Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքիա 5։1-15

5  «Հիմա դու կտրվածքներ ես անում քեզ վրա+, ո՛վ արշավանքի դուստր։ Մեզ պաշարել են+։ Գավազանով կզարկեն Իսրայելի դատավորի այտին+։  Եվ դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա+, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես+, սակայն քեզնից+ դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար+, որի ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից*+։  Դրա համար նա կլքի+ նրանց մինչև ծննդաբերողի ծնելը+։ Եվ նրա եղբայրների մնացորդը կվերադառնա Իսրայելի որդիների մոտ։  Նա կկանգնի ու կհովվի Եհովայի ուժով+, իր Աստված Եհովայի անվան մեծափառությամբ+։ Նրանք ապահով կբնակվեն+, որովհետև այդ ժամանակ նրա մեծությունը կհասնի մինչև երկրի ծայրերը+։  Նա խաղաղություն կբերի+, և երբ ասորեստանցին մտնի մեր երկիր ու կոխկռտի մեր բնակելի աշտարակները+, նրա դեմ յոթ հովիվներ կհանենք, ութ իշխաններ՝ մարդկանց միջից։  Նրանք Ասորեստանի երկիրը սրով կհովվեն+ և Նեբրովթի երկիրը+՝ դրա մուտքերի մոտ։ Երբ ասորեստանցին գա մեր երկիր ու ոտնակոխ անի մեր տարածքները, նա կազատի մեզ նրանից+։  Շատ ժողովուրդների մեջ Հակոբի մնացորդը+ Եհովայից եկած ցողի պես կլինի+, բույսերի վրա տեղացող հորդառատ անձրևի պես+, որոնք հույս չեն դնում մարդու վրա և չեն սպասում մարդկանց որդիներին+։  Հակոբի մնացորդը ազգերի՝ շատ ժողովուրդների մեջ կլինի այնպես, ինչպես առյուծը անտառի գազանների մեջ, ինչպես հզոր առյուծը ոչխարների հոտերի մեջ, որը դրանց միջով անցնելիս կոխկռտում ու պատառոտում է+, և չկա մեկը, որ ազատի։  Քո ձեռքը բարձր կլինի հակառակորդներիդ վրա+, և բոլոր թշնամիներդ բնաջինջ կլինեն»+։ 10  «Այդ օրը,– ասում է Եհովան,– ես կվերացնեմ քո ձիերը և կոչնչացնեմ քո կառքերը+։ 11  Քո երկրից բնաջինջ կանեմ քաղաքները և կքանդեմ քո բոլոր ամրությունները+։ 12  Ձեռքիցդ կվերցնեմ կախարդությունը, և քո մեջ այլևս մոգությամբ զբաղվողներ չեն լինի+։ 13  Քո միջից բնաջինջ կանեմ քանդակված պատկերներդ ու սյուներդ, և դու այլևս չես խոնարհվի ձեռքիդ գործի առաջ+։ 14  Ես քո միջից արմատախիլ կանեմ սուրբ ձողերդ+ և կկործանեմ քաղաքներդ։ 15  Բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ անհնազանդ ազգերից»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «դարերից ի վեր»։