Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեեմիա 12։1-47

12  Սրանք էին այն քահանաներն ու ղևտացիները, ովքեր դուրս եկան Սաղաթիելի+ որդի Զորաբաբելի+ և Հեսուայի+ հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,  Ամարիան+, Մալուքը, Քետտուսը,  Սեքենիան, Ռեումը, Մերամոթը,  Ադդոն, Կինեթոն, Աբիան,  Միամինը, Մովադիան, Բելգան,  Սեմայիան+, Հոարիբը, Հեդայիան+,  Սալլուն*, Ամոկը+, Քեղկիան և Հեդայիան+։ Հեսուայի+ օրերում սրանք էին քահանաների ու նրանց եղբայրների գլուխները։  Ղևտացիներն էին՝ Հեսուան+, Բանուին+, Կադմիելը+, Սարաբիան, Հուդան և Մաթանիան+, որը իր եղբայրների հետ միասին ղեկավարում էր շնորհակալական երգերի կատարումը։  Բակբոկիան, Ուննին և նրանց եղբայրները նրանց դիմաց կանգնած պահակություն էին անում։ 10  Հեսուան ունեցավ Հոակիմին+, Հոակիմը ունեցավ Ելիասիբին+, Ելիասիբը ունեցավ Հոիադային+, 11  Հոիադան ունեցավ Հովնաթանին, Հովնաթանը ունեցավ Հադուային+։ 12  Հոակիմի օրերում քահանաների ազգատոհմերի գլուխներն էին+. Սարայիայինը+ Մարայիան էր, Երեմիայինը Հանանիան էր, 13  Եզրասինը+ Մեսուլամն էր, Ամարիայինը Հովհանանն էր, 14  Մալուքինը Հովնաթանն էր, Սաբանիայինը+ Հովսեփն էր, 15  Հարիմինը+ Եդնան էր, Մարիոթինը Քելկանն էր, 16  Ադդոյինը Զաքարիան էր, Կինեթոնինը Մեսուլամն էր, 17  Աբիայինը+ Զեքրին էր, Մինիամինինը*, ....*, Մոադիայինը Փիլտան էր, 18  Բելգայինը+ Սամուան էր, Սեմայիայինը Հովնաթանն էր, 19  Հոարիբինը Մաթանան էր, Հեդայիայինը+ Օզին էր, 20  Սելեիինը Կալլան էր, Ամոկինը Եբերն էր, 21  Քեղկիայինը Ասաբիան էր և Հեդայիայինը+ Նաթանայելն էր։ 22  Ելիասիբի+, Հոիադայի+, Հոհանանի ու Հադուայի+ օրերում ղևտացիները, ինչպես նաև քահանաները՝ որպես ազգատոհմերի գլուխներ, գրանցված էին մինչև պարսից Դարեհի թագավորությունը։ 23  Ղևիի որդիները՝ որպես ազգատոհմերի գլուխներ+, տարեգրության գրքում գրանցված էին մինչև Ելիասիբի որդի Հոհանանի օրերը։ 24  Ղևտացիների գլուխներն էին՝ Ասաբիան, Սարաբիան+, Կադմիելի+ որդի Հեսուան և նրանց եղբայրները, որոնք կանգնած էին նրանց դիմաց, ու գովաբանում և շնորհակալական երգեր էին երգում, ինչպես որ պատվիրել էր+ ճշմարիտ Աստծու մարդ Դավիթը։ Մի պահակախումբը կանգնած էր մյուս պահակախմբի կողքին։ 25  Մաթանիան+, Բակբոկիան, Աբդիան, Մեսուլամը, Տելմոնն ու Ակկուբը+ դռնապաններ էին+ և պահակախմբով պահակություն էին անում դարպասների կողքին գտնվող պահեստների մոտ։ 26  Նրանք ապրում էին Հոսեդեկի+ որդի Հեսուայի+ որդի Հոակիմի+, ինչպես նաև կառավարիչ Նեեմիայի+ և գրագիր Եզրաս+ քահանայի օրերում։ 27  Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը+ փնտրեցին ղևտացիներին, որպեսզի նրանց իրենց բնակության բոլոր տեղերից բերեն Երուսաղեմ ու կատարեն հանդիսավոր բացումը՝ ուրախությամբ շնորհակալություն հայտնելով+ և ծնծղաներով, տավիղներով+ ու քնարներով+ Աստծուն երգելով+։ 28  Երգիչների որդիները հավաքվեցին Շրջանից*+, Երուսաղեմի ողջ շրջակայքից, նետոֆաթացիների+ ավաններից, 29  Բեթ-Գաղգաղայից+, Գեբայի+ ու Ազամոթի+ դաշտերից, քանի որ Երուսաղեմի ողջ շրջակայքում երգիչներն իրենց համար ավաններ+ էին կառուցել։ 30  Քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին+, նաև մաքրեցին ժողովրդին+, դարպասներն+ ու պարիսպը+։ 31  Հետո Հուդայի իշխաններին+ հանեցի պարսպի վրա։ Շնորհակալական երգեր երգելու համար ես երկու մեծ երգչախումբ կարգեցի+, նաև նրանց ուղեկցող երթեր։ Նրանցից մեկը պարսպի վրայով գնում էր դեպի աջ՝ դեպի Մոխրի դարպասը+։ 32  Նրանց հետևից գնում էին Օսեիան, Հուդայի իշխանների կեսը, 33  Ազարիան, Եզրասը, Մեսուլամը, 34  Հուդան, Բենիամինը, Սեմայիան, Երեմիան, 35  ինչպես նաև քահանաների որդիներից փողերով+ գնում էր Ասափի+ որդի Զաքուրի+ որդի Միքայիայի որդի Մաթանիայի որդի Սեմայիայի որդի Հովնաթանի որդի Զաքարիան, 36  իսկ նրա եղբայրներ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Հանանին գնում էին ճշմարիտ Աստծու մարդ Դավթի երաժշտական գործիքներով+, և նրանց առջևից գնում էր գրագիր Եզրասը+։ 37  Աղբյուրի դարպասից+ նրանք գնացին Դավթի քաղաքի+ Աստիճանների+ վերևով, զառիվեր բարձրացող պարսպով, որը Դավթի տնից վեր էր, ու հասան Ջրի դարպասին+, որն արևելքում էր։ 38  Շնորհակալական երգեր կատարող մյուս երգչախումբը+, որի հետևից գնում էինք ես և ժողովրդի կեսը, գնում էր Փռերի աշտարակի+ վրայով անցնող պարսպով, հետո անցնում էր Լայն պարսպով+, 39  գնում էր Եփրեմի դարպասով+ դեպի Հին քաղաքի դարպասը+, հետո Ձկների դարպասով+, Անանայելի աշտարակով+ և Մեայի աշտարակով+ գնում էր դեպի Ոչխարների դարպասը+. այն եկավ ու կանգնեց Պահակախմբի դարպասի մոտ։ 40  Ի վերջո, շնորհակալական երգեր կատարող երկու երգչախմբերը+ կանգ առան ճշմարիտ Աստծու տան մոտ+, կանգ առանք նաև ես ու փոխանորդների կեսը+, 41  քահանաներ Եղիակիմը, Մաասիան, Մինիամինը, Միքայիան, Ելիոենան, Զաքարիան և Հանանիան, որը փողերով էր+, 42  ինչպես նաև Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Օզին, Հովհանանը, Մելքիան, Էլամն ու Եզերը։ Իսկ երգիչները, որոնց վերակացուն Եզերիան էր, բարձրաձայն երգում էին+։ 43  Այդ օրը նրանք մեծ զոհեր մատուցեցին+ և ուրախացան+, քանի որ ճշմարիտ Աստված նրանց մեծ ուրախություն էր պարգևել+։ Կանայք+ ու երեխաներն+ էլ էին ուրախանում, այնպես որ Երուսաղեմի ուրախության ձայնը հեռվից էր լսվում+։ 44  Նույն օրը նշանակվեցին տղամարդիկ, որպեսզի հոգ տանեն որպես պահեստ+ ծառայող սրահների+, նվիրաբերությունների+, առաջին պտուղների+ և տասանորդների+ սրահների մասին, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների ու ղևտացիների համար+ օրենքով նախատեսված բաժինները+, քանի որ Հուդայի ուրախության պատճառը այնտեղ ծառայող քահանաներն ու ղևտացիներն էին+։ 45  Վերջիններս սկսեցին կատարել իրենց Աստծու առաջ ունեցած պարտականությունները+ և մաքրման պարտականությունները+։ Նույնը արեցին նաև երգիչներն+ ու դռնապանները+, ինչպես որ պատվիրել էին Դավիթն ու նրա որդի Սողոմոնը, 46  քանի որ վաղեմի ժամանակներում՝ Դավթի և Ասափի օրերում, երգիչների գլխավորներ կային+ և փառաբանական ու շնորհակալական երգեր էին երգվում Աստծուն+։ 47  Զորաբաբելի+ ու Նեեմիայի+ օրերում ամբողջ Իսրայելը տալիս էր երգիչներին+ ու դռնապաններին+ հասանելիք ամենօրյա բաժինները և դրանք առանձնացնում էր ղևտացիների համար+, իսկ ղևտացիները դրանք առանձնացնում էին Ահարոնի որդիների համար։

Ծանոթագրություններ

Հվնբր 20-րդ համարի «Սելեին» է։
5-րդ համարում՝ «Միամին»։
Ըստ երևույթին՝ եբր. տեքստում այս անունը բաց է թողնված։
Հվնբր վերաբ. է Հորդանանի շրջանին։