Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 102։1-28

Վշտացածի աղոթքը, երբ նա տկարության մեջ է և իր մտահոգությունն է թափում Եհովայի առաջ+։ 102  Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+, Եվ օգնության իմ աղաչանքը թող քեզ մոտ գա+։   Մի՛ ծածկիր երեսդ ինձանից այն օրը, երբ նեղության մեջ եմ+։ Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+. Այն օրը, երբ կանչեմ քեզ, շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ+։   Որովհետև իմ օրերը ծխի պես վերջանում են+, Եվ ոսկորներս հնոցի պես շիկացած են+։   Սիրտս կոտրվել է ու խոտի նման չորացել+, Քանի որ մոռանում եմ հացս ուտել+։   Հառաչանքներիս ձայնից+ Ոսկորներս մարմնիս են կպել+։   Նմանվել եմ անապատի հավալուսնին+, Ավերակների բուի պես եմ դարձել։   Ես ուժասպառ եմ եղել Ու նմանվել եմ տանիքի վրա մենակ մնացած թռչնի+։   Ողջ օրը թշնամիներս նախատում են ինձ+, Ինձ ծաղրողները անիծելիս անունս են տալիս+։   Հացի տեղ մոխիր եմ ուտում+ Եվ ըմպելիքս արտասուքի հետ եմ խառնում+ 10  Քո դատապարտության ու քո վրդովմունքի պատճառով+, Քանի որ դու բարձրացրիր ինձ ու դեն նետեցիր+։ 11  Օրերս անհետացող ստվերի են նման+, Եվ ես չորացել եմ խոտի պես+։ 12  Բայց դու, ո՛վ Եհովա, հավիտյան կաս+, Եվ քո մասին հիշատակը սերնդից սերունդ է լինելու+։ 13  Դու կբարձրանաս, դու կողորմես Սիոնին+, Որովհետև ժամանակն է նրան բարեհաճություն ցույց տալու, Որովհետև նշանակված ժամանակը եկել է+։ 14  Քո ծառաների համար թանկ են նրա քարերը+, Եվ նրանք կարեկցանքով են վերաբերվում նրա փոշուն+։ 15  Ազգերը կվախենան Եհովայի անունից+, Եվ երկրի բոլոր թագավորները՝ նրա փառքից+. 16  Որովհետև Եհովան կվերաշինի Սիոնը+ Եվ կհայտնվի իր փառքով+։ 17  Նա ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին+ Եվ նրանց աղոթքը չի արհամարհի+։ 18  Սա գրվել է գալիք սերնդի համար+, Եվ այն ժողովուրդը, որ պիտի ստեղծվի, կգովաբանի Յահին+։ 19  Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից+, Եհովան երկնքից երկրին նայեց+, 20  Որպեսզի լսի գերիների հառաչանքը+ Եվ մահապարտներին ազատ արձակի+, 21  Որպեսզի Եհովայի անունը հռչակվի Սիոնում+, Եվ նրա գովաբանությունը՝ Երուսաղեմում+, 22  Երբ մեկտեղ հավաքվեն ժողովուրդները+ Եվ թագավորությունները, որպեսզի ծառայեն Եհովային+։ 23  Կյանքիս կես ճանապարհին նա ջլատեց իմ ուժերը+, Կրճատեց իմ օրերը+։ 24  Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված, Մի՛ վերցրու ինձ օրերիս կեսին+. Քո տարիները սերնդից սերունդ են+։ 25  Վաղուց ի վեր դու ես հաստատել երկրի հիմքերը+, Եվ երկինքը քո ձեռքի գործն է+։ 26  Դրանք կվերանան, բայց դու կմնաս+, Եվ հանդերձի պես բոլորն էլ կմաշվեն+։ Դու կփոխես դրանց հագուստի նման, և դրանք իրենց վախճանին կհասնեն+։ 27  Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն ավարտվի+։ 28  Քո ծառաների որդիները կշարունակեն բնակվել այնտեղ+, Եվ նրանց սերունդը հաստատ կմնա քո առաջ»+։

Ծանոթագրություններ