Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 111։1-10

111  Գովաբանե՛ք Յահին*+։א [Ա՛լեֆ] Ամբողջ սրտով ես պիտի գովերգեմ Եհովային+ב [Բեթ] Ուղղամիտների հավաքույթում+ և նրանց ժողովի մեջ+։ ג [Գի՛մել]   Մեծ են Եհովայի գործերը+։ד [Դա՛լեթ] Բոլոր նրանք, ովքեր ուրախանում են նրա գործերով, քննում են դրանք+։ ה [Հե]   Արժանապատվություն ու շքեղություն են+ նրա գործերը+,ו [Վավ] Եվ նրա արդարությունը հավիտյան է մնում+։ ז [Զային]   Նա հիշարժան է դարձրել իր հրաշալի գործերը+։ ח [Խեթ] Եհովան գթառատ է ու ողորմած+։ ט [Տեթ]   Նա կերակուր է տալիս իրենից վախեցողներին+։ י [Յոդ] Իր ուխտը նա հիշելու է հավիտյան+։ כ [Քաֆ]   Իր գործերի զորության մասին նա պատմեց իր ժողովրդին+՝ל [Լա՛մեդ] Նրանց տալով ազգերի ժառանգությունը+։ מ [Մեմ]   Նրա ձեռքի գործերը ճշմարտություն են և արդարադատություն+։נ [Նուն] Նրա տված բոլոր հրահանգները վստահելի են+, ס [Սա՛մեխ]   Հաստատված են հավիտյանս հավիտենից+,ע [Ային] Ճշմարտությամբ և ազնվությամբ են սահմանված+։ פ [Փե]   Նա ազատագրում ուղարկեց իր ժողովրդին+։ צ [Ցա՛դե] Իր ուխտը հաստատեց հավիտյան+։ ק [Կոֆ] Սուրբ և ահ ներշնչող է նրա անունը+։ ר [Ռեշ] 10  Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է+։ ש [Սին] Բոլոր նրանք, ովքեր կատարում են նրա պատվերները, խոր հասկացողություն ունեն+։ ת [Թավ] Նրա գովքը մնում է հավիտյան+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ալելուիա»։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։