Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարկոս 12։1-44

12  Հիսուսը սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ խաղողի այգի տնկեց+ և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձանի համար փոս փորեց ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին+՝ գնաց օտար երկիր+։  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ խաղողի այգու բերքից իր բաժինը վերցնի+։  Բայց նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։  Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրա գլխին հարվածեցին ու անարգեցին նրան+։  Ապա մեկ ուրիշին ուղարկեց։ Իսկ այս մեկին սպանեցին։ Ուրիշ շատերին էլ ուղարկեց, որոնցից մի քանիսին ծեծեցին, մի քանիսին էլ սպանեցին։  Նա մի սիրելի որդի+ ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»+։  Բայց այդ մշակները իրար ասացին. «Սա է ժառանգը+։ Եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի»+։  Եվ բռնեցին նրան, սպանեցին+ ու խաղողի այգուց դուրս շպրտեցին+։  Ուստի այգու տերը ի՞նչ կանի։ Կգա ու կսպանի մշակներին, իսկ այգին+ ուրիշներին կտա+։ 10  Երբևէ չե՞ք կարդացել Գրքի այս հատվածը. «Այն քարը+, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ 11  Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»»+։ 12  Նրանք հնար էին փնտրում, թե ինչպես բռնեն նրան, որովհետև հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով։ Բայց քանի որ ժողովրդից վախենում էին, թողեցին նրան ու հեռացան+։ 13  Ապա փարիսեցիներից ու Հերովդեսի կողմնակիցներից+ մի քանիսին նրա մոտ ուղարկեցին, որպեսզի նրան իր իսկ խոսքերով բռնեն+։ 14  Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես սովորեցնում+։ Օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ։ 15  Տա՞նք, թե՞ չտանք»+։ Նկատելով նրանց կեղծավորությունը՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի դինար* բերեք՝ տեսնեմ»+։ 16  Եվ նրանք բերեցին։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 17  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ Եվ նրանք շատ տպավորվեցին նրա խոսքերից+։ 18  Նրա մոտ եկան սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, և հարցրին+. 19  «Ուսուցի՛չ, Մովսեսը գրեց մեզ, որ եթե մեկի եղբայրը մահանա առանց երեխա ունենալու, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի+։ 20  Ուստի յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, բայց մահացավ ու սերունդ չթողեց+։ 21  Հետո երկրորդը ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մահացավ՝ առանց սերունդ թողնելու։ Նույնը պատահեց նաև երրորդին։ 22  Ի վերջո յոթն էլ սերունդ չթողեցին։ Բոլորից հետո կինն էլ մահացավ+։ 23  Հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։ 24  Հիսուսն ասաց նրանց. «Սա չէ՞ պատճառը, որ դուք սխալվում եք. ո՛չ Սուրբ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը+։ 25  Հարություն առնողներից ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են լինելու+։ 26  Ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու, Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 27  Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք»+։ 28  Դպիրներից մեկը, որ մոտեցել ու լսում էր, թե ինչպես էին նրանք վիճաբանում, տեսնելով, որ նրանց լավ պատասխանեց, հարցրեց նրան. «Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը»+։ 29  Հիսուսը պատասխանեց. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է+։ 30  Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»+։ 31  Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32  Դպիրն ասաց նրան. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «նա մեկն է, և նրանից բացի, ուրիշը չկա»+, 33  և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպեսև մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»+։ 34  Տեսնելով, որ խելացի պատասխան տվեց՝ Հիսուսն ասաց նրան. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ հարց տալ+։ 35  Տաճարում սովորեցնելիս Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս են դպիրներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+։ 36  Դավիթն ինքը սուրբ ոգով+ ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»+։ 37  Դավիթը նրան «Տեր» է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա նրա որդին»+։ Մարդկանց մեծ բազմությունը հաճույքով լսում էր նրան+։ 38  Ուսուցանելիս նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից+, որ սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, 39  ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 40  Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։ 41  Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները+, ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ։ Շատ հարուստներ շատ փող էին գցում+։ 42  Մի աղքատ այրի էլ եկավ ու երկու փոքր մետաղադրամ գցեց, որոնք շատ չնչին արժողություն ունեին+։ 43  Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը+, 44  որովհետև ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։