Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 118։1-29

118  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Թող Իսրայելն ասի. «Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Թող Ահարոնի տունն ասի+. «Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Թող Եհովայից վախեցողներն ասեն+. «Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Աղետալի վիճակում ես Յահին կանչեցի+. Յահը պատասխանեց և ինձ մի լայնարձակ տեղ հանեց+։   Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա+։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը+։   Եհովան իմ կողքին է, նա ինձ օգնողների մեջ է+, Այնպես որ ես հաղթանակած կնայեմ ինձ ատողների վրա+։   Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+, Քան ապավինել հողեղեն մարդուն+։   Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+, Քան ապավինել իշխանավորներին+։ 10  Բոլոր ազգերը պաշարեցին ինձ+, Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։ 11  Նրանք շրջապատեցին ինձ, այո՛, պաշարեցին ինձ+։ Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց։ 12  Մեղուների պես շուրջս պատեցին+, Բայց հանգան, ինչպես վառվող փշերի կրակը+։ Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։ 13  Նրանք ինձ ուժեղ հրեցին, որ վայր ընկնեմ+, Բայց Եհովան օգնեց ինձ+։ 14  Յահը իմ ապաստարանն է և իմ զորությունը+, Նա իմ փրկությունը եղավ+։ 15  Ցնծության ու փրկության ձայն կա+ Արդարների վրանների+ մեջ+։ Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։ 16  Եհովայի աջը բարձրանում է+, Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։ 17  Ես չեմ մահանա, այլ պիտի ապրեմ+, Որ Յահի գործերը հռչակեմ+։ 18  Յահը խստորեն ուղղեց ինձ+, Բայց մահվան չմատնեց+։ 19  Բա՛ց արեք արդարության դռները+։ Ես ներս պիտի մտնեմ, Յահին պիտի գովաբանեմ+։ 20  Սա Եհովայի դուռն է+, Արդարները նրանով ներս պիտի մտնեն+։ 21  Պիտի գովեմ քեզ, որովհետև դու պատասխանեցիր ինձ+ Եվ իմ փրկությունը եղար+։ 22  Այն քարը, որ շինարարները մերժեցին+, Անկյան գլուխը դարձավ+։ 23  Սա Եհովայից եղավ+ Եվ սքանչելի է մեր աչքերին+։ 24  Սա այն օրն է, որ Եհովան ստեղծեց+. Պիտի ուրախանանք ու ցնծանք այդ օրը+։ 25  Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, փրկի՛ր+։ Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, հաջողությո՛ւն տուր+։ 26  Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով+։ Օրհնում ենք ձեզ Եհովայի տնից+։ 27  Եհովան է Աստվածը+, Նա մեզ լույս է տալիս+։ Տոնական երթը+ ճյուղերով զարդարեք+ Մինչև զոհասեղանի եղջյուրները+։ 28  Դու իմ Աստվածն ես, և ես պիտի գովաբանեմ քեզ+. Իմ Աստվածն ես, և ես պիտի մեծարեմ քեզ+։ 29  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։

Ծանոթագրություններ