Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաում 2։1-13

2  Ցիրուցան անողը քո երեսի առաջ է դուրս եկել+։ Պահպանի՛ր ամրությունը, ուշադի՛ր նայիր ճանապարհին, ամրացրո՛ւ մեջքդ, լարի՛ր ուժերդ+։  Եհովան կվերականգնի Հակոբի վեհությունը+, ինչպես վերականգնեց Իսրայելի վեհությունը, քանի որ ամայացնողները ամայացրին նրանց+ և ավերեցին նրանց ընձյուղները+։  Նրա զորեղ մարդկանց վահանը կարմիր է ներկված, նրա զորավորները մուգ կարմիր են հագել+, նրա՝ պատերազմի պատրաստվելու օրը մարտակառքերի վրա կրակի պես շողշողում է երկաթե հանդերձանքը, թափահարվում են նիզակները, որ գիհու+ փայտից են։  Փողոցներում մարտակառքերը սլանում են մոլեգնած+, մեծ արագությամբ անցնում-դառնում են հրապարակներով, նման են ջահերի, անցնում են կայծակի պես+։  Նա կհիշի իր հզոր ռազմիկներին+։ Նրանք կսայթաքեն քայլելիս+։ Նրանք կշտապեն դեպի դրա պարիսպը, և պատնեշը կհաստատվի։  Գետի դարպասները պիտի բացվեն, ու պալատը պիտի հալվի։  Դա որոշված է. նա կմերկացվի, գերության կտարվի+, նրա աղախինները կմնչան աղավնիների պես+ և անդադար կուրծք կծեծեն+։  Իր գոյության առաջին իսկ օրերից Նինվեն+ ջրերի+ ավազանի պես էր, բայց նրանք փախչում են։ Նրանց կանչում են՝ «կանգնե՛ք, կանգնե՛ք», բայց ոչ ոք չի շրջվում+։  Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք+, որովհետև գանձերն անսահման են։ Ամեն տեսակ ցանկալի բաները խիստ շատ են+։ 10  Դատարկությո՜ւն, ամայությո՜ւն... քաղաքն անմարդաբնակ է դարձել+։ Սրտերը հալվում են+, ծնկները դողում են+, բոլորի մեջքերը սարսափելի ցավերով են բռնվել+, բոլորի երեսները տագնապից կարմրել են+։ 11  Որտե՞ղ է առյուծների որջը՝ հզոր առյուծների քարայրը՝ այն վայրը, որտեղ առյուծը մտնում ու ման էր գալիս+, որտեղ առյուծի կորյունն էր բնակվում, և ոչ ոք չէր վախեցնում նրանց+։ 12  Առյուծը բավականին որս էր պատառոտում իր ձագերի համար ու խեղդում էր իր էգ առյուծների համար։ Իր փոսերը նա լցնում էր որսով և իր թաքստոցները՝ պատառոտված կենդանիներով+։ 13  «Ահա ես քո դեմ եմ,– ասում է Զորքերի Տեր Եհովան+,– ծխի մեջ կայրեմ քո մարտակառքերը+, և սուրը կխժռի քո առյուծներին+։ Դու այլևս որս չես անի երկրի վրա*, և այլևս չի լսվի պատգամաբերներիդ ձայնը»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Երկրի վրայից կոչնչացնեմ քո որսը»։