Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 127։1-5

Վերելքի երգ։ Սողոմոնի սաղմոսը։ 127  Եթե Եհովան չկառուցի տունը+, Ապա զուր են աշխատում այն կառուցողները+։ Եթե Եհովան չպահպանի քաղաքը+, Ապա զուր է արթուն մնում պահապանը+։   Զուր եք դուք կանուխ արթնանում+, Ուշ գիշերով նստում+ Ու տանջանքով վաստակած հացն ուտում+։ Մինչդեռ իր սիրած մարդուն նա քուն է տալիս+։   Ահա որդիները ժառանգություն են Եհովայից+. Որովայնի պտուղը պարգև է+։   Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքում+, Այնպես էլ երիտասարդ տարիքում ծնած որդիներն են+։   Երջանիկ է այն մարդը, որն իր կապարճը նրանցով է լցրել+։ Նրանք չեն ամաչի+, Քանի որ նրանց որդիները կխոսեն թշնամիների հետ դարպասների մոտ։

Ծանոթագրություններ