Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 116։1-19

116  Ես սիրով եմ լցված, որովհետև Եհովան լսում է+ Իմ ձայնը, իմ աղաչանքները+։   Նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց+, Եվ իմ կյանքի բոլոր օրերում ես նրան պիտի կանչեմ+։   Մահվան պարաններն օղակեցին ինձ+, Եվ ես աղետալի վիճակում հայտնվեցի, ասես գերեզմանում*+։ Նեղություն ու վիշտ գտա ես+։   Բայց ես Եհովայի անունը կանչեցի+. «Ո՛վ Եհովա, փրկի՛ր իմ հոգին»+։   Եհովան բարեգութ է ու արդար+, Մեր Աստվածը ողորմություն է ցույց տալիս+։   Եհովան պահպանում է անփորձներին+։ Ես ուժասպառ եղա, և նա փրկեց ինձ+։   Վերադարձի՛ր քո հանգստի վայրը, ո՛վ իմ հոգի+, Որովհետև Եհովան քեզ բարիք է արել+։   Դու իմ հոգին ազատեցիր մահից+, Աչքս՝ արտասուքից, ոտքս՝ սայթաքելուց+։   Ես պիտի քայլեմ+ Եհովայի առաջ ողջերի երկրում+։ 10  Ես հավատացի+, ուստիև խոսեցի+։ Խիստ ընկճված էի ես։ 11  Շփոթության մեջ ասացի+. «Ամեն մարդ ստախոս է»+։ 12  Ինչո՞վ հատուցեմ Եհովային+ Ինձ արած իր բոլոր բարիքների համար+։ 13  Մեծ փրկության+ գավաթը պիտի վերցնեմ Ու Եհովայի անունը կանչեմ+։ 14  Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+ Իր ողջ ժողովրդի առջև։ 15  Թանկարժեք է Եհովայի աչքերում Իրեն նվիրվածների մահը+։ 16  Ո՛վ Եհովա+, Ես քո ծառան եմ+, Քո ծառան և քո աղախնի որդին+։ Դու արձակեցիր իմ կապանքները+։ 17  Երախտագիտության զոհեր քեզ պիտի մատուցեմ+ Ու Եհովայի անունը պիտի կանչեմ+։ 18  Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+ Իր ողջ ժողովրդի առջև+, 19  Եհովայի տան գավիթներում+, Եվ քո մեջ, ո՛վ Երուսաղեմ+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։