Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաում 1։1-15

1  Նինվեի դեմ ուղղված պատգամը+։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։  Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող+ և վրեժխնդիր Աստված է։ Եհովան վրեժ է առնում+ և պատրաստ է թափելու իր բարկությունը+։ Եհովան վրեժ է առնում իր հակառակորդներից+ և բարկանում է իր թշնամիների վրա+։  Եհովան դանդաղ է բարկանալու մեջ+, մեծ զորության+ տեր է, Եհովան ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում+։ Նրա ճանապարհն անցնում է կործանող քամու և փոթորկի միջով. ամպերն ասես փոշի են նրա ոտքերի տակ+։  Նա սաստում է ծովին+ և ցամաքեցնում այն, չորացնում է բոլոր գետերը+։ Բասանն ու Կարմեղոսը չորացել են+, թառամել է Լիբանանի ծաղիկը։  Նրա պատճառով ցնցվում են լեռները, հալվում են բլուրները+։ Երկիրը կսասանվի նրա երեսից, նաև աշխարհն ու նրա բոլոր բնակիչները+։  Նրա դատապարտությանն ո՞վ կարող է դիմանալ+, նրա բորբոքված բարկության դեմ ո՞վ վեր կկենա+։ Նրա զայրույթը կթափվի ինչպես կրակ+, և ժայռերը փուլ կգան նրա պատճառով։  Եհովան բարի է+, ամրոց+՝ նեղության օրը+։ Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ+։  Հորդահոս հեղեղով նա ամբողջովին կկործանի դրա* տեղը+, և խավարը կհետապնդի նրա թշնամիներին+։  Ի՞նչ եք խորհում Եհովայի դեմ+։ Նա լիակատար կործանում կբերի։ Աղետը չի կրկնվի+։ 10  Թեև նրանք խճճվել են փշերի+ պես և հարբած են ասես գարեջրով+, նրանց կլափեն, ասես բոլորովին չոր ծղոտ+։ 11  Քեզնից դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը+, անօգուտ բան խորհողը+։ 12  Այսպես է ասում Եհովան. «Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ, այնուհանդերձ բնաջինջ կլինեն+ և հարձակման կենթարկվեն։ Ես անպատճառ կճնշեմ քեզ, որպեսզի այլևս չճնշեմ+։ 13  Ես կկոտրեմ նրա լուծը քո վրայից+ և կքանդեմ կապանքներդ+։ 14  Քո մասին Եհովան պատվիրել է. «Քո անունով այլևս սերունդ չի լինի+։ Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված պատկերն ու ձուլածո արձանը+, քեզ համար թաղման վայր կպատրաստեմ+, որովհետև դու ոչնչություն ես»։ 15  Ահա լեռների վրա են նրա ոտքերը, ով բարի լուր է բերում և խաղաղություն է հռչակում+։ Ո՛վ Հուդա, նշի՛ր տոներդ+, կատարի՛ր երդումներդ+, որովհետև ոչ մի անպիտան մարդ այլևս չի անցնի քո միջով+. նա ամբողջովին կկործանվի»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Նինվեի։