Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 11։1-7

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ 11  Եհովայի մոտ ես ապաստան գտա+։Էլ ինչպե՞ս եք իմ հոգուն ասում.«Թռչնի պես դեպի ձեր լեռը թռիր+։   Ամբարիշտներն ահա իրենց աղեղը լարում են+Եվ իրենց նետը լարի վրա են ամրացնում,Որ խավարի մեջ հարվածեն սրտով ուղիղներին+։   Երբ արդարադատության հիմքերը քանդվում են+,Արդարն ի՞նչ կարող է անել»։   Եհովան իր սուրբ տաճարում է+։Եհովայի գահը երկնքում է+։Նրա աչքերը տեսնում են, նա իր հայացքով զննում է+ մարդկանց որդիներին։   Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին+,Իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին+։   Ամբարիշտների վրա նա որոգայթներ, կրակ ու ծծումբ է տեղալու+Եվ այրող քամի. նրանց բաժակի+ բաժինը դա է լինելու։   Որովհետև Եհովան արդար է+ և սիրում է արդար գործերը+։Ուղղամիտները կտեսնեն նրա երեսը+։

Ծանոթագրություններ