Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 135։1-21

135  Գովաբանե՛ք Յահին+։Գովաբանե՛ք Եհովայի անունը+,Գովաբանությո՛ւն մատուցեք, ո՛վ Եհովայի ծառաներ+,   Որ կանգնում եք Եհովայի տան մեջ+,Մեր Աստծու տան գավիթներում+։   Գովաբանե՛ք Յահին, որովհետև Եհովան բարի է+։Սաղմո՛ս երգեք նրա անվանը, քանի որ այն հաճելի է+։   Յահը իր համար Հակոբին ընտրեց+,Իսրայելին՝ որպես իր հատուկ սեփականություն+։   Ես գիտեմ, որ Եհովան մեծ է+,Մեր Տերը բարձր է մնացած բոլոր աստվածներից+։   Ինչը Եհովային հաճելի է, նա այն է անում+Երկնքում ու երկրի վրա, ծովերում ու ջրերի անդունդների մեջ+։   Նա գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից+,Ջրարգելակներ է սարքում անձրևի համար+Եվ քամի է հանում իր ամբարներից+։   Նա էր, որ կոտորեց Եգիպտոսի առաջնեկներին+,Թե՛ մարդկանց և թե՛ անասուններին+։   Նա նշաններ ու հրաշքներ ուղարկեց քեզ վրա, ո՛վ Եգիպտոս+,Փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա+. 10  Նա էր, որ բազմաթիվ ազգերի հարվածեց+Եվ զորավոր թագավորների սպանեց+. 11  Ամորհացիների Սեհոն թագավորին+,Բասանի Օգ թագավորին+Եվ Քանանի բոլոր թագավորությունները+ 12  Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց+,Ժառանգություն՝ իր Իսրայել ժողովրդին+։ 13  Ո՛վ Եհովա, հավերժական է քո անունը+։Ո՛վ Եհովա, քո մասին հիշատակը սերնդից սերունդ է+։ 14  Եհովան կպաշտպանի իր ժողովրդի դատը+Եվ կկարեկցի իր ծառաներին+։ 15  Ազգերի կուռքերը արծաթ ու ոսկի են+,Մարդու ձեռքի գործեր+։ 16  Բերան ունեն, բայց չեն խոսում+,Աչքեր ունեն, բայց չեն տեսնում+։ 17  Ականջներ ունեն, բայց չեն լսում+։Ոգի չկա նրանց բերանում+։ 18  Ճիշտ դրանց նման պիտի լինեն դրանք սարքողները+,Եվ ամեն ոք, ով դրանց է ապավինում+։ 19  Ո՛վ Իսրայելի տուն, օրհնի՛ր Եհովային+։ Ո՛վ Ահարոնի տուն, օրհնի՛ր Եհովային+։ 20  Ո՛վ Ղևիի տուն, օրհնի՛ր Եհովային+, Եվ դուք, Եհովայից վախեցողնե՛ր, օրհնե՛ք Եհովային+։ 21  Օրհնյալ լինի Եհովան Սիոնից+,Նա, որ բնակվում է Երուսաղեմում+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ