Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 25։1-46

25  «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները+ և դուրս եկան փեսային+ դիմավորելու։  Նրանցից հինգը հիմար էին+, իսկ հինգը՝ խոհեմ+։  Հիմարները վերցրին իրենց ճրագները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին,  մինչդեռ խոհեմները սրվակներով ձեթ վերցրին իրենց ճրագների հետ։  Քանի որ փեսան ուշանում էր, բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան+։  Ուղիղ կեսգիշերին աղաղակ լսվեց+. «Ահա՛ փեսան։ Դո՛ւրս եկեք դիմավորելու նրան»։  Բոլոր կույսերը վեր կացան ու պատրաստեցին իրենց ճրագները+։  Հիմարներն ասացին խոհեմներին. «Ձեր ձեթից+ մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր ճրագները հանգչելու վրա են»։  Խոհեմներն+ էլ ասացին. «Գուցե չբավականացնի թե՛ մեզ և թե՛ ձեզ։ Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»։ 10  Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին+ մտան, և դուռը փակվեց։ 11  Ապա մյուս կույսերը եկան և ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա»+։ 12  Նա էլ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»+։ 13  Ուստի արթո՛ւն եղեք+, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը+։ 14  Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու+, որը երբ պատրաստվում էր գնալ օտար երկիր+, հավաքեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց+։ 15  Մեկին հինգ տաղանդ* տվեց, մյուսին՝ երկու, մյուսին էլ մեկ տաղանդ՝ յուրաքանչյուրին իր կարողության համեմատ+, և գնաց օտար երկիր։ 16  Հինգ տաղանդ ստացողը իսկույն գնաց, գործի մեջ դրեց դրանք և հինգ տաղանդ ևս շահեց+։ 17  Նույն ձևով էլ երկու տաղանդ ստացողը. նա ևս երկուսը շահեց։ 18  Իսկ նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց։ 19  Երկար ժամանակ անց+ այդ ծառաների տերը եկավ և սկսեց նրանցից հաշիվ պահանջել+։ 20  Հինգ տաղանդ ստացողը մոտ գալով՝ հինգ տաղանդ ևս տվեց ու ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ տվեցիր, ահա ես հինգ տաղանդ ևս շահեցի»+։ 21  Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա+։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ+ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ+։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը»+։ 22  Ապա մոտեցավ երկու տաղանդ ստացողը ու ասաց. «Տե՛ր, դու ինձ երկու տաղանդ տվեցիր, ահա ես երկու տաղանդ ևս շահեցի»+։ 23  Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ+։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը»+։ 24  Վերջապես մեկ տաղանդ ստացողը մոտեցավ+ ու ասաց. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել*։ 25  Ուստի ես վախեցա+ ու գնացի և քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Ահա քոնը քեզ»։ 26  Տերն էլ ասաց. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, չէ՞ որ գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ քամհարել։ 27  Ուրեմն պետք է որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի»+։ 28  Ապա ասաց իր ծառաներին. «Վերցրե՛ք նրանից այդ տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին+։ 29  Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի նրանից+։ 30  Այդ անպիտան ծառային դրսի խավարը նետեք։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»+։ 31  Երբ մարդու Որդին+ գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները+, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին+։ 32  Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ+, և նա մարդկանց կզատի+ իրարից+, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։ 33  Ոչխարներին կդնի իր աջ+ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ+ կողմը։ 34  Այդ ժամանակ թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ+, և ժառանգե՛ք+ աշխարհը հիմնվելուց ի վեր+ ձեզ համար պատրաստված թագավորությունը+, 35  որովհետև ես սոված էի, և ինձ ուտելու բան տվեցիք+, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ հյուրասիրությամբ ընդունեցիք+, 36  մերկ էի+, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի+, և ինձ այցելեցիք»։ 37  Այդ ժամանակ արդարները կասեն նրան. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ+ և խմելու բան տվեցինք+։ 38  Ե՞րբ տեսանք քեզ օտար և հյուրասիրությամբ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ 39  Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտում և այցելեցինք»։ 40  Եվ թագավորը+ կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ իմ այս եղբայրների+ միջից փոքրագույններից մեկին արեցիք+, ի՛նձ արեցիք»+։ 41  Իսկ իր ձախ կողմում եղողներին նա այդ ժամանակ կասի. «Հեռացե՛ք ինձանից+, ո՛վ անիծվածներ, գնացե՛ք հավիտենական կրակի+ մեջ, որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների+ համար, 42  որովհետև ես սոված էի, բայց ինձ ուտելու ոչինչ չտվեցիք+, ծարավ էի+, բայց ինձ խմելու ոչինչ չտվեցիք, 43  օտար էի, բայց ինձ հյուրասիրությամբ չընդունեցիք, մերկ էի, բայց ինձ չհագցրիք+, հիվանդ էի և բանտում էի+, բայց ինձ չխնամեցիք»։ 44  Այդ ժամանակ նրանք կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտում և չծառայեցինք քեզ»։ 45  Նա էլ կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ այս փոքրագույններից մեկին չարեցիք+, ի՛նձ+ չարեցիք»+։ 46  Եվ սրանք կգնան դեպի հավիտենական մահ+, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»+։

Ծանոթագրություններ

Սա դրամ. միավոր է։ Հուն. մեկ տաղանդը կշռ. էր 20,4 կգ։ Տե՛ս հավելված 17։
Հմմտ. 3։12-ի ծնթ։