Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարկոս 16։1-20

16  Երբ շաբաթն+ անցավ, Մարիամ Մագդաղենացին+, Հակոբոսի մայր Մարիամը և Սալոմեն հոտավետ խոտեր գնեցին, որպեսզի գան և օծեն Հիսուսին+։  Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան+՝ արևածագին, եկան գերեզման+։  Նրանք ասում էին իրար. «Գերեզմանի մուտքից քարը մեզ համար ո՞վ կգլորի»։  Բայց երբ նայեցին, տեսան, որ քարը մի կողմ է գլորված, չնայած որ այն շատ մեծ էր+։  Երբ գերեզման մտան, տեսան մի երիտասարդի՝ սպիտակ պատմուճան հագած, որը նստած էր աջ կողմում, և նրանք սարսափեցին+։  Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք։ Գիտեմ, որ Հիսուս նազովրեցուն եք փնտրում, որին ցցին գամեցին+։ Նա հարություն է առել+, այստեղ չէ։ Տեսե՛ք, ահա այն տեղը, որտեղ նրան դրեցին+։  Այժմ գնացեք և ասացեք նրա աշակերտներին ու Պետրոսին. «Նա ձեզանից առաջ Գալիլեա է գնում+։ Այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»»+։  Եվ դուրս գալով՝ նրանք փախան գերեզմանից, որովհետև դողով էին բռնվել ու խիստ հուզված էին։ Նրանք ոչ մեկի ոչինչ չպատմեցին, որովհետև վախով էին լցվել+։ ԵՐԿԱՐ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ Որոշ հին ձեռագրեր (ACDև թարգմանություններ (VgSyc,p) ավելացնում են հետևյալ եզրափակումը, որը, սակայն, բացակայում է אBSysArm-ում։  Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան հարություն առնելուց հետո նա նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ 10  Նա էլ գնաց ու պատմեց նրա հետ լինողներին, որ սգում ու լաց էին լինում։ 11  Բայց երբ լսեցին, որ նա կենդանացել է, և որ նա տեսել է նրան, չհավատացին։ 12  Դրանից հետո նա ուրիշ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, երբ քայլելով ագարակ էին գնում։ 13  Նրանք էլ հետ դարձան ու պատմեցին մյուսներին։ Բայց նրանց էլ չհավատացին։ 14  Իսկ ավելի ուշ, երբ տասնմեկ առաքյալները թիկնած էին սեղանի շուրջ, նա երևաց նրանց ու նախատեց իրենց անհավատության ու կարծրասրտության համար, քանի որ չհավատացին նրանց, ովքեր տեսել էին իրեն՝ հարություն առած։ 15  Նրանց ասաց. «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեք բարի լուրը ամեն ստեղծվածի։ 16  Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, բայց ով որ չհավատա, կդատապարտվի։ 17  Իսկ հավատացողներին այս նշանները կուղեկցեն. իմ անունով դևեր կհանեն, լեզուներով կխոսեն, 18  իրենց ձեռքերով օձեր կբռնեն, և եթե մահացու ինչ-որ բան խմեն, նրանց բոլորովին չի վնասի։ Իրենց ձեռքերը հիվանդների վրա կդնեն, և նրանք կառողջանան»։ 19  Նրանց հետ խոսելուց հետո Տեր Հիսուսը երկինք վերցվեց ու նստեց Աստծու աջ կողմը։ 20  Իսկ նրանք գնացին ու ամենուրեք քարոզում էին, և Տերը համագործակցում էր նրանց հետ և ուղեկցող նշաններով հաստատում էր պատգամը։ ԿԱՐՃ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ Ուշ ժամանակների որոշ ձեռագրերում և թարգմանություններում Մարկոս 16։8-ից հետո բերվում է հետևյալ եզրափակումը։ Իսկ այն բոլոր բաները, որ պատվիրվել էր, նրանք համառոտ պատմեցին Պետրոսի շուրջը գտնվողներին։ Այս ամենից հետո Հիսուսն ինքը նրանց միջոցով արևելքից արևմուտք ուղարկեց հավիտենական փրկության սուրբ և անապականելի պատգամը։

Ծանոթագրություններ