Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 115։1-18

115  Ոչ թե մեզ, ո՛վ Եհովա, ոչ թե մեզ+, Այլ քո անվանը փառք տուր+ Քո սիրառատ բարության և քո ճշմարտության համաձայն+։   Ինչո՞ւ ազգերն ասեն+. «Ո՞ւր է նրանց Աստվածը»+։   Մեր Աստվածը երկնքում է+, Ինչը որ իրեն հաճելի է, նա այն է անում+։   Նրանց կուռքերը արծաթ են ու ոսկի+, Մարդու ձեռքի գործեր+։   Բերան ունեն, բայց չեն խոսում+, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում+,   Ականջներ ունեն, բայց չեն լսում+, Քիթ ունեն, բայց հոտ չեն առնում+։   Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում+։ Ոտքեր ունեն, բայց չեն քայլում+, Իրենց կոկորդով ձայն չեն հանում+։   Դրանք շինողները դրանց պես կդառնան+, Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց են ապավինում+։   Ո՛վ Իսրայել, Եհովայի՛ն ապավինիր+. Նա՛ է քո օգնությունն ու քո վահանը+։ 10  Ո՛վ Ահարոնի տուն, Եհովայի՛ն ապավինիր+. Նա՛ է քո օգնությունն ու քո վահանը+։ 11  Ո՛վ Եհովայից վախեցողներ, Եհովայի՛ն ապավինեք+. Նա՛ է ձեր օգնությունն ու ձեր վահանը+։ 12  Եհովան հիշում է մեզ. նա կօրհնի+, Կօրհնի Իսրայելի տունը+, Կօրհնի Ահարոնի տունը+։ 13  Կօրհնի Եհովայից վախեցողներին+՝ Փոքրերին ու մեծերին+։ 14  Եհովան ձեզ կշատացնի+, Ձեզ և ձեր որդիներին+։ 15  Օրհնված եք դուք Եհովայից+՝ Երկինքն ու երկիրը Ստեղծողից+։ 16  Երկինքը Եհովային է պատկանում+, Իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել+։ 17  Մահացածները չեն գովաբանում Յահին+, Եվ ոչ էլ լռության մեջ իջնողները+։ 18  Բայց մենք պիտի օրհնենք Յահին+ Այժմ և հավիտյան+։ Գովաբանե՛ք Յահին*+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելուիա»։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։