Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաում 3։1-19

3  Վա՜յ արյունահեղ քաղաքին+։ Նա լի է խաբեությամբ ու թալանով, երբեք առանց որսի չի մնում։  Լսվում է մտրակի+ ձայնը, անիվի դղրդյունը, սլանում է նժույգը, ու ցնցվում է կառքը+։  Ձիավորը, սրի փայլը, նիզակի փայլատակումը+, սպանվածների շատությունը, դիակների մեծ կույտը... մեռած մարմիններին վերջ չկա։ Նրանք ընկնում են՝ այդ մարմիններին դիպչելով։  Այս ամենը նրանից է, որ հմայիչ ու գրավիչ կախարդուհի մարմնավաճառի+ մարմնավաճառությունը սահման չունի։ Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ+՝ տոհմերին։  «Ահա ես քո դեմ եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան.– քո քղանցքները երեսիդ վրա կբարձրացնեմ ու այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը+ և թագավորությունները՝ քո անարգանքը։  Նողկալի բաներ կգցեմ քեզ վրա+, քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ+։  Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի. «Նինվեն կողոպտվե՜լ է. ո՞վ կկարեկցի նրան»։ Որտեղի՞ց քեզ համար մխիթարողներ գտնեմ։  Մի՞թե դու Նով-Ամոնից+ լավն ես, որը նստած էր Նեղոսի ջրանցքների+ մոտ։ Նրա շուրջբոլորը ջուր էր, ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար։  Եթովպիան նրա ողջ հզորությունն էր, ինչպեսև Եգիպտոսը+։ Այդ հզորությանը սահման չկար, Փութն ու լիբիացիները օգնում էին նրան+։ 10  Նրան նույնպես աքսոր էր վիճակված, և նա գերության գնաց+։ Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին բոլոր փողոցների անկյուններում+։ Նրա փառավորվածների համար վիճակ գցեցին+, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին+։ 11  Դու նույնպես կհարբես+ ու կթաքնվես+։ Դու նույնպես ապաստարան կփնտրես թշնամուց+։ 12  Քո բոլոր ամրությունները նման են առաջին հասած պտուղներով թզենիների, որոնք եթե թափ տրվեն, կընկնեն ուտողի բերանը+։ 13  Ահա ժողովուրդդ քո մեջ կանանց պես է+։ Երկրիդ դարպասները անպատճառ կբացվեն քո թշնամիների առաջ, կրակը կլափի քո նիգերը+։ 14  Քանի դեռ չեն պաշարել քեզ, ջուր հանիր քեզ համար+, ամրացրու ամրություններդ+, մտիր ցեխը և կոխկռտիր կավը, ամուր բռնիր աղյուսի կաղապարը։ 15  Կրակը կլափի քեզ, սուրը բնաջինջ կանի+, այն կլափի քեզ, ինչպես մորեխի+ թրթուրին։ Թրթուրների պես բազմաքանակ դարձիր, մորեխների պես բազմաքանակ դարձիր։ 16  Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել+։ Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում։ 17  Քո պահապանները մորեխի պես են, և քո զինվորագրող զորապետները՝ մորեխի երամի պես։ Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախներում, բայց հենց որ արևը շողում է, փախչում են, և նրանց տեղը հայտնի չէ+։ 18  Հովիվներդ նիրհում են+, ո՛վ Ասորեստանի թագավոր, հզոր ռազմիկներդ իրենց բնակատեղերում են+, ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա, մեկը չկա, որ հավաքի նրանց+։ 19  Քո աղետին ամոքում չկա, քո վերքն անբուժելի է+։ Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին, ծափ կտան+, որովհետև մի՞թե կա մեկը, որն անդադար չի տառապել քո չարությունից»+։

Ծանոթագրություններ