Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեեմիա 1։1-11

1  Աքալիայի որդի Նեեմիայի խոսքերը+. քսաներորդ տարում+՝ քասղև+ ամսում, ես Շուշան ամրոցում էի+։  Այդ ժամանակ Հանանին+՝ իմ եղբայրներից մեկը, Հուդայից ուրիշ տղամարդկանց հետ եկավ, ու ես նրանց հարցրի+ Երուսաղեմի և հրեաների+ այն մնացորդի+ մասին, ովքեր վերադարձել էին գերությունից+։  Նրանք էլ պատասխանեցին. «Մնացորդը, որը վերադարձել է գերությունից և գտնվում է գավառում+, շատ ծանր վիճակում է+ և նախատինք է կրում+։ Երուսաղեմի պարիսպը+ քանդված է, իսկ դարպասները+ կրակով այրված են»։  Այդ խոսքերը լսելուն պես ես նստեցի ու լաց եղա և օրեր շարունակ սուգ էի անում, ծոմ+ էի պահում և աղոթում էի երկնքի Աստծուն+։  Ես ասացի. «Ա՜խ, Եհո՜վա, երկնքի՛ Աստված, մե՛ծ և ահազդո՛ւ Աստված+, որ ուխտ ես պահում+ և սիրառատ բարություն* ցուցաբերում քեզ սիրողների+ ու քո պատվիրանները+ պահողների հանդեպ։  Խնդրում եմ, թող քո ականջը ուշադիր լինի+, և թող քո աչքերը բաց լինեն, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը+, որն ուղղում եմ քեզ այսօր։ Օր ու գիշեր+ ես աղոթում եմ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար և խոստովանում+ Իսրայելի որդիների մեղքերը+, որոնք գործեցինք քո հանդեպ։ Մենք մեղք ենք գործել, ինչպես ես, այնպես էլ իմ հոր տունը+։  Արդարև, մենք ապականված գործեր արեցինք քո դեմ+ ու չպահեցինք այն պատվիրանները+, կանոններն+ ու դատավճիռները+, որոնք դու պատվիրեցիր քո ծառա Մովսեսին+։  Խնդրում եմ, հիշիր+ այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին ու ասացիր. «Եթե անհավատարմությամբ վարվեք, ապա ես կցրեմ ձեզ ժողովուրդների մեջ+։  Իսկ եթե վերադառնաք ինձ մոտ+, պահեք իմ պատվիրաններն+ ու կատարեք դրանք+, ապա թեև ցիրուցան եղած էլ լինեք մինչև երկնքի ծայրը, ես կհավաքեմ+ ձեզ ու կբերեմ այն վայրը+, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ լինի»+։ 10  Նրանք քո ծառաներն են+՝ քո ժողովուրդը+, որին ազատեցիր քո մեծ զորությամբ+ ու զորավոր ձեռքով+։ 11  Ա՜խ, Եհո՜վա, խնդրում եմ, թող ականջդ ուշադիր լինի քո ծառայի աղոթքին և քո ծառաների աղոթքին+, որոնց հաճելի է քո անունից վախենալը+։ Խնդրում եմ, այսօր հաջողություն տուր քո ծառային+, և թող որ այս մարդը խղճա ինձ»+։ Այդ ժամանակ ես գինեմատույց+ էի թագավորի մոտ։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։