Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 137։1-9

137  Բաբելոնի գետերի մոտ+ ՝ այնտեղ մենք նստում էինք+, Լաց էինք լինում, երբ հիշում էինք Սիոնը+։   Նրա միջի բարդիներից+ Կախում էինք մեր քնարները+։   Մեզ գերեվարողները խնդրում էին, որ երգ երգենք+, Եվ մեզ ծաղրողները՝ որ իրենց ուրախացնենք+՝ ասելով. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»+։   Ինչպե՞ս կարող էինք Եհովայի երգը երգել+ Օտար հողի վրա+։   Եթե քեզ մոռանամ, ո՛վ Երուսաղեմ+, Թող իմ աջ ձեռքը մոռանա, թե ինչ կարող է անել։   Թող իմ լեզուն քիմքիս կպչի+, Եթե քեզ չհիշեմ+, Եթե Երուսաղեմն իմ գլխավոր ուրախությունից Ավելի վեր չդասեմ+։   Հիշի՛ր+, ո՛վ Եհովա, Եդոմի+ որդիներին Երուսաղեմի օրը+, Որ ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք մինչև նրա հիմքերը»+։   Ո՛վ Բաբելոնի դուստր, որ պիտի կողոպտվես+, Երջանիկ կլինի նա, ով կտա քո հատուցումը+, Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես որ դու վարվեցիր մեզ հետ+։   Երջանիկ կլինի նա, ով կբռնի ու կջարդի+ Քո զավակներին՝ ժայռին զարկելով։

Ծանոթագրություններ