Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեեմիա 7։1-73

7  Երբ պարիսպը վերականգնվեց+, ես անմիջապես կանգնեցրի դռները։+ Այնուհետև նշանակվեցին դռնապաններ+, երգիչներ+ ու ղևտացիներ։+  Երուսաղեմի վրա նշանակեցի իմ եղբայր Հանանիին+ և Ամրոցի+ իշխան Հանանիային, քանի որ նա վստահելի+ մարդ էր և ավելի շատ էր վախենում+ ճշմարիտ Աստծուց, քան շատերը։  Ես ասացի նրանց. «Երուսաղեմի դարպասները+ չպիտի բացվեն, մինչև արևը չսկսի տաքացնել։ Մինչ դռնապանները կանգնած են դռների կողքին, նրանք պետք է փակեն ու կողպեն դրանք։+ Երուսաղեմի բնակիչներից պահապաններ պետք է դրվեն՝ մի քանիսն իրենց պահակակետերում, իսկ մյուսները՝ իրենց տների դիմաց»։+  Քաղաքը մեծ ու ընդարձակ էր։ Այնտեղ քիչ մարդ էր ապրում+, և տներ դեռ չէին կառուցվել։  Իմ Աստվածը սրտիս մեջ դրեց+, որ հավաքեմ իշխանավորներին, փոխանորդներին ու ժողովրդին ու նրանց տոհմաբանությունը գրանցեմ։+ Ես գտա այն մարդկանց տոհմաբանության+ գիրքը, որոնք սկզբում էին եկել։ Այնտեղ գրված էր.  «Սրանք են գավառի+ բնակիչները՝ գերությունից+ դուրս եկած այն աքսորյալները, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան Երուսաղեմ և Հուդա՝ յուրաքանչյուրն իր քաղաքը+,  նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Ազարիայի*, Ռաամիայի*, Նաեմանիի, Մուրթքեի+, Բալսանի, Մասփարաթի*, Բագուեի, Նեումի* և Բաանահի հետ։ Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը.  Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու,  Սափատիայի+ որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու, 10  Արահի+ որդիները՝ վեց հարյուր հիսուներկու, 11  Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասնութ, 12  Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 13  Զաթուի+ որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ, 14  Զաքքայի+ որդիները՝ յոթ հարյուր վաթսուն, 15  Բանուիի+ որդիները՝ վեց հարյուր քառասունութ, 16  Բեբայիի+ որդիները՝ վեց հարյուր քսանութ, 17  Ազգադի+ որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու, 18  Ադոնիկամի+ որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ, 19  Բագուեի+ որդիները՝ երկու հազար վաթսունյոթ, 20  Ադինի+ որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ, 21  Եզեկիայի տնից Ատերի+ որդիները՝ իննսունութ, 22  Հասումի+ որդիները՝ երեք հարյուր քսանութ, 23  Բեսեեի+ որդիները՝ երեք հարյուր քսանչորս, 24  Արիֆի+ որդիները՝ հարյուր տասներկու, 25  Գաբաոնի+ որդիները՝ իննսունհինգ, 26  Բեթլեհեմի+ և Նետոֆայի+ բնակիչները՝ հարյուր ութսունութ, 27  Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ, 28  Բեթ-Ազամոթի+ բնակիչները՝ քառասուներկու, 29  Կարիաթարիմի+, Կեֆիրայի+ և Բեերոթի+ բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք, 30  Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ, 31  Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու, 32  Բեթելի+ և Գայիի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք, 33  մյուս Նաբավի+ բնակիչները՝ հիսուներկու, 34  մյուս Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 35  Հարիմի+ որդիները՝ երեք հարյուր քսան, 36  Երիքովի բնակիչները+՝ երեք հարյուր քառասունհինգ, 37  Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանմեկ, 38  Սենաայի+ որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։ 39  Քահանաները. Հեսուայի տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք, 40  Եմմերի+ որդիները՝ հազար հիսուներկու, 41  Փասուրի+ որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ, 42  Հարիմի+ որդիները՝ հազար տասնյոթ։ 43  Ղևտացիները. Օդևայի+ որդիներից՝ Կադմիելի+ տնից Հեսուայի որդիները՝ յոթանասունչորս։ 44  Երգիչները+. Ասափի+ որդիները՝ հարյուր քառասունութ։ 45  Դռնապանները+. Սեղումի+ որդիները, Ատերի որդիները, Տելմոնի+ որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի+ որդիները՝ հարյուր երեսունութ։ 46  Նաթանայիմները+ սրանք էին. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+, 47  Կերոսի որդիները, Սիայի* որդիները, Փադոնի որդիները+, 48  Լաբանայի որդիները, Ագաբայի+ որդիները, Սալամեի որդիները, 49  Հանանի+ որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները, 50  Ռեայիայի+ որդիները, Ռասինի+ որդիները, Նեկոդայի որդիները, 51  Գազամի որդիները, Օզայի որդիները, Փասեի որդիները, 52  Բասիի+ որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուշեսիմի*+ որդիները, 53  Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+, 54  Բասալոթի* որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+, 55  Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+, 56  Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։ 57  Սողոմոնի ծառաների որդիները+ սրանք էին. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարեդայի* որդիները+, 58  Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+, 59  Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամոնի* որդիները+։ 60  Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։ 61  Սրանք էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից+ եկողները, որ չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ. 62  Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու։ 63  Քահանաների+ որդիներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները, Բերզելիի+ որդիները, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։ 64  Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն չգտան այն+, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։ 65  Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չպետք է ուտեն+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ ու թումիմով+ քահանա չհայտնվի։ 66  Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+, 67  բացի նրանց ծառաներից+, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր+։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր քառասունհինգ երգիչներ+ ու երգչուհիներ+։ 68  Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+, 69  չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան+ էշ+։ 70  Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք ընծաներ տվեցին աշխատանքների համար+։ Թարսաթան+ գանձատան համար տվեց հազար դրախմա* ոսկի, հիսուն գավաթ և հինգ հարյուր երեսուն պատմուճան՝ քահանաների համար+։ 71  Իսկ ազգատոհմերի գլուխներից ուրիշները աշխատանքների համար տվեցին քսան հազար դրախմա ոսկի և երկու հազար երկու հարյուր մնաս* արծաթ+։ 72  Մնացած ժողովուրդը տվեց քսան հազար դրախմա ոսկի, երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ պատմուճան՝ քահանաների համար։ 73  Քահանաները+, ղևտացիները, դռնապանները, երգիչները+, ժողովրդից ոմանք, նաթանայիմներն+ ու ողջ Իսրայելը բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում+։ Յոթերորդ ամսում+ Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին»+։

Ծանոթագրություններ

Եզր 2։2-ում՝ «Սարայիա»։
Եզր 2։2-ում՝ «Ռեիլիա»։
Եզր 2։2-ում՝ «Մասփար»։
Եզր 2։2-ում՝ «Ռեում»։
Եզր 2։44-ում՝ «Սիահա»։
Եզր 2։50-ում՝ «Նեֆուսիմ»։
Եզր 2։52-ում՝ «Բազլութ»։
Եզր 2։55-ում՝ «Փարուդա»։
Եզր 2։57-ում՝ «Ամի»։
Պարսկաստանի գավառի կառավարչի տիտղոս։
Տե՛ս Եզր 2։69-ի ծնթ։
Տե՛ս Եզր 2։69-ի ծնթ։