Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 104։1-35

104  Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։ Ո՛վ իմ Աստված Եհովա, դու շատ մեծ ես+։ Դու վեհություն և շքեղություն ես հագել+։   Լույս ես հագնում, ինչպես հանդերձ+, Երկինքը տարածում ես վրանի պաստառի պես+։   Քո վերնասենյակները ջրերի վրա ես կառուցում+, Ամպերը քեզ համար իբրև կառք ես գործածում+, Քամու թևերի վրա ես քայլում+,   Քո հրեշտակներին ոգիներ ես դարձնում+ Եվ քո ծառաներին՝ լափող կրակ+։   Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա+. Այն հավիտյանս հավիտենից չի սասանվի+։   Խոր ջրերով դու ծածկեցիր նրան, ասես հագուստով+։ Ջրերը լեռների վրա են կանգնած+։   Քո սաստելուց փախան նրանք+ Եվ քո որոտի ձայնից սարսափահար փախուստի դիմեցին   Դեպի այն վայրը, որ պատրաստել ես նրանց համար։ Լեռները բարձրացան+, Հովիտներն իջան։   Դու ջրերին սահման դրեցիր, որից նրանք չեն անցնի+, Որպեսզի երկիրը նորից չծածկեն+։ 10  Դու աղբյուրներ ես ուղարկում գետահովիտները+, Լեռների արանքով են նրանք հոսում։ 11  Նրանք խմեցնում են դաշտի բոլոր գազաններին+, Զեբրերը+ մշտապես իրենց ծարավն են հագեցնում։ 12  Նրանց վերևում հանգիստ են առնում երկնքի թռչունները+, Տերևախիտ ճյուղերի միջից նրանք ձայն են տալիս+։ 13  Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները+, Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը+։ 14  Դու կանաչ խոտ ես բուսցնում կենդանիների համար+ Եվ  բուսականություն՝ մարդկանց օգտի համար+, Որպեսզի երկրից կերակուր* հանես+ 15  Ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը+, Յուղ, որ փայլեցնում է նրա երեսը+, Եվ հաց, որ ամրացնում է մարդու սիրտը+։ 16  Հագենում են Եհովայի ծառերը, Լիբանանի մայրիները, որոնց նա տնկել է+։ 17  Թռչունները բույն են դնում դրանց վրա+, Իսկ արագիլի տունը գիհու ծառն է+։ 18  Բարձր սարերը+ այծյամների*+ համար են, Ապառաժները գորշուկների* համար ապաստան են+։ 19  Դու ստեղծեցիր լուսինը նշանակված ժամանակների համար+, Արեգակը լավ գիտի իր մայր մտնելու տեղը+։ 20  Դու տարածում ես խավարը, որ գիշեր լինի+, Երբ ման են գալիս անտառի բոլոր գազանները։ 21  Առյուծները մռնչում են որսի համար+՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով+։ 22  Երբ արևը սկսում է շողալ+, նրանք հեռանում են Եվ իրենց թաքստոցներում պառկում։ 23  Մարդը դուրս է գնում իր գործին+ Եվ իր աշխատանքին՝ մինչև երեկո+։ 24  Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա+, Բոլորը իմաստությամբ ես արել+։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով+։ 25  Այս մեծ ու լայնարձակ ծովի մեջ+ Թիվ չկա շարժվող բաներին+, Կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին+։ 26  Այնտեղով անցնում են նավերը+. Եվ լևիաթանին*+ դու ստեղծեցիր, որ խաղա այնտեղ+։ 27  Նրանք ամենքը քեզ են սպասում+, Որ իրենց կերակուր տաս ժամանակին+։ 28  Նրանք հավաքում են այն, ինչ որ տալիս ես նրանց+։ Բաց ես անում քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքներով+։ 29  Երբ ծածկում ես քո երեսը, նրանք շփոթության մեջ են ընկնում+։ Երբ վերցնում ես նրանց ոգին, նրանք մեռնում են+ Եվ իրենց հողին են վերադառնում+։ 30  Ուղարկում ես քո ոգին, և նրանք ստեղծվում են+, Դու նորոգում ես երկրի երեսը։ 31  Եհովայի փառքը հավիտենական կլինի+։ Եհովան կուրախանա իր գործերով+։ 32  Նա նայում է երկրին, և այն դողում է+. Նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են+։ 33  Պիտի գովերգեմ Եհովային իմ ողջ կյանքում+, Սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։ 34  Թող նրա մասին իմ խորհրդածությունները հաճելի լինեն նրան+։ Ես Եհովայով պիտի ուրախանամ+։ 35  Մեղավորները կկորչեն երկրի վրայից+, Եվ ամբարիշտներն այլևս չեն լինի+։ Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի։ Գովաբանե՛ք Յահին*+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հաց»։
Բռց.՝ «լեռնային այծերի»։
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ վայրերում։ Նաև կոչվ. է ժայռային գորշուկ։
Հվնբր «կոկորդիլոս» կամ «ծովահրեշ»։
Կամ՝ «Ալելուիա»։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։