Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքիա 7։1-20

7  Վա՜յ ինձ+, որովհետև ես դարձել եմ այն մարդու պես, որը ամառային պտղաքաղից և խաղողի ճռաքաղից+ հետո խաղողի ոչ մի ողկույզ չի գտնում, նաև վաղահաս թուզ, որն իմ հոգին այդքան սիրում է+։  Նվիրված մարդը* վերացել է երկրի վրայից, և մարդկանց մեջ ոչ մի ուղղամիտ չկա+։ Նրանք բոլորը արյուն թափելու համար դարան են մտնում+։ Յուրաքանչյուրն իր եղբորը ցանցով է որսում+։  Նրանց ձեռքերը վարպետորեն չար բան են անում+։ Իշխանը պահանջում է, դատավորը վարձատրության դիմաց է դատում+, մեծավորն իր հոգու ցանկությունն է արտահայտում+, և այդպես նրանք դավ են նյութում։  Նրանցից լավագույնը փշի նման է, նրանցից ամենաուղղամիտը փշոտ ցանկապատից էլ վատն է+։ Բայց կգա քո դետերի օրը, և քեզ ուշադրություն կդարձվի+։ Այդ ժամանակ դու շփոթմունքի մեջ կլինես+։  Մի՛ հավատացեք ընկերոջը, մի՛ վստահեք մտերիմ ընկերոջը+։ Բերանիդ դռները փա՛կ պահիր ծոցումդ պառկողի մոտ+,  որովհետև որդին արհամարհում է իր հորը, աղջիկը իր մոր դեմ է դուրս գալիս+, հարսը՝ իր սկեսրոջ+։ Մարդու թշնամիներն իր տան անդամներն են+։  Իսկ ես արթնությամբ կսպասեմ Եհովային+։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն+։ Իմ Աստվածը կլսի ինձ+։  Մի՛ ուրախացիր, ո՛վ ինձ հետ թշնամություն անող կին+։ Թեև ես ընկել եմ, վեր կկենամ+, թեև խավարի մեջ եմ բնակվում+, Եհովան լույս կլինի ինձ համար+։  Ես կկրեմ Եհովայի ցասումը, որովհետև մեղք եմ գործել նրա դեմ+, մինչև որ նա վարի իմ դատական գործը և արդարություն գործադրի հանուն ինձ+։ Նա ինձ դեպի լույսը կտանի, ու ես կտեսնեմ նրա արդարությունը+։ 10  Իմ թշնամին կտեսնի դա, և ով որ ինձ ասում էր՝ «ո՞ւր է նա՝ քո Աստված Եհովան»+, ամոթով կմնա+։ Իմ աչքերը կտեսնեն նրա աղետը+։ Նրան կկոխկռտեն փողոցի ցեխի պես+։ 11  Այն օրը, երբ կառուցեն քարե պարիսպներդ, քո մասին որոշումը հեռու կլինի+։ 12  Այդ օրը նրանք քեզ մոտ կգան ամեն տեղից՝ Ասորեստանից, Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Գետը*+ ընկած տարածքից՝ ծովից ծով, լեռից լեռ+։ 13  Երկիրն ամայի կդառնա իր բնակիչների՝ նրանց գործերի պտղի պատճառով+։ 14  Քո ցուպով հովվի՛ր ժողովրդիդ+՝ քո ժառանգության հոտը, որը մենակ ապրում էր անտառում՝ այգու մեջ+։ Թող նրանք արածեն Բասանում ու Գաղաադում+, ինչպես վաղեմի օրերում+։ 15  «Ես ձեզ հրաշքներ ցույց կտամ, ինչպես այն օրերում, երբ դուրս եկաք Եգիպտոսից+։ 16  Ազգերը կտեսնեն ու կամաչեն իրենց ողջ զորությունից+, իրենց ձեռքը կդնեն իրենց բերանին+ և կխլացնեն իրենց ականջները։ 17  Նրանք օձերի պես կլիզեն փոշին+, երկրի սողունների պես տագնապահար դուրս կգան ապաստարաններից+։ Նրանք դողալով կգան մեր Աստծու՝ Եհովայի մոտ ու կվախենան քեզնից»+։ 18  Ո՞վ է Աստված քեզ նման+, որը ներում է հանցանքը և անցնում իր ժառանգության մնացորդի+ անօրենության կողքով+։ Դու հավիտյան չես բարկանում, քանի որ քեզ հաճելի է սիրառատ բարություն* դրսևորելը+։ 19  Դու կրկին ողորմած կլինես մեր հանդեպ+ և ոտնակոխ կանես մեր հանցանքները+։ Ծովի խորքերը կնետես մեր բոլոր մեղքերը+։ 20  Հավատարմություն և սիրառատ բարություն ցույց կտաս մեր հանդեպ՝ անելով այն, ինչ վաղեմի օրերում խոստացար մեր նախահայրերին՝ Հակոբին ու Աբրահամին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սիրառատ բարություն ցույց տվողը»։
Այսինքն՝ Եփրատը։
Կամ՝ «նվիրված սեր»։