Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեեմիա 10։1-39

10  Կնիքով+ հաստատողներն էին՝ Թարսաթա+ Նեեմիան+՝ Աքալիայի+ որդին, Սեդեկիան,  Սարայիան+, Ազարիան, Երեմիան,  Փասուրը, Ամարիան, Մելքիան,  Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,  Հարիմը+, Մերամոթը, Աբդիան,  Դանիելը+, Կինեթոնը, Բարուքը,  Մեսուլամը, Աբիան, Միամինը,  Մաազիան, Բիլգան և Սեմայիան. սրանք քահանաներն էին։  Ղևտացիները. Ազանիայի որդի Հեսուան+, Ենադադի+ որդիներից՝ Բանուին, Կադմիելը, 10  նրանց եղբայրներ Սաբանիան+, Օդիան, Կոլիտան, Փալայիան, Հանանը, 11  Միքան, Րոոբը, Ասաբիան, 12  Զաքուրը, Սարաբիան+, Սաբանիան, 13  Օդիան, Բանին և Բենինուն։ 14  Ժողովրդի գլուխները. Փարոսը, Փաաթ-Մովաբը+, Էլամը, Զաթուն, Բանին, 15  Բունին, Ազգադը, Բեբային, 16  Ադոնիան*, Բագուեն, Ադինը, 17  Ատերը, Եզեկիան, Ազուրը, 18  Օդիան, Հասումը, Բեսեեն, 19  Արիֆը*, Անաթոթը, Նոբան, 20  Մագփիասը, Մեսուլամը, Եզիրը, 21  Մասիզեբելը, Սադոկը, Հադուան, 22  Փալատիան, Հանանը, Անայիան, 23  Օսեան, Հանանիան, Ասուբը, 24  Ալոեսը, Պիլան, Սոբեկը, 25  Ռեումը, Ասաբանան, Մաասիան, 26  Աքիան, Հանանը, Անանը, 27  Մալուքը, Հարիմն ու Բաանահը։ 28  Մնացած ժողովուրդը, այսինքն՝ քահանաները+, ղևտացիները+, դռնապանները+, երգիչները+, նաթանայիմները+ և բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ Աստծու օրենքը+ պահելու համար առանձնացել էին երկրների ժողովուրդներից+, նաև նրանց կանայք, որդիներն ու աղջիկները՝ բոլոր նրանք, ովքեր գիտելիք ու հասկացողություն ունեին+, 29  միացան իրենց անվանի+ եղբայրներին+ և անեծք+ պարունակող երդում արեցին+, որ կքայլեն ճշմարիտ Աստծու օրենքով, որը տրվել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի ձեռքով+, և որ կպահեն+ ու կկատարեն մեր Տեր Եհովայի բոլոր պատվիրանները+, դատավճիռներն ու կանոնները+։ 30  Մենք երդվեցինք, որ մեր աղջիկներին կնության չենք տա երկրի ժողովուրդներին և նրանց աղջիկներին կնության չենք առնի մեր որդիների համար+։ 31  Եվ երբ երկրի ժողովուրդները+ շաբաթ օրը ապրանքներ ու ամեն տեսակ հացահատիկ բերեն վաճառելու, մենք ոչինչ չենք վերցնի նրանցից շաբաթ օրը+ կամ մեկ այլ սուրբ օր+ և յոթերորդ տարում կթողնենք+, որ հողը հանգստանա ու կներենք բոլոր պարտքերը+։ 32  Բացի դրանից, յուրաքանչյուրս մեզ վրա պարտավորություն վերցրինք ամեն տարի սիկղի մեկ երրորդ մասը տալ մեր Աստծու տան ծառայության համար+, 33  նաև շաբաթների+ և նորալուսինների+ ժամանակ մատուցվող ընծայված հացերի+, մշտական հացի ընծայի+ ու մշտական ողջակեզի, նշանակված տոների+, սուրբ բաների+ և մեղքի ընծաների համար+, որպեսզի Իսրայելի ու մեր Աստծու տան բոլոր աշխատանքների համար քավություն արվի+։ 34  Մենք վիճակ գցեցինք+՝ որոշելու, թե ամեն տարի նշանակված ժամանակին քահանաների, ղևտացիների ու ժողովրդի ո՛ր ազգատոհմը ե՛րբ պետք է փայտի+ պաշար բերի մեր Աստծու տուն, որպեսզի օրենքում գրվածի համաձայն+՝ դրանք այրեն մեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա+։ 35  Նաև երդվեցինք, որ ամեն տարի Եհովայի տուն կբերենք մեր երկրի առաջին հասած պտուղները+, ամեն տեսակ ծառերի բոլոր առաջին հասած պտուղները+ 36  և օրենքում գրվածի համաձայն+՝ մեր Աստծու տուն կբերենք մեր որդիների և ընտանի կենդանիների առաջնեկներին+, նաև մեր խոշոր ու մանր անասունների առաջնեկներին+ և կտանք մեր Աստծու տանը ծառայող քահանաներին+։ 37  Նաև խոշոր աղացած առաջին ալյուրը+, մեր նվիրաբերությունները+, ամեն տեսակ ծառերի պտուղները+, նոր գինին+, յուղը+, կբերենք մեր Աստծու տան ճաշասրահներ+ ու կտանք քահանաներին, իսկ ղևտացիներին կտանք մեր հողի արդյունքի տասներորդ մասը*+, քանի որ երկրագործությամբ զբաղվող մեր բոլոր քաղաքներում տասներորդ մասը ղևտացիներն են ստանում։ 38  Երբ ղևտացիները ստանան տասներորդ մասը, քահանան՝ Ահարոնի որդին, պետք է նրանց հետ լինի։ Ղևտացիներն էլ իրենց ստացած տասներորդ մասի տասներորդ մասը պետք է բերեն մեր Աստծու տուն+՝ պահեստատան ճաշասրահներ+։ 39  Իսրայելի որդիներն ու ղևտացիների որդիները հացահատիկի, նոր գինու+, յուղի նվիրաբերությունները+ պետք է բերեն ճաշասրահներ, որտեղ գտնվում են սրբարանի պատկանելիքները, ծառայություն անող քահանաները+, դռնապաններն+ ու երգիչները+։ Եվ մենք չպետք է անուշադրության մատնենք մեր Աստծու տունը+։

Ծանոթագրություններ

Եզր 2։13-ում՝ «Ադոնիկամ»։
Եզր 2։18-ում՝ «Հորա»։
Կամ՝ «տասանորդը»։