Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 107։1-43

(Սաղմոսներ 107–150) 107   Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+, Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Թող այսպես ասեն նրանք, որոնց Եհովան փրկագնեց+, Որոնց նա փրկագնեց հակառակորդի ձեռքից+   Եվ որոնց հավաքեց երկրներից+, Արևելքից ու արևմուտքից*+, Հյուսիսից ու հարավից+։   Նրանք թափառեցին անջուր վայրում+, անապատում+. Եվ բնակվելու համար մի քաղաքի ճանապարհ չգտան+։   Նրանք քաղց զգացին ու ծարավեցին+, Նրանց հոգին նվաղեց իրենց ներսում+։   Իրենց նեղության մեջ Եհովային աղաղակեցին+, Եվ նա տառապանքից ազատեց նրանց+։   Առաջնորդեց նրանց ճիշտ ճանապարհով+, Որպեսզի հասնեին մի քաղաքի, ուր կարող էին բնակվել+։   Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+ Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+,   Որովհետև նա հագեցրեց ծարաված հոգին+ Եվ քաղցած հոգին բարիքներով լիացրեց+։ 10  Ոմանք խավարի ու թանձր ստվերի մեջ ապրեցին+՝ Չարչարանքով ու երկաթե շղթաներով կապված+, 11  Քանի որ ընդդիմացան+ Աստծու խոսքերին+ Եվ Բարձրյալի խորհուրդն արհամարհեցին+։ 12  Ուստի նեղության միջոցով նա հպատակեցրեց նրանց սիրտը+. Նրանք սայթաքեցին, և չկար մեկը, որ օգներ նրանց+։ 13  Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+, Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։ 14  Դուրս բերեց խավարից ու թանձր ստվերից+ Եվ փշրեց նրանց կապանքները+։ 15  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+ Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 16  Նա կոտրեց պղնձե դռները+ Եվ ջարդեց երկաթե նիգերը+։ 17  Հիմարներն իրենց հանցավոր ճանապարհի+ Եվ անօրենությունների պատճառով տառապանք բերեցին իրենց վրա+։ 18  Նրանց հոգին զզվեց ամեն տեսակ կերակուրից+, Եվ նրանք մահվան դռներին մոտեցան+։ 19  Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+, Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։ 20  Ուղարկեց իր խոսքը և բուժեց նրանց+, Ազատեց նրանց գերեզմանի փոսից+։ 21  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+ Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 22  Թող երախտագիտության զոհեր մատուցեն+ Եվ ցնծությամբ նրա գործերը հռչակեն+։ 23  Նրանք, ովքեր ծով են դուրս գալիս նավերով+ Եվ առևտրով են զբաղվում լայնարձակ ջրերի վրա+, 24  Տեսնում են Եհովայի արածներն+ Ու նրա զարմանահրաշ գործերը խորություններում+. 25  Նա ասում է, ու մրրկալից քամի է բարձրանում+, Եվ վեր են խոյանում ծովի ալիքները+։ 26  Նրանք մինչև երկինք են բարձրանում Եվ իջնում մինչև հատակը։ Աղետից նրանց հոգին հալվում է+։ 27  Նրանք ճոճվում ու երերում են հարբած մարդու պես+, Եվ նրանց ողջ իմաստությունը անօգուտ է դառնում+։ 28  Իրենց նեղության մեջ Եհովային են աղաղակում+, Եվ նա տառապանքից դուրս է բերում նրանց+. 29  Խաղաղեցնում է փոթորիկը+, Եվ ծովի ալիքները հանդարտվում են+։ 30  Նրանք ուրախանում են, երբ ալիքները հանդարտվում են, Եվ նա իրենց ուզած նավահանգիստն է առաջնորդում նրանց+։ 31  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+ Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 32  Թող մեծարեն նրան ժողովրդի հավաքույթում+ Եվ երեցների մեջ թող փառաբանեն նրան+։ 33  Նա գետերը անապատի է վերածում+, Եվ ջրի վտակները՝ ծարաված հողի+, 34  Պտղաբեր հողը՝ աղուտ երկրի+ Նրանում բնակվողների չարության համար։ 35  Անապատը վերածում է եղեգնաշատ լճի+, Եվ անջուր վայրը՝ ջրի աղբյուրների+։ 36  Այնտեղ նա բնակեցնում է քաղցածներին+, Որ նրանք քաղաք հիմնեն բնակվելու համար+։ 37  Նրանք արտեր են ցանում և խաղողի այգիներ տնկում+, Որպեսզի դրանք առատ բերք տան+։ 38  Նա օրհնում է նրանց, և նրանք բազմանում են+, Թույլ չի տալիս, որ նրանց անասունը պակասի+։ 39  Բայց նրանք դարձյալ նվազում են ու կորանում+ Ընկճվածությունից, նեղությունից ու տրտմությունից+։ 40  Նա արհամարհանք է թափում իշխանավորների վրա+, Եվ նրանք թափառում են ճանապարհ չունեցող ամայի վայրերում+։ 41  Բայց կեղեքումից պաշտպանում է աղքատին+ Եվ նրա ընտանիքը հոտի պես բազմացնում է+։ 42  Ուղղամիտները տեսնում են և ուրախանում+, Իսկ բոլոր անարդարները փակում են իրենց բերանը+։ 43  Ո՞վ է իմաստուն։ Նա կխորհի այս ամենի մասին+ Եվ ուշադիր կհետևի Եհովայի սիրառատ բարության գործերին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «արևածագից և արևամուտից»։