Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 17։1-27

17  Վեց օր անց Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ տարավ+։  Նա այլակերպվեց նրանց առաջ, նրա երեսը փայլեց, ինչպես արևը+, և նրա վերնազգեստը դարձավ լույսի պես պայծառ+։  Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ+։  Ուստի Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզում ես, այստեղ երեք վրան կկանգնեցնեմ. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»+։  Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ ծածկեց նրանց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ+, նրա՛ն լսեք»+։  Լսելով սա՝ աշակերտներն ընկան իրենց երեսի վրա և շատ վախեցան+։  Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք, մի՛ վախեցեք»+։  Երբ նրանք բարձրացրին իրենց աչքերը, Հիսուսից բացի, ուրիշ ոչ մեկի չտեսան+։  Իսկ երբ իջնում էին լեռան վրայից, Հիսուսը պատվիրեց նրանց. «Մինչև մարդու Որդին հարություն չառնի, ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին»+։ 10  Աշակերտները նրան հարցրին. «Այդ դեպքում ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան պիտի գա»+։ 11  Նա էլ պատասխանեց. «Եղիան իրոք պիտի գա ու ամեն բան պիտի վերականգնի+։ 12  Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին և ինչ ուզեցին, արեցին նրան։ Այդպես էլ մարդու Որդին է չարչարվելու նրանց ձեռքով»+։ 13  Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ նա իրենց հետ Հովհաննես Մկրտչի մասին էր խոսում+։ 14  Երբ նրանք եկան ժողովրդի մոտ+, մի մարդ մոտեցավ նրան, ծնկի եկավ նրա առաջ ու ասաց. 15  «Տե՛ր, ողորմիր իմ որդուն, քանի որ ընկնավոր է ու հիվանդ, հաճախ ընկնում է կրակի մեջ, երբեմն էլ ջրի+։ 16  Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց նրանք չկարողացան բուժել»+։ 17  Հիսուսն էլ ասաց. «Ո՜վ անհավատ ու ապականված սերունդ+, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ։ Ինձ մոտ բերեք նրան»։ 18  Ապա Հիսուսը սաստեց դևին, ու դևը դուրս եկավ նրա միջից+, և հենց այդ պահին տղան բուժվեց+։ 19  Դրանից հետո աշակերտները առանձին եկան Հիսուսի մոտ ու ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»+։ 20  Նա ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար»+։ 21  ....* 22  Երբ միասին հավաքվել էին Գալիլեայում, Հիսուսն ասաց նրանց. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի+։ 23  Նրանք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»+։ Եվ նրանք շատ տխրեցին+։ 24  Երբ եկան Կափառնայում, տաճարի տուրք* գանձողները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Ձեր ուսուցիչը չի՞ վճարում տաճարի տուրքը»+։ 25  Նա պատասխանեց. «Վճարում է»։ Սակայն երբ տուն մտավ, մինչ ինքը կխոսեր, Հիսուսը նրան ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ 26  Երբ նա պատասխանեց, թե՝ օտարներից, Հիսուսն ասաց նրան. «Ուրեմն որդիներն ազատված են հարկերից։ 27  Բայց որպեսզի նրանց համար գայթակղության պատճառ չլինենք+, գնա ծովը, կարթը գցիր, վերցրու դուրս եկած առաջին ձուկը ու երբ բացես նրա բերանը, այնտեղ մի սատեր* կգտնես։ Վերցրու այն և տուր նրանց իմ ու քո տեղը»+։

Ծանոթագրություններ

Այս համարը առկա է Աստվածաշնչի որոշ թարգմանություններում, սակայն բացակայում է «Վեստկոտի և Հորտի հունարեն տեքստում», որը համապատասխանում է հունարեն ամենահին ձեռագրերին։
Բռց.՝ «երկու դրախմա»։ Տե՛ս հավելված 17։
Սա դրամ. միավոր է, որը հվսր է չորս դրախմայի։ Տե՛ս հավելված 17։