Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 136։1-26

136  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Շնորհակալությո՛ւն հայտնեք աստվածների Աստծուն+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Շնորհակալությո՛ւն հայտնեք տերերի Տիրոջը+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Նրան, ով զարմանահրաշ ու մեծամեծ բաներ է անում+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով երկինքը իմաստությամբ է ստեղծել+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով երկիրը ջրերի վրա է տարածել+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով մեծ լուսատուներն է ստեղծել+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Արեգակը, որ ցերեկվա վրա իշխի+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Լուսինն ու աստղերը, որ գիշերվա վրա իշխեն+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 10  Ով կործանեց Եգիպտոսը՝ սպանելով նրա առաջնեկներին+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 11  Ով Իսրայելին դուրս բերեց նրանց միջից+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 12  Զորեղ ձեռքով և մեկնած բազկով+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է։ 13  Ով Կարմիր ծովը երկու մասի բաժանեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 14  Ով Իսրայելին նրա միջով անցկացրեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 15  Ով փարավոնին և նրա զորքին Կարմիր ծովը նետեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 16  Ով իր ժողովրդին անապատի միջով անցկացրեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 17  Ով մեծ թագավորների կոտորեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 18  Ով հզոր թագավորների սպանեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 19  Ամորհացիների Սեհոն թագավորին+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 20  Եվ Բասանի Օգ թագավորին+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 21  Ով նրանց երկիրը իբրև ժառանգություն տվեց+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 22  Ժառանգություն՝ իր ծառա Իսրայելին+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 23  Ով հիշեց մեզ, երբ նվաստ վիճակում էինք+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 24  Ով շարունակ խլում էր մեզ մեր թշնամիների ձեռքից+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 25  Ով կերակուր է տալիս ամեն մարմնի+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 26  Շնորհակալությո՛ւն հայտնեք երկնքի Աստծուն+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։

Ծանոթագրություններ