Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 106։1-48

106  Գովաբանե՛ք Յահին+։Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը+։   Ո՞վ կպատմի Եհովայի զորավոր գործերը+,Կամ ո՞վ լսելի կդարձնի նրա գովաբանությունը+։   Երջանիկ են նրանք, ովքեր արդարադատությանն են հետևում+Եվ ամեն ժամանակ արդարությամբ են վարվում+։   Հիշի՛ր ինձ, ո՛վ Եհովա, ժողովրդիդ ցույց տված քո բարեհաճության համեմատ+։Հո՛գ տար ու փրկի՛ր ինձ+,   Որպեսզի տեսնեմ ընտրյալներիդ+ հանդեպ քո բարությունը,Որպեսզի ուրախանամ քո ազգի ուրախությամբ+Եվ պարծենամ քո ժառանգությամբ+։   Մենք մեղք գործեցինք մեր հայրերի պես+,Սխալ վարվեցինք, ամբարշտություն  արեցինք+։   Մեր հայրերը ԵգիպտոսումՉհասկացան քո զարմանահրաշ գործերը+։Չհիշեցին քո մեծ սիրառատ բարությունը+Եվ ապստամբեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի+։   Բայց նա փրկեց նրանց հանուն իր անվան+,Որ հայտնի դարձնի իր զորությունը+։   Սաստեց Կարմիր ծովին, և այն ցամաքեց+։Անցկացրեց նրանց ջրերի անդունդի միջով, ասես անապատի միջով անցնելիս լինեին+։ 10  Այդպես նրանց փրկեց ատողի ձեռքից+Եվ թշնամու ձեռքից ազատեց+։ 11  Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին+.Նրանցից ոչ ոք չմնաց+։ 12  Եվ այդժամ նրանք հավատացին նրա խոսքին+,Երգով գովաբանեցին նրան+։ 13  Սակայն շուտով մոռացան նրա գործերը+,Չսպասեցին նրա խորհրդին+։ 14  Իրենց եսասիրական ցանկությամբ բռնվեցին ամայի վայրում+Եվ փորձեցին Աստծուն անապատում+։ 15  Թեպետ նա տվեց նրանց իրենց ուզածը+,Բայց ավերիչ հիվանդություն ուղարկեց նրանց հոգիների մեջ+։ 16  Ճամբարի մեջ սկսեցին նախանձել Մովսեսին+Եվ Ահարոնին՝ Եհովայի սրբին+։ 17  Այդ ժամանակ երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին+Եվ ծածկեց Աբիրոնի ժողովին+։ 18  Կրակ բորբոքվեց նրանց ժողովի մեջ+,Եվ բոցը լափեց ամբարիշտներին+։ 19  Այնուհետև նրանք մի հորթ շինեցին Քորեբում+Եվ խոնարհվեցին ձուլածո կուռքի առաջ+, 20  Այսպես նրանք իմ փառքը+Խոտակեր ցլի պատկերով փոխարինեցին+։ 21  Նրանք մոռացան Աստծուն՝ իրենց Փրկչին+,Որ մեծամեծ գործեր կատարեց Եգիպտոսում+, 22  Զարմանահրաշ գործեր՝ Քամի երկրում+,Եվ ահ ներշնչող բաներ՝ Կարմիր ծովի մոտ+։ 23  Նա ուզում էր նրանց ոչնչացնելու հրաման տալ+,Եթե չլիներ Մովսեսը՝ նրա ընտրյալը,Որը կանգնեց նրա առաջ, ասես պարսպի ճեղքի մեջ+,Որ հետ դարձնի նրա զայրույթը, և նրանք չկործանվեն+։ 24  Նրանք արհամարհեցին ցանկալի երկիրը+Եվ նրա խոսքին չհավատացին+։ 25  Տրտնջացին իրենց վրանների մեջ+,Եհովայի ձայնին չլսեցին+։ 26  Ուստի նա, իր ձեռքը բարձրացնելով, երդվեց նրանց համար+,Որ անապատում պիտի կոտորի նրանց+, 27  Որ նրանց սերնդին պիտի կոտորի ազգերի մեջ+Եվ երկրներով մեկ պիտի ցիրուցան անի+։ 28  Ապա նրանք Փեգորի Բահաղին հարեցին+Եվ սկսեցին անկենդաններին մատուցված զոհեր ուտել+։ 29  Վիրավորեցին նրան իրենց գործերով+,Եվ պատուհաս ընկավ նրանց մեջ+։ 30  Երբ Փենեհեսը վեր կացավ ու միջամտեց+,Պատուհասը դադարեց։ 31  Դրա համար նա արդար համարվեցՍերնդից սերունդ՝ մինչև հավիտենություն+։ 32  Այնուհետև նրանք բարկացրին նրան Մերիբայի ջրերի մոտ+,Եվ նրանց պատճառով Մովսեսը չարիքի մեջ ընկավ+։ 33  Նրանք դառնացրին նրա ոգին,Եվ նա սկսեց անխոհեմ բաներ խոսել իր շուրթերով+։ 34  Նրանք չբնաջնջեցին ժողովուրդներին+,Ինչպես որ Եհովան էր նրանց ասել+, 35  Այլ ազգերի հետ խառնվեցին+Եվ նրանց գործերը սովորեցին+։ 36  Նրանց կուռքերին ծառայեցին+,Որոնք ծուղակ եղան իրենց համար+։ 37  Իրենց որդիներին ու դուստրերին+Դևերին զոհաբերեցին+։ 38  Անմեղ արյուն թափեցին+,Արյունն իրենց իսկ որդիների ու դուստրերի,Որոնց զոհ մատուցեցին Քանանի կուռքերին+,Եվ երկիրը արյունահեղությամբ պղծվեց+։ 39  Նրանք անմաքուր դարձան իրենց գործերի պատճառով+Եվ պոռնկություն գործեցին+։ 40  Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ+,Եվ նա զզվեց իր ժառանգությունից+։ 41  Բազմիցս ազգերի ձեռքը մատնեց նրանց+,Որ իրենց ատողները տիրեն նրանց վրա+, 42  Որ թշնամիները նեղեն նրանց,Եվ որ նրանք հպատակվեն նրանց ձեռքի տակ+։ 43  Բազում անգամներ ազատեց նրանց+,Սակայն նրանք ապստամբեցին իրենց անհնազանդ ընթացքի մեջ+Եվ նվաստացվեցին իրենց անօրենությունների համար+։ 44  Բայց նա ուշ դարձրեց նրանց նեղությանը+,Երբ լսեց նրանց աղերսանքը+։ 45  Հիշեց նրանց հետ կապած իր ուխտը+Եվ շնորհիվ իր մեծ սիրառատ բարության ափսոսանք զգաց+։ 46  Նրանց հանդեպ գութ արթնացրեցԲոլոր նրանց մեջ, ում մոտ գերի էին ընկել+։ 47  Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր Աստված, Եհո՛վա+,Եվ ժողովի՛ր մեզ ազգերի միջից+,Որ երախտագիտություն հայտնենք քո սուրբ անվանը+Եվ ցնծությամբ գովաբանենք քեզ+։ 48  Օրհնյա՜լ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը+,Հավիտենից մինչև հավիտյան.Եվ թող ողջ ժողովուրդը ասի՝ ամեն+։Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ