Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեեմիա 9։1-38

9  Այդ ամսվա+ քսանչորսերորդ օրը Իսրայելի որդիները հավաքվեցին և քուրձ+ հագնելով ու իրենց վրա հող+ լցնելով՝ ծոմ+ պահեցին։  Իսրայելի սերունդը առանձնացավ+ բոլոր օտարականներից+, կանգնեց ու խոստովանեց+ իր մեղքերն+ ու իր հայրերի հանցանքները+։  Իրենց տեղում կանգնած+՝ նրանք մոտ երեք ժամ*+ բարձրաձայն կարդում էին իրենց Աստծու՝ Եհովայի օրենքի գրքից+, և մյուս երեք ժամերի ընթացքում խոստովանում էին իրենց մեղքերն+ ու խոնարհվում իրենց Աստված Եհովայի առաջ+։  Հեսուան, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան+, Բանին ու Քենանին կանգնեցին ղևտացիների հարթակի+ վրա և բարձր ձայնով+ կանչեցին իրենց Աստված Եհովային։  Հետո ղևտացիներ Հեսուան, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Օդիան, Սաբանիան ու Փեթայիան ասացին. «Վե՛ր կացեք, օրհնե՛ք+ ձեր Աստված Եհովային հավիտյանս հավիտենից+։ Ո՜վ Աստված, թող նրանք օրհնեն քո փառավոր անունը+, որը ցանկացած օրհնությունից ու գովաբանությունից վեր է։  Եհո՛վա, դու միակն ես+։ Դո՛ւ ես ստեղծել երկինքը+, երկինքների երկինքը և դրանց ողջ զորքը+, երկիրն+ ու նրանում եղած բոլոր բաները+, ծովերն+ ու դրանց միջի բոլոր բաները+։ Դու պահպանում ես նրանց բոլորի կյանքը, և երկնքի զորքը+ խոնարհվում է քո առաջ։  Դու Եհովան ես՝ ճշմարիտ Աստվածը, որը ընտրեց Աբրամին+, նրան հանեց քաղդեացիների Ուր քաղաքից+ ու նրա անունը Աբրահամ դրեց+։  Նրա սիրտը հավատարիմ գտար քո հանդեպ+, ուստի նրա հետ ուխտ կապեցիր+, որպեսզի նրան և նրա սերնդին+ տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների ու գերգեսացիների երկիրը։ Եվ դու կատարեցիր քո խոսքերը, քանի որ արդար ես+։  Դու տեսար+ մեր նախահայրերի տառապանքը Եգիպտոսում և լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի մոտ+։ 10  Այդ ժամանակ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի դեմ+, որովհետև գիտեիր, որ նրանք հանդգնությամբ+ են վարվում նրանց հետ։ Դու անուն+ ստեղծեցիր քեզ համար, ինչպես որ այսօր ես անում։ 11  Նրանց առաջ բաժանեցիր ծովը+, այնպես որ չոր հատակի վրայով անցան ծովի միջով+, և նրանց հետապնդողներին խորքերը նետեցիր+, ինչպես քարը+՝ փոթորկոտ ջրերի մեջ+։ 12  Ցերեկը ամպի սյունով էիր առաջնորդում նրանց+, իսկ գիշերը՝ կրակե սյունով+, որ լուսավորեիր+ այն ճանապարհը, որով պիտի գնային։ 13  Դու իջար Սինա լեռան վրա+ և երկնքից խոսեցիր նրանց հետ+՝ նրանց տալով արդար դատավճիռներ+, ճշմարտության օրենքներ+, բարի կանոններ+ ու պատվիրաններ+։ 14  Նրանց հայտնեցիր քո սուրբ շաբաթի+ մասին և քո ծառա Մովսեսի միջոցով պատվիրաններ, կանոններ և օրենք տվեցիր+։ 15  Երբ քաղցած էին+, դու նրանց հաց տվեցիր երկնքից, երբ ծարավ էին+, նրանց համար ջուր հանեցիր ժայռից։ Նրանց ասացիր, որ գնան+ ու տիրեն այն երկրին, որի համար ձեռքդ բարձրացնելով երդվել էիր, թե նրանց ես տալու+։ 16  Բայց նրանք՝ մեր նախահայրերը, հանդգնությամբ+ վարվեցին։ Նրանք համառություն արեցին*+ ու չհնազանդվեցին քո պատվիրաններին։ 17  Նրանք չուզեցին լսել+ ու չհիշեցին+ քո զարմանահրաշ գործերը, որ արեցիր նրանց համար։ Նրանք համառություն արեցին+ ու իրենց վրա գլուխ նշանակեցին+, որպեսզի վերադառնան Եգիպտոս՝ իրենց ստրկությանը։ Բայց դու ներողամիտ+, գթառատ+ և ողորմած+ Աստված ես, դու արագ չես բարկանում+ և լի+ ես սիրառատ բարությամբ, դրա համար էլ չլքեցիր նրանց+։ 18  Երբ իրենց համար հորթի ձուլածո արձան շինեցին+ ու ասացին՝ «սա՛ է քո Աստվածը, որը հանեց քեզ Եգիպտոսից»+, և այդպիսով ծայրաստիճան անհարգալից կերպով վարվեցին, 19  դու քո առատ ողորմությամբ չթողեցիր+ նրանց անապատում։ Ամպի սյունը ցերեկը նրանցից չէր հեռանում, որպեսզի նրանց ցույց տար ճանապարհը+, իսկ կրակե սյունը գիշերը չէր հեռանում, որպեսզի լուսավորեր այն ճանապարհը, որով պիտի գնային+։ 20  Քո բարի ոգին+ տվեցիր, որ խելամիտ դարձնես նրանց, քո մանանան հետ չպահեցիր նրանց բերանից+ և ջուր տվեցիր նրանց՝ ծարավը հագեցնելու համար+։ 21  Քառասուն տարի+ անապատում նրանց կերակուր տվեցիր։ Նրանք ոչ մի բանի պակասություն չզգացին+։ Ո՛չ նրանց հագուստը մաշվեց+, ո՛չ էլ ոտքերը ուռան+։ 22  Նրանց թագավորություններ ու ժողովուրդներ տվեցիր+ և դրանք մաս-մաս բաշխեցիր նրանց միջև+, ու նրանք տիրեցին Սեհոնի+՝ Եսեբոնի+ թագավորի երկրին, նաև Բասանի+ Օգ+ թագավորի երկրին։ 23  Նրանց որդիներին դու երկնքի աստղերի չափ շատացրիր+։ Հետո բերեցիր այն երկիրը+, ուր պիտի մտնեին, որ տիրեն դրան, ինչպեսև խոստացել էիր նրանց նախահայրերին+։ 24  Նրանց որդիները+ եկան ու տիրեցին այդ երկրին+, և այդ երկրի բնակիչներին՝ քանանացիներին+, դու հպատակեցրիր նրանց+ ու նրանց ձեռքը մատնեցիր այդ երկրի թագավորներին+ և ժողովուրդներին+, որպեսզի նրանց հետ իրենց ուզածով վարվեն+։ 25  Նրանք գրավեցին բերդաքաղաքներ+ ու պարարտ հողեր+, տիրացան ամեն տեսակ բարիքներով լի տների+, տաշած ջրամբարների+, խաղողի և ձիթենու այգիների+ և բազում պտղատու ծառերի։ Նրանք ուտում ու կշտանում էին+, գիրանում+ ու վայելում էին քո մեծ բարությունը+։ 26  Սակայն նրանք անհնազանդ դարձան+ ու ապստամբեցին քո դեմ+, քո օրենքն իրենց թիկունքի հետևը գցեցին+։ Նրանք սպանեցին քո մարգարեներին+, ովքեր վկայում էին նրանց դեմ, որ վերադառնան քեզ մոտ+, նրանք ծայրաստիճան անհարգալից կերպով վարվեցին+։ 27  Այդ պատճառով նրանց մատնեցիր իրենց հակառակորդների ձեռքը+, ովքեր նեղություն էին պատճառում նրանց+։ Բայց նեղության ժամանակ նրանք քեզ օգնության էին կանչում+, և երկնքից դու լսում էիր նրանց+, ու քո առատ ողորմությամբ+ փրկիչներ+ էիր տալիս, ովքեր փրկում էին նրանց իրենց հակառակորդների ձեռքից+։ 28  Իսկ երբ հանգստության մեջ էին, դարձյալ չարիք էին անում քո առաջ+, և դու նրանց մատնում էիր իրենց թշնամիների ձեռքը, ովքեր ոտնակոխ էին անում նրանց+։ Այդ ժամանակ հետ էին դառնում քեզ մոտ ու օգնության կանչում+, և դու երկնքից+ լսում էիր նրանց և նորից ու նորից ազատում էիր քո առատ ողորմությամբ+։ 29  Ու թեև դու վկայում էիր նրանց դեմ+, որ հետ բերես դեպի քո օրենքը+, սակայն նրանք հանդգնությամբ էին վարվում+ ու չէին հնազանդվում քո պատվիրաններին։ Նրանք մեղք էին գործում+ քո դատավճիռների+ դեմ, որոնք կատարելով՝ մարդ կապրի+։ Նրանք թիկունք* էին դարձնում+, համառություն էին անում+ ու չէին լսում+։ 30  Բայց դու երկար տարիներ հանդուրժում էիր նրանց+ և քո ոգով շարունակ վկայում էիր+ նրանց դեմ քո մարգարեների միջոցով, սակայն նրանք ականջ չէին դնում+։ Ի վերջո, նրանց մատնեցիր երկրի ժողովուրդների ձեռքը+, 31  բայց քո առատ ողորմությամբ բնաջինջ չարեցիր+ ու չլքեցիր+ նրանց, քանի որ դու գթառատ+ ու ողորմած+ Աստված ես։ 32  Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, մե՛ծ+, հզո՛ր+ և ահազդո՛ւ+ Աստված, որ ուխտ ես պահում+ և սիրառատ բարություն+ ցուցաբերում։ Այն բոլոր զրկանքները+, որ Ասորեստանի թագավորի օրերից բաժին են ընկել մեզ+, մեր թագավորներին+, իշխաններին+, քահանաներին+, մարգարեներին+, նախահայրերին+ և քո ամբողջ ժողովրդին, թող քո աչքին փոքր չերևան+։ 33  Դու արդար+ ես այն ամենում, ինչ եկել է մեզ վրա, քանի որ դու հավատարմությամբ+ ես վարվել, իսկ մենք ամբարշտություն ենք արել+։ 34  Մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու նախահայրերը+ չեն կատարել քո օրենքը+ և ուշադրություն չեն դարձրել քո պատվիրաններին+ ու վկայություններին*, որոնցով դու վկայում էիր+ նրանց դեմ։ 35  Իրենց թագավորության+ օրոք, երբ վայելում էին քո տված առատ բարիքները+ և ապրում էին այն լայնարձակ ու պարարտ երկրում+, որը տվել էիր նրանց, քեզ չծառայեցին+ և իրենց չար գործերից հետ չդարձան+։ 36  Ահա այսօր մենք ստրուկներ ենք+, մենք ստրուկներ ենք այն երկրում+, որը տվեցիր մեր նախահայրերին, որ ուտեն դրա պտուղներն ու բարիքները։ 37  Դրա պտուղը առատ է+ այն թագավորների համար+, որոնց դրեցիր մեզ վրա մեր մեղքերի պատճառով+։ Մեր մարմինների ու մեր ընտանի կենդանիների վրա նրանք իշխում են իրենց ուզածի պես, և մենք մեծ նեղության մեջ ենք+։ 38  Ուստի գրավոր կերպով անխախտ համաձայնություն ենք տալիս+, որը հաստատված է մեր իշխանների, ղևտացիների և քահանաների+ կնիքով»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «ցերեկվա քառորդ մասը»։
Բառացի՝ «խստացրին իրենց պարանոցը»։
Բռց.՝ «կամակոր ուս»։
Կամ՝ «հիշեցումներին»։