Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 114։1-8

114  Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից+, Հակոբի տունը՝ անհասկանալի լեզվով խոսող ժողովրդի միջից+,   Հուդան դարձավ նրա սուրբ վայրը+, Իսրայելը՝ նրա մեծ տերությունը+։   Ծովը տեսավ ու փախուստի դիմեց+, Իսկ Հորդանանը հետ դարձավ+։   Լեռները ցատկոտեցին խոյերի պես+, Բլուրները՝ գառնուկների պես։   Ի՞նչ պատահեց քեզ, ծո՛վ, որ փախար+, Ո՛վ Հորդանան, քեզ ի՞նչ եղավ, որ հետ դարձար+։   Ո՛վ դուք լեռներ, ինչո՞ւ այդպես ցատկոտեցիք խոյերի պես+, Եվ դո՛ւք, բլուրնե՛ր, գառների պես+։   Երկյուղի՛ր* Տիրոջ առաջ, ո՛վ երկիր+, Հակոբի Աստծու առաջ,   Որ ժայռը եղեգնաշատ լիճ է դարձնում+ Եվ կայծքարե ժայռը՝ ջրի աղբյուր+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուր ցավերի մեջ եղիր»։