Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողբ 2։1-22

2  Ինչպե՜ս է Եհովան իր բարկությամբ ամպերով ծածկում Սիոնի դստերը+։ Երկնքից երկրի վրա գցեց+ Իսրայելի գեղեցկությունը+ Եվ իր բարկության օրը նա չհիշեց իր ոտքերի պատվանդանը+։  ב[Բեթ]   Եհովան կուլ տվեց Հակոբի բնակավայրերը+ և նրանցից ոչ մեկին չխնայեց։ Իր զայրույթով նա քանդեց Հուդայի դստեր ամրությունները+։ Գետնին հավասարեցրեց+, պղծեց թագավորությունն+ ու նրա իշխաններին+։  ג[Գի՛մել]   Իր բորբոքված բարկությամբ նա կտրեց Իսրայելի բոլոր եղջյուրները+։ Իր աջ ձեռքը հետ քաշեց թշնամուց+։ Հակոբի մեջ նա վառվում է ինչպես բոցավառ կրակ, որը խժռում է չորս բոլորը+։  ד[Դա՛լեթ]   Թշնամու պես նա լարեց իր աղեղը+։ Իր աջ ձեռքը+ մեկնեց Իբրև ոսոխ+ և սպանեց բոլոր նրանց, ովքեր հաճելի էին աչքին+։ Իր ցասումը, ինչպես կրակ+, Սիոնի դստեր վրանի+ մեջ թափեց։  ה[Հե]   Եհովան թշնամի դարձավ+։ Նա կուլ տվեց Իսրայելին+։ Կուլ տվեց նրա բոլոր աշտարակները+, ավերակ դարձրեց նրա ամրությունները+։ Նա շատացնում է Հուդայի դստեր ողբն ու կոծը+։  ו[Վավ]   Նա կործանում է իր տաղավարը+ պարտեզի տաղավարի պես+։ Նա ավերեց իր տոնը։ Եհովան տոնն ու շաբաթը Սիոնում մոռանալ տվեց+, Իր ցասումնալի բարկությամբ մերժում է թագավորին ու քահանային+։  ז[Զային]   Եհովան մերժեց իր զոհասեղանը+, արհամարհեց իր սրբարանը+։ Բերդապարիսպները թշնամու ձեռքը հանձնեց+։ Եհովայի տան մեջ նրանք բարձրացնում են իրենց ձայները տոնի օրվա պես+։  ח[Խեթ]   Եհովան խորհեց Սիոնի դստեր պարիսպն+ ավերել։ Նա քաշեց չափման լարը+, ձեռքը կործանելուց հետ չդարձրեց+։ Պատնեշին ու պարսպին նա սուգ անել տվեց+։ Նրանք միասին ընկան։  ט[Տեթ]   Նրա դարպասները+ գետնի մեջ մտան, նա խորտակեց ու կոտրեց նրա նիգերը։ Նրա թագավորն ու իշխանները ազգերի մեջ են+։ Օրենք չկա+։ Նրա մարգարեները Եհովայից տեսիլք չեն ստանում+։  י[Յոդ] 10  Սիոնի դստեր երեցները նստած են գետնին ու լուռ են մնում+, Հող են լցրել գլուխներին+ և քուրձ են հագել+։ Երուսաղեմի կույսերը գլուխները մինչև գետին են իջեցրել+։  כ[Քաֆ] 11  Աչքերս մաշվեցին արտասուքից+։ Աղիքներս գալարվում են+։ Լյարդս գետին է թափվել+, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է+, Քանի որ քաղաքի հրապարակներում երեխաներն ու կաթնակեր մանուկները ուշաթափ են լինում+։  ל[Լա՛մեդ] 12  Իրենց մայրերին հարցնում էին՝ «որտե՞ղ են ցորենն ու գինին»+, Որովհետև նրանք ուշաթափ էին լինում ու սպանվածների  պես ընկնում քաղաքի հրապարակներում, Որովհետև նրանց հոգին թափվում էր իրենց մայրերի գրկում։  מ[Մեմ] 13  Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ։ Քեզ ո՞ւմ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր+։ Ինչի՞ հետ քեզ համեմատեմ, որ մխիթարեմ քեզ, ո՛վ Սիոնի կույս աղջիկ+, Որովհետև քո կոտրվածքը+ ծովի պես մեծ է։ Ո՞վ կկարողանա քեզ բուժել+։  נ[Նուն] 14  Քո մարգարեների տեսիլքները քեզ համար անօգուտ ու դատարկ էին+։ Նրանք չբացահայտեցին քո հանցանքը, որպեսզի հետ պահեին քեզ գերի գնալուց+, Այլ իրենց տեսիլքներում քեզ համար անօգուտ ու մոլորեցնող բաներ տեսան+։  ס[Սա՛մեխ] 15  Ճանապարհով բոլոր անցնողները ափերն իրար են զարկում+, Սուլում են+ ու գլուխներն օրորում+ Երուսաղեմի դստեր վրա՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որի մասին ասում էին՝ «գեղեցկության կատարելություն, ամբողջ երկրի ցնծություն»»+։  פ[Փե] 16  Քո բոլոր թշնամիները քեզ վրա իրենց բերաններն են բացել+։ Նրանք սուլում են, ատամներն են կրճտացնում+ ու ասում. «Մենք նրան կուլ կտանք+։ Ահա՛ այն օրը, որին սպասում էինք+։ Եկա՛վ այդ օրը։ Տեսա՛նք»+։  ע[Ային] 17  Եհովան ի կատար ածեց իր խորհածը+։ Նա կատարեց իր ասածը+, Ինչ որ պատվիրել էր հին օրերից ի վեր+։ Նա քանդեց և չխնայեց+։ Քո թշնամուն նա ուրախացնում է քեզ վրա+։ Քո ոսոխների եղջյուրը բարձրացրեց+։  צ[Ցա՛դե] 18  Նրանց սիրտը աղաղակում է Եհովային+, ո՛վ Սիոնի դստեր պարիսպ+։ Հեղեղի պես արտասուք թափիր գիշեր ու ցերեկ+։ Քեզ հանգիստ մի՛ տուր։ Աչքիդ բիբը թող հանգիստ չառնի։  ק[Կոֆ] 19  Վե՛ր կաց, ոռնա՛ գիշերը՝ առավոտվա պահերին+։ Սիրտդ ջրի պես թափիր+ Եհովայի երեսի առաջ+։ Ձեռքերդ դեպի նրան բարձրացրու+ քո երեխաների հոգիների համար, Որոնք սովից ուշաթափ են լինում բոլոր փողոցների անկյուններում+։  ר[Ռեշ] 20  Նայի՛ր, ո՛վ Եհովա, և տե՛ս+ նրան, որի հետ խստությամբ ես վարվել։ Մի՞թե կանայք իրենց արգանդի պտուղը պիտի ուտեն՝ իրենց ծնած երեխաներին+, Կամ մի՞թե քահանան ու մարգարեն  Եհովայի սրբարանի մեջ պիտի սպանվեն+։  ש[Շին] 21  Տղան ու ծերը+ փողոցներում գետնի վրա պառկեցին+։ Իմ կույսերն ու երիտասարդները սրից ընկան+։ Դու սպանեցիր քո բարկության օրը+, դու մորթեցիր+, չխնայեցիր+։  ת[Թավ] 22  Տոնի+ օրվա պես դու ամեն տեղից կանչեցիր իմ մարդկանց իրենց պանդխտության վայրերից։ Եվ Եհովայի ցասման օրը մի  ազատվող  կամ փրկվող չեղավ+։ Իմ թշնամին բնաջինջ արեց նրանց, ում ծնել ու մեծացրել էի+։  א[Ա՛լեֆ]

Ծանոթագրություններ