Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 27։1-66

27  Առավոտյան բոլոր ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները խորհուրդ արին, թե ինչպես սպանեն Հիսուսին+։  Նրան կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոս կուսակալի ձեռքը+։  Հուդան, որը մատնել էր նրան, տեսնելով, որ նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց և երեսուն+ կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին՝  ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն+ մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ։ Դո՛ւ տես»+։  Եվ նա արծաթե դրամները շպրտեց տաճարի մեջ ու հեռացավ այնտեղից և իրեն կախեց+։  Իսկ ավագ քահանաները վերցրին արծաթե դրամներն ու ասացին. «Օրենքով թույլատրելի չէ դրանք գցել սուրբ գանձարանը, որովհետև դրանք արյան գին են»։  Եվ իրար հետ խորհրդակցելուց հետո դրանցով բրուտի արտը գնեցին, որպեսզի օտարներին թաղեն այնտեղ։  Դրա համար էլ այդ արտը մինչև այսօր «Արյան արտ»+ է կոչվում։  Այդ ժամանակ կատարվեցին Երեմիա* մարգարեի միջոցով ասված խոսքերը. «Նրանք վերցրին երեսուն կտոր արծաթը+՝ այն մարդու գինը, որին Իսրայելի որդիներից ոմանք այդքան էին գնահատել, 10  և արծաթե դրամները տվեցին բրուտի+ արտի դիմաց, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ»։ 11  Հիսուսը կանգնեց կուսակալի առաջ։ Կուսակալը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։ 12  Իսկ երբ ավագ քահանաներն ու երեցներն էին մեղադրում+ նրան, նա պատասխան չէր տալիս+։ 13  Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե որքան շատ բաներ են նրանք վկայում քո դեմ»+։ 14  Սակայն նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ+։ 15  Յուրաքանչյուր տոնի ժամանակ կուսակալը սովորություն ուներ մի բանտարկյալի ազատ արձակելու ժողովրդի համար, նրան, ում որ ժողովուրդը ցանկանար+։ 16  Հենց այդ ժամանակ Բարաբբա+ անունով մի հայտնի բանտարկյալ կար։ 17  Երբ ժողովուրդը հավաքվեց, Պիղատոսը հարցրեց նրանց. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին»+։ 18  Նա գիտեր, որ նախանձից+ դրդված էին նրան իր ձեռքը հանձնել+։ 19  Բացի այդ, երբ նա նստած էր դատավորական աթոռին, նրա կինը մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Հանգիստ թող այդ արդար+ մարդուն, որովհետև այսօր երազումս+ շատ տանջվեցի նրա պատճառով»։ 20  Սակայն ավագ քահանաներն ու երեցները ամբոխին համոզեցին, որ խնդրեն Բարաբբային ազատ արձակել+, իսկ Հիսուսին՝ սպանել։ 21  Կուսակալն ասաց նրանց. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար»։ Նրանք ասացին. «Բարաբբայի՛ն»+։ 22  Պիղատոսն էլ ասաց. «Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Եվ բոլորն ասացին. «Թող ցցի՛ն գամվի»+։ 23  Նա էլ ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Թող ցցի՛ն գամվի»+։ 24  Տեսնելով, որ օգուտ չկա, այլ հակառակը՝ խռովություն է բարձրանում՝ Պիղատոսը ջուր վերցրեց+, ժողովրդի առաջ իր ձեռքերը լվաց ու ասաց. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք»։ 25  Ողջ ժողովուրդը պատասխանեց. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի»+։ 26  Այնուհետև նրանց համար նա Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել+ տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն+։ 27  Այդ ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատ և ամբողջ զորագունդը նրա մոտ հավաքեցին+։ 28  Մերկացնելով նրան՝ մի ալ կարմիր թիկնոց+ գցեցին վրան, 29  ապա փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին և աջ ձեռքը մի եղեգ տվեցին։ Ծնկի գալով նրա առաջ՝ ծաղրում էին+ ու ասում. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»+։ 30  Ապա թքեցին+ նրա վրա, վերցրին եղեգը և սկսեցին խփել նրա գլխին։ 31  Ծաղրուծանակի+ ենթարկելուց հետո թիկնոցը հանեցին և իր վերնազգեստը հագցրին ու տարան, որ ցցին գամեն+։ 32  Երբ նրանք դուրս էին գալիս, Սիմոն+ անունով մի մարդու գտան՝ ծնունդով Կյուրենիայից։ Այս մարդուն պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը։ 33  Ու երբ եկան Գողգոթա+ կոչված տեղը, այսինքն՝ Գանգի վայրը, 34  նրան լեղիի+ հետ խառնած գինի տվեցին, որ խմի, բայց երբ համն առավ, հրաժարվեց խմելուց+։ 35  Երբ նրան արդեն ցցին էին գամել+, վիճակ գցեցին+, որ նրա վերնազգեստները բաժանեն+ իրար մեջ, 36  և նստած հսկում էին նրան։ 37  Գլխավերևում նրա դեմ ուղղված մեղադրանքը փակցրին, որտեղ գրված էր. «Սա է Հիսուսը՝ հրեաների Թագավորը»+։ 38  Նրա հետ միասին երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը+։ 39  Եվ անցնող-դարձողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով+՝ 40  ասում. «Ո՛վ տաճարը քանդող+ ու երեք օրում կառուցող, փրկի՛ր քեզ։ Եթե Աստծու որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»+։ 41  Նույնպես էլ ավագ քահանաները դպիրների և երեցների հետ ծաղրում էին նրան ու ասում+. 42  «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել։ Նա Իսրայելի Թագավորն է+. դե թող ցած իջնի տանջանքի ցցից, ու մենք կհավատանք նրան+։ 43  Իր վստահությունը Աստծու վրա էր դրել. դե թող հիմա նա ազատի+, եթե հավանել է նրան, քանի որ սա ասում էր. «Ես Աստծու Որդին եմ»»+։ 44  Նույն ձևով էլ նրա հետ ցիցը հանված ավազակներն էին նախատում նրան+։ 45  Վեցերորդ ժամին* խավար իջավ+ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+։ 46  Մոտ իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»+։ 47  Սա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին. «Այս մարդը Եղիային է կանչում»+։ 48  Նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված+ գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի+։ 49  Իսկ մյուսներն ասում էին. «Թո՛ղ դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան փրկելու»+։ [Մեկ ուրիշն էլ նիզակը վերցրեց ու նրա կողը խոցեց, և արյուն ու ջուր դուրս եկավ]*+։ 50  Հիսուսը դարձյալ բարձր ձայնով աղաղակեց ու իր ոգին տվեց+։ 51  Եվ ահա սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց+ ու երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին+։ 52  Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերից շատերի մարմինները դուրս ելան, 53  ու շատերը տեսան դրանք մարդիկ, որոնք նրա հարություն առնելուց հետո գերեզմաններից եկան, սուրբ քաղաքը+ մտան)։ 54  Իսկ հարյուրապետը և նրանք, ովքեր նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ երկրաշարժը և ամեն պատահածը տեսան, շատ վախեցան ու ասացին. «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»+։ 55  Այնտեղ շատ կանայք կային, որոնք հեռվում կանգնած նայում էին+։ Նրանք Գալիլեայից ուղեկցել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար+։ 56  Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը+։ 57  Երեկոյան մոտ Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ եկավ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել+։ 58  Նա գնաց Պիղատոսի մոտ և նրանից խնդրեց Հիսուսի մարմինը+։ Պիղատոսն էլ հրամայեց, որ այն տրվի+։ 59  Հովսեփը վերցրեց մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով+ 60  և դրեց ժայռի մեջ փորված իր նոր գերեզմանում+։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու հեռացավ+։ 61  Իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը նստած մնացին գերեզմանի դիմաց+։ 62  Հաջորդ օրը՝ պատրաստության օրից*+ հետո, ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63  և ասացին. «Տե՛ր, մենք հիշեցինք, որ այդ մոլորեցնողը, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երեք օր+ հետո հարություն կառնեմ»։ 64  Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որպեսզի նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան+ նրան և մարդկանց ասեն, թե՝ «նա հարություն է առել», և այս վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ 65  Պիղատոսն էլ ասաց նրանց. «Դուք պահապան զինվորներ+ ունեք, գնացեք հսկեք, ինչպես որ գիտեք»։ 66  Նրանք էլ գնացին ու հսկեցին գերեզմանը՝ քարի վրա կնիք դնելով+ և պահապան զինվորներ կանգնեցնելով։

Ծանոթագրություններ

Իրականում մեջբերումը հիմնված է Զք 11։12, 13-ի վրա։ Մատթեոսի ժմնկ-ներում «Երեմիա» գիրքը մարգարեական գրքերի շարքում առաջինն էր, և բոլոր մարգարեական գրքերի համար «Երեմիա» անվանումը կարող էր ընդհանուր լինել, այդ թվում նաև «Զաքարիա» գրքի համար։ Հմմտ. Ղկ 24։44։
Կամ՝ «այս մարդուն պարտադրեցին հարկադրական աշխատանք կատարել»։
Մոտ կեսօրվա ժ. 12։00։
Մոտ ժ. 15։00։
Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 16։3-ի ծնթ.։
Այսպես էր կոչվ. յուրաքանչյուր շաբաթ օրվան նախորդող օրը, որի ընթացքում հրեաները շաբաթ օրվա համար կերակուր էին պատրաստում և ավարտում էին այն բոլոր շտապ գործերը, որոնք չէին կարող հետաձգել մինչև շաբաթ օրվա վերջը (հմմտ. Ելք 16։5; 20։10