Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողբ 4։1-22

4  Ինչպե՜ս է խամրել փայլող ոսկին, ընտիր ոսկին+։ Սուրբ քարերը*+ թափված են բոլոր փողոցների անկյուններում+։  ב[Բեթ]   Սիոնի պատվական որդիները+, որոնք մի ժամանակ զտված ոսկու պես թանկարժեք էին, Ինչպե՜ս համարվեցին իբրև կավե սափորներ՝ բրուտի ձեռքի գործեր+։  ג[Գի՛մել]   Շնագայլերն անգամ դեմ են տալիս ստինքներն ու կերակրում իրենց ձագերին։ Իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես+ անողորմ է դարձել+։  ד[Դա՛լեթ]   Ծարավից կաթնակերի լեզուն քիմքին է կպել+։ Երեխաները հաց են խնդրում+, բայց տվող չկա+։  ה[Հե]   Համեղ բաներ ուտողները սարսափահար են եղել փողոցներում+։ Ալ կարմիր հագուստների մեջ մեծացածները+ մոխրակույտեր են գրկում+։  ו[Վավ]   Պատիժը, որ տրվեց իմ ժողովրդի աղջկա անօրենության դիմաց, ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի դիմաց տրվածը+, Որը մեկ ակնթարթում տապալվեց, և ոչ մեկը նրան օգնության ձեռք չմեկնեց+։  ז[Զային]   Նրա ուխտավորները+ ձյունից մաքուր էին+, կաթից սպիտակ։ Նրանք մարջանից կարմիր էին+, փայլում էին ինչպես շափյուղա+։  ח[Խեթ]   Նրանց տեսքը մրից էլ սև է։ Փողոցներում նրանց չեն ճանաչում+։ Նրանց մաշկը կնճռոտվել է ոսկորների վրա+, ծառի պես չորացել է։  ט[Տեթ]   Սրից սպանվողների համար ավելի լավ էր+, քան սովից մեռնողների համար+, Որովհետև դաշտի բերքի պակասությունից նրանք մաշվում են։  י[Յոդ] 10  Կարեկցող կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին+։ Նրանք կերակուր դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը+։  כ[Քաֆ] 11  Եհովան ցույց տվեց իր ողջ զայրույթը+, թափեց իր բորբոքված բարկությունը+։ Նա կրակ վառեց Սիոնի վրա, որը լափեց նրա հիմքերը+։  ל[Լա՛մեդ] 12  Երկրի թագավորներն ու նրա բոլոր բնակիչները չէին հավատում+, Որ ոսոխն ու թշնամին Երուսաղեմի դարպասներից ներս պիտի մտնեն+։  מ[Մեմ] 13  Նրա մարգարեների մեղքերի և նրա քահանաների անօրենությունների պատճառով+ Նրա մեջ արդարների արյունը թափվեց+։  נ[Նուն] 14  Կույրերի պես+ նրանք թափառեցին  փողոցներում+, պղծվեցին արյունով+, Այնպես որ ոչ մեկը չէր կարող դիպչել նրանց հագուստներին+։  ס[Սա՛մեխ] 15  «Հեռո՛ւ ճանապարհից, անմաքուրնե՛ր+,– բղավում են նրանց,– Հեռո՛ւ, հեռո՛ւ։ Մի՛ դիպեք մեզ»+։ Նրանք անտուն մնացին+ և թափառեցին+։ Ազգերի մեջ ասում են. «Նրանք այլևս չեն ապրի այստեղ+։  פ[Փե] 16  Եհովան ինքը ցրեց նրանց+։ Նա այլևս չի նայի նրանց վրա+։ Մարդիկ նույնիսկ քահանաներին պատվի չեն արժանացնի+, բարեհաճ չեն լինի ծերերի հանդեպ»+։  ע[Ային] 17  Մենք դեռ ողջ ենք, բայց մեր աչքերը մաշվում են զուր տեղը օգնության սպասելով+։ Նայելով չորս բոլորը՝ սպասում էինք մի ազգի, որը չէր կարող մեզ փրկություն բերել+։  צ[Ցա՛դե] 18  Նրանք որսացին մեր քայլերը+, որպեսզի մեր հրապարակներում ման չգանք։ Մեր վերջը մոտեցել է։ Մեր օրերը լրացել են, մեր վախճանը եկել է+։  ק[Կոֆ] 19  Մեզ հետապնդողները երկնքի արծիվներից ավելի արագընթաց էին+։ Լեռներում նրանք համառորեն հետապնդեցին մեզ+։ Անապատում մեզ համար դարանամուտ եղան+։  ר[Ռեշ] 20  Եհովայի օծյալը+՝ մեր ռնգերի շունչը+, բռնվել ու նետվել է իրենց մեծ փոսի մեջ+, Նա, որի մասին մենք ասացինք. «Ազգերի մեջ նրա ստվերի+ տակ պիտի ապրենք»+։  ש[Սին] 21  Ցնծա՛ և ուրախացի՛ր+, ո՛վ Եդոմի դուստր+, որ Հուս երկրում ես բնակվում+։ Քեզ էլ կհասնի բաժակը+, կհարբես ու կբացես քո մերկությունը+։  ת[Թավ] 22  Քո անօրենության դիմաց պատիժը, ո՛վ Սիոնի դուստր, իր ավարտին է մոտեցել+։ Նա քեզ այլևս գերության չի տանի+։ Նա պատժեց քեզ քո անօրենության համար, ո՛վ Եդոմի դուստր։ Նա հայտնի դարձրեց քո մեղքերը+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սրբարանի քարերը»։