Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 108։1-13

Երգ։ Դավթի սաղմոսը։ 108  Սիրտս պինդ է, ո՜վ Աստված+։ Պիտի երգեմ ու սաղմոս ասեմ+, Իմ փառքը պիտի երգի ու սաղմոս ասի+։   Արթնացի՛ր, տավի՛ղ, և դու, քնա՛ր+։ Ես կարթնացնեմ լուսաբացը+։   Պիտի գովերգեմ քեզ ժողովուրդների մեջ, ո՜վ Եհովա+, Պիտի սաղմոս երգեմ քեզ ազգությունների մեջ+,   Որովհետև քո սիրառատ բարությունը մեծ է, մինչև երկինք է հասնում+, Եվ քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը+։   Երկնքից վե՛ր բարձրացիր, ո՜վ Աստված+, Թող քո փառքը ամբողջ երկրի վրա լինի+։   Որպեսզի քո սիրելիներն ազատվեն+, Փրկի՛ր քո աջ ձեռքով և պատասխա՛ն տուր ինձ+։   Աստված խոսեց իր սրբության մեջ+. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը+ որպես բաժին պիտի տամ+ Եվ Սոկքոթի+ հարթավայրը պիտի չափեմ։   Իմն է Գաղաադը+, իմն է Մանասեն+, Եփրեմը ամրոցն է իմ առաջնորդի+, Հուդան իմ գավազանն է*+։   Մովաբը+ իմ լվացվելու ամանն է+։ Եդոմի+ վրա կգցեմ իմ սանդալները+։ Փղշտացիների+ երկրի վրա կբացականչեմ հաղթանակած»+։ 10  Ո՞վ է տանելու ինձ բերդաքաղաքը+։ Ո՞վ է առաջնորդելու ինձ մինչև Եդոմ+։ 11  Մի՞թե ոչ դու, ո՛վ Աստված, որ մերժել ես մեզ+ Եվ մեր զորքերի հետ դուրս չես գալիս իբրև Աստված+։ 12  Օգնի՛ր մեզ, որ դուրս գանք նեղության միջից+, Քանի որ զուր է մարդուց սպասվող փրկությունը+։ 13  Մենք Աստծուց ենք զորություն ստանալու+, Եվ նա ինքն է ոտնակոխ անելու մեր թշնամիներին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 60։7-ի ծնթ.։