Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարկոս 11։1-33

11  Երբ նրանք մոտենում էին Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային+՝ Ձիթենյաց լեռան վրա, նա ուղարկեց իր աշակերտներից երկուսին+  ու ասաց նրանց. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշի քուռակ կգտնեք, որի վրա ոչ մի մարդ դեռ չի նստել։ Արձակեք նրան ու բերեք+։  Եթե մեկը ձեզ հարցնի՝ «ինչո՞ւ եք արձակում», ասացեք՝ «Տիրոջը պետք է, շուտով նա հետ կուղարկի այն»»+։  Նրանք էլ գնացին ու գտան էշի քուռակին դրսում՝ փողոցի կողմից դռան մոտ կապած, և արձակեցին նրան+։  Բայց այնտեղ կանգնածներից ոմանք հարցրին. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում քուռակին»+։  Աշակերտները նրանց պատասխանեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Նրանք էլ թույլ տվեցին, որ գնան+։  Նրանք Հիսուսի մոտ բերեցին էշի քուռակին+ ու իրենց վերնահագուստները վրան գցեցին, և նա նստեց քուռակի վրա+։  Շատերը իրենց վերնահագուստներն+ էին փռում ճանապարհին, իսկ մյուսները՝ տերևախիտ ճյուղեր+, որ կտրել էին դաշտի ծառերից+։  Առջևից գնացողներն ու հետևից եկողները աղաղակում էին ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+։ 10  Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի թագավորությունը, որ գալիս է+։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր, դո՛ւ, որ բարձունքներում ես»։ 11  Հիսուսը մտավ Երուսաղեմ ու գնաց տաճար, որտեղ իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց, և քանի որ ժամն արդեն ուշ էր, տասներկու առաքյալների հետ գնաց Բեթանիա+։ 12  Հաջորդ օրը, երբ նրանք դուրս եկան Բեթանիայից, նա քաղց զգաց+։ 13  Հեռվում մի թզենի տեսավ, որը տերևներ ուներ, և գնաց տեսնելու, թե արդյոք մի բան կգտնի նրա վրա։ Սակայն երբ մոտեցավ, տերևներից բացի, ոչինչ չգտավ, որովհետև թզի ժամանակը չէր+։ 14  Ուստի ասաց թզենուն. «Թող այսուհետև քեզանից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»+։ Իսկ նրա աշակերտները լսում էին։ 15  Նրանք եկան Երուսաղեմ։ Այնտեղ նա տաճար մտավ ու սկսեց վռնդել բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները+ 16  և թույլ չէր տալիս, որ մեկը տաճարի միջով որևէ բան անցկացնի, 17  այլ սովորեցնում էր ու ասում. «Գրված չէ՞ արդյոք՝ «իմ տունը աղոթքի տուն+ պիտի կոչվի բոլոր ազգերի համար»+։ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»+։ 18  Ավագ քահանաներն ու դպիրները լսեցին այս և սկսեցին հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան+։ Նրանք վախենում էին նրանից, քանի որ ամբողջ ժողովուրդը չէր դադարում զարմանալ նրա ուսուցանելու կերպի վրա+։ 19  Երբ երեկոն մոտենում էր, նրանք սովորականի պես քաղաքից դուրս եկան։ 20  Իսկ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, թզենու մոտով անցնելիս տեսան, որ այն արմատից չորացել է+։ 21  Պետրոսը, հիշելով Հիսուսի խոսքերը, որ ասել էր թզենուն, ասաց նրան. «Ռաբբի՛, տե՛ս, այն թզենին, որին դու անիծեցիր, չորացել է»+։ 22  Հիսուսն էլ ասաց. «Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ 23  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով այս սարին ասի՝ «վեր կաց և ծովն ընկիր», և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի, այդպես էլ կլինի+։ 24  Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչի համար աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կունենաք+։ 25  Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք+ նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները»+։ 26  ....* 27  Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Երբ նա շրջում էր տաճարում, ավագ քահանաները, դպիրներն ու երեցները նրա մոտ եկան+ 28  ու ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս բաներն անելու իշխանությունը»+։ 29  Հիսուսն ասաց նրանց. «Մի հարց տամ ձեզ։ Եթե դուք պատասխանեք ինձ, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։ 30  Հովհաննեսի կատարած մկրտությունը+ երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից։ Պատասխանե՛ք ինձ»+։ 31  Նրանք էլ սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 32  Բայց եթե ասենք՝ մարդկանցից...»։ Նրանք վախենում էին ժողովրդից, որովհետև բոլորն ընդունում էին, որ Հովհաննեսն իրոք մարգարե էր+։ 33  Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։