Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքիա 2։1-13

2  «Վա՜յ նրանց, ովքեր իրենց անկողնում վնասաբեր բան են ծրագրում և միտք են դնում չարիք անելու+։ Երբ բացվում է առավոտը, նրանք կատարում են իրենց ծրագրերը+, որովհետև ի զորու են դա անելու+։  Ցանկանում են արտեր և զավթում են դրանք+, ցանկանում են տներ և խլում են դրանք։ Խաբում են մարդուն ու նրա տնեցիներին+ և վերցնում նրա ժառանգական կալվածքը+։  Դրա համար այսպես է ասում Եհովան. «Ես աղետ եմ ծրագրում+ այս ընտանիքի դեմ+, որից դուք չեք կարողանա ձեր պարանոցը հետ պահել+, և դուք այլևս ամբարտավանությամբ չեք քայլի+, քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու+։  Այդ օրը ձեր մասին առակ+ կասեն, ողբ՝ դառնագին ողբ+ կբարձրացնեն ու կասեն. «Մենք ամբողջովին կողոպտվել ենք+։ Նա ուրիշներին է տալիս մեր ժողովրդի բաժինը+։ Նա այն խլում է մեզնից, մեր արտերը տալիս է անհավատարիմ մարդուն»։  Ուստի Եհովայի ժողովում ոչ ոք չի լինի, որ քեզ համար վիճակով բաժանված երկիրը պարանով չափի+։  Մի՛ խոսեք+։ Նրանք խոսում են, բայց այլևս չեն խոսի այս բաների մասին։ Ստորացումը անխուսափելի կլինի+։  Ո՛վ Հակոբի տուն+, դու այսպե՞ս ես ասում. «Եհովայի ոգին դժգո՞հ է, կամ սրա՞նք են Նրա գործերը»+։ Մի՞թե իմ խոսքերը բարիք չեն բերում+ ուղղամտությամբ քայլողին+։  Բայց երեկ իմ ժողովուրդն իսկական թշնամու պես վարվեց+։ Դուք պոկում եք փառահեղ զարդարանքը այն մարդկանց հագուստի առջևի մասից, որոնք հանգիստ անցնում են, ասես պատերազմից են վերադարձել։  Իմ ժողովրդի կանանց դուք վռնդում եք այն տներից, որտեղ նրանք հարմարավետ ապրում են։ Նրանց երեխաներից առհավետ խլում եք այն փառահեղ բաները, որոնցով օրհնել եմ նրանց+։ 10  Վե՛ր կացեք ու գնացե՛ք+, որովհետև այստեղ այլևս հանգիստ չեք ունենալու+։ Նրա անմաքրության+ պատճառով նա կործանվում է, և այդ կործանումը ցավ է պատճառում+։ 11  Եթե մարդ, քամու և ստության հետևից գնալով, սուտ խոսի+, թե՝ «ես կպատմեմ քեզ գինու և ոգելից խմիչքի մասին», ապա հենց նա էլ կդառնա այն մարդը, որը կխոսի այս ժողովրդի հետ+։ 12  Ես անպատճառ կհավաքեմ քեզ ամբողջությամբ, ո՛վ Հակոբ+։ Անպայման կժողովեմ Իսրայելից մնացածներին+։ Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում և ինչպես երամակը արոտավայրում+։ Այդ տեղը աղմկոտ կլինի մարդկանց պատճառով»+։ 13  Նրանց առջևից կգնա խրամատ փորողը+, և նրանք կանցնեն դրա միջով։ Նրանք կանցնեն ու դուրս կգան դարպասով+։ Նրանց թագավորը կանցնի նրանց առջևով, և Եհովան նրանց պարագլուխը կլինի»+։

Ծանոթագրություններ