Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 109։1-31

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 109  Ո՛վ իմ գովաբանության Աստված+, մի՛ լռիր+,   Որովհետև ամբարշտի բերանը և խաբեբայի բերանը իմ դեմ են բացվել+։ Նրանք ստության լեզվով են խոսում իմ մասին+։   Ատելության խոսքերով են ինձ շրջապատել+ Եվ առանց պատճառի իմ դեմ են կռվում+։   Իմ սիրո դիմաց նրանք հակառակվում են ինձ+, Բայց ես աղոթք եմ անում+։   Բարու դիմաց չարով են ինձ հատուցում+, Եվ իմ սիրո դիմաց՝ ատելությամբ+։   Նրա վրա ամբարիշտ մեկին նշանակիր, Եվ թող հակառակորդը+ նրա աջ կողմում կանգնի։   Երբ նրան դատեն, թող նա ամբարիշտ ճանաչվի, Եվ թող նրա աղոթքը մեղք դառնա+։   Թող նրա օրերը նվազեն+, Նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի+։   Թող նրա որդիները որբանան+, Եվ նրա կինը այրի դառնա+։ 10  Թող նրա որդիները թափառական լինեն+, Թող մուրան Եվ դուրս գալով իրենց ավերակներից՝ ուտելիք փնտրեն+։ 11  Վաշխառուն թող խաբեությամբ վերցնի նրա ողջ ունեցվածքը+, Եվ թող օտարները+ թալանեն նրա վաստակը+։ 12  Թող ոչ ոք սիրառատ բարություն չդրսևորի նրա հանդեպ+, Եվ ոչ ոք բարեհաճություն ցույց չտա նրա որբերին։ 13  Նրա զավակները կորստի թող մատնվեն+։ Հաջորդ սերնդի միջից թող նրանց անունը ջնջվի+։ 14  Նրա հայրերի անօրենությունը թող Եհովան հիշի+, Եվ նրա մոր մեղքը+ թող չջնջվի+։ 15  Թող դրանք միշտ Եհովայի առաջ լինեն+, Եվ թող նրանց մասին հիշատակումը նա երկրից վերացնի+, 16  Որովհետև նա չհիշեց սիրառատ բարություն դրսևորելու մասին+, Այլ հալածեց խեղճին ու աղքատին+ Եվ վհատված սիրտ ունեցողին, որպեսզի սպանի նրան+։ 17  Նա անեծք+ սիրեց, և հենց դա էլ եկավ նրա վրա+, Նա ուրախություն չգտավ օրհնության մեջ+, Եվ այն հեռացավ նրանից+։ 18  Նա անեծքը հագավ իբրև հանդերձ+, Եվ այն ջրի պես նրա մեջ մտավ+, Ու ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ։ 19  Թող նրա համար այն հանդերձ լինի, որով նա պարուրվում է+, Եվ գոտի, որով միշտ գոտևորվում է+։ 20  Սա է Եհովայի հատուցումը նրանց, ովքեր հակառակվում են ինձ+ Եվ իմ հոգու դեմ են չարախոսում+։ 21  Բայց դու Գերիշխան+ Տեր Եհովան ես։ Ցո՛ւյց տուր ինձ հաճությունդ հանուն քո անվան+։ Մեծ է քո սիրառատ բարությունը, ուստի փրկի՛ր+ ինձ, 22  Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+, Եվ իմ սիրտը խոցված է իմ ներսում+։ 23  Անհետացող ստվերի պես ես չքանում եմ+, Մորեխի պես քշվում եմ քամուց։ 24  Ծնկներս դողում են ծոմ պահելուց+, Եվ մարմինս հալումաշ է լինում առանց յուղի+։ 25  Նրանց համար նախատինքի առարկա եմ դարձել+։ Երբ ինձ տեսնում են, շարժում են իրենց գլուխները+։ 26  Օգնի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, Եհո՛վա+, Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարության համեմատ+։ 27  Թող իմանան, որ սա քո ձեռքն է+, Որ դո՛ւ արեցիր սա, ո՛վ Եհովա+։ 28  Թող որ նրանք անիծեն+, Բայց դու օրհնի՛ր ինձ+։ Նրանք վեր են կենում իմ դեմ, բայց թող ամաչեն+, Իսկ քո ծառան թող ուրախանա+։ 29  Թող անարգանք հագնեն ինձ հակառակվողները+, Եվ թող նրանց ամոթը վերնազգեստի պես ծածկի իրենց+։ 30  Ես պիտի շատ գովաբանեմ Եհովային իմ բերանով+, Եվ մարդկանց բազմության մեջ պիտի փառաբանեմ նրան+, 31  Որովհետև նա պիտի կանգնի աղքատի աջ կողմում+, Որպեսզի փրկի նրան այն մարդկանցից, ովքեր դատապարտում են նրա հոգին։

Ծանոթագրություններ