեր+ առնեմ, Որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ+, 10  Այնտե՛ղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի+, Եվ քո աջը ինձ կպահի+։ 11  Եթե ասեմ, թե խավարը կծածկի ինձ+, Այդ ժամանակ գիշերը լույս կլինի իմ շուրջը+։ 12  Նույնիսկ մթությունը քեզ համար խավար չէ+, Եվ գիշերը ցերեկվա պես լուսավոր կլինի+. Խավարը լույս կդառնա+։ 13  Դո՛ւ ստեղծեցիր իմ երիկամները+, Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում+։ 14  Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում+։ Զարմանալի են քո գործերը+, Եվ իմ հոգին դա լավ է գիտակցում+։ 15  Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից+, Երբ ես ծածուկ տեղը ստեղծվեցի+, Երբ ես երկրի խորունկ տեղերում+ հյուսվեցի։ 16  Քո աչքերը տեսան իմ սաղմը+, Եվ քո գրքում գրված էին այն օրերը, Երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին+, Թեև դրանցից դեռ մեկն էլ չկար։ 17  Որքա՜ն թանկագին են ինձ համար քո մտքերը+, Ո՛վ Աստված, որչա՜փ մեծ է նրանց թիվը+։ 18  Եթե փորձեմ հաշվել, դրանք ավազի հատիկներից էլ շատ են+. Ես արթնանում եմ և դեռ քեզ հետ եմ+։ 19  Երանի՜ թե, ո՛վ Աստված, սպանես ամբարշտին+։ Այդ ժամանակ կհեռանան ինձանից արյունապարտ մարդիկ+, 20  Որոնք քո մասին իրենց նենգ գաղափարների համաձայն են խոսում+. Նրանք՝ քո հակառակորդները+, քո անունը անպատշաճ ձևով են գործածում+։ 21  Մի՞թե քեզ ատողներին ես չեմ ատում, ո՛վ Եհովա+, Եվ մի՞թե քո դեմ ապստամբողները զզվելի չեն ինձ համար+։ 22  Կատարյալ ատելությամբ ատում եմ նրանց+։ Նրանք իսկական թշնամիներ են դարձել ինձ համար+։ 23  Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը+։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը+։ 24  Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի+։ Հավիտենության ճանապարհով+ ինձ առաջնորդիր։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։