Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 13։1-58

13  Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ ու նստեց ծովի ափին։  Մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը, ուստի նա մի նավակ մտավ ու նստեց այնտեղ+, իսկ ամբողջ բազմությունը կանգնած էր ծովափին։  Եվ նա սկսեց առակների միջոցով շատ բաներ սովորեցնել նրանց. «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու+։  Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք+։  Մյուսներն ընկան ժայռոտ տեղեր, որտեղ նրանց համար շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեցին, քանի որ հողը խորը չէր+։  Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին և քանի որ արմատ չունեին, չորացան+։  Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը ելան ու խեղդեցին դրանց+։  Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ և սկսեցին պտուղ տալ+. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ+։  Ով ականջ ունի, թող լսի»+։ 10  Աշակերտները եկան ու հարցրին նրան. «Ինչո՞ւ ես առակներով+ խոսում նրանց հետ»։ 11  Նա էլ պատասխանեց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները+, բայց նրանց տրված չէ+։ 12  Ով ունի, նրան ավելի շատ կտրվի, և նա առատությամբ կունենա+, սակայն ով չունի, նույնիսկ մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից+։ 13  Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում, քանի որ նայում են, բայց զուր տեղն են նայում, լսում են, բայց զուր տեղն են լսում և իմաստը չեն ըմբռնում+։ 14  Նրանց վրա կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Կլսեք, բայց իմաստը չեք ըմբռնի, կնայեք, բայց չեք տեսնի+։ 15  Այս ժողովրդի սիրտը կարծրացել է։ Իրենց ականջներով լսեցին ու չարձագանքեցին, իրենց աչքերը փակեցին, որ իրենց աչքերով երբեք չտեսնեն, իրենց ականջներով չլսեն և իրենց սրտով չըմբռնեն իմաստը ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց»+։ 16  Սակայն երանելի* են ձեր աչքերը+, քանի որ տեսնում են, և երանելի են ձեր ականջները, քանի որ լսում են։ 17  Ճշմարիտ ասում եմ ձեզ. շատ մարգարեներ+ ու արդար մարդիկ ցանկացան տեսնել այն բաները, որ դուք եք տեսնում, բայց չտեսան+, և լսել այն բաները, որ դուք եք լսում, բայց չլսեցին+։ 18  Հիմա լսեք սերմնացանի առակի նշանակությունը+։ 19  Երբ մեկը լսում է թագավորության խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը+ գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը. սա է ճանապարհի եզրին ցանվածը։ 20  Իսկ ժայռոտ տեղերում ցանվածը նա է, ով լսում է խոսքը և ուրախությամբ իսկույն ընդունում է այն+։ 21  Բայց իր մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ է մնում, և երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, նա անմիջապես գայթակղվում է+։ 22  Իսկ փշերի մեջ ցանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց աշխարհի* հոգսերը+ և հարստության հրապույրը խեղդում են խոսքը, և նա դառնում է անպտուղ+։ 23  Իսկ լավ հողի մեջ ցանվածը նա է, ով լսում է խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ»+։ 24  Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որը լավ սերմ ցանեց իր արտում+։ 25  Մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ ու գնաց։ 26  Երբ ցորենը ծլեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևացին նաև որոմները։ 27  Տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրին. «Տե՛ր, մի՞թե դու լավ սերմ չցանեցիր քո արտում+։ Այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեցին որոմները»+։ 28  Նա էլ ասաց. «Թշնամի մարդ է արել այդ բանը»+։ Նրանք հարցրին. «Կուզե՞ս գնանք ու քաղհանենք դրանք»։ 29  Իսկ նա ասաց. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ 30  Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար+, հետո գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ»»»+։ 31  Նա մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց+. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի+, որը մի մարդ վերցրեց ու ցանեց իր արտում։ 32  Բոլոր սերմերի մեջ այն ամենափոքրն է, բայց երբ աճում է, ամենամեծն է լինում բանջարների մեջ և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները+ գալիս ու բնակվելու տեղ են գտնում նրա ճյուղերի մեջ»+։ 33  Եվս մեկ առակ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի+, որը մի կին վերցրեց և խառնեց երեք չափ* ալյուրի հետ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց»։ 34  Այս ամեն բաները Հիսուսը առակներով խոսեց ժողովրդի հետ։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ+, 35  որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս և աշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ»+։ 36  Ժողովրդին արձակելուց հետո նա գնաց տուն։ Նրա աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Բացատրի՛ր մեզ արտում ցանված որոմների առակը»։ 37  Նա էլ ասաց. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, 38  արտը աշխարհն է+, իսկ լավ սերմը թագավորության որդիներն են, բայց որոմները Չարի+ որդիներն են, 39  իսկ թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է+։ Հունձը+ աշխարհի* վախճանն է+, իսկ հնձվորները հրեշտակներն են։ 40  Ուստի ինչպես որոմն է հավաքվում և կրակով այրվում, այնպես էլ կլինի աշխարհի վախճանին+։ 41  Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք իր թագավորության միջից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր մարդկանց մեղքի են դրդում*+ և ովքեր անօրենություն են գործում, 42  ու կգցեն նրանց կրակե հնոցը+։ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները+։ 43  Այդ ժամանակ արդարները արևի+ նման կշողան+ իրենց Հոր թագավորության մեջ։ Ով ականջ ունի, թող լսի+։ 44  Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցրած գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում։ Նա ուրախությունից գնում, վաճառում է+ իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը+։ 45  Երկնքի թագավորությունը նաև նման է մի ճամփորդող վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է փնտրում։ 46  Գտնելով մի թանկարժեք մարգարիտ+՝ նա գնում և իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն+։ 47  Նաև երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է հավաքվում+։ 48  Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում են, լավ+ ձկները հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները+ դեն են գցում։ 49  Այդպես էլ կլինի աշխարհի* վախճանին. հրեշտակները դուրս կգան, արդարների+ միջից կառանձնացնեն չարերին+ 50  ու կնետեն նրանց կրակե հնոցը։ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները+։ 51  Հասկացա՞ք արդյոք այս ամենի իմաստը»։ Նրանք էլ ասացին՝ այո՛։ 52  Ապա ասաց նրանց. «Այդպես էլ երկնքի թագավորության մասին կրթություն ստացած ամեն մի ուսուցիչ+ նման է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից»+։ 53  Ավարտելով այս առակները՝ Հիսուսը հեռացավ այդտեղից։ 54  Եվ գալով իր հայրենի վայրերը+՝ սկսեց մարդկանց սովորեցնել իրենց ժողովարանում+, այնպես որ մարդիկ զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը։ 55  Սա ատաղձագործի որդին չէ՞+։ Սրա մոր անունը Մարիամ չէ՞, և եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն։ 56  Սրա քույրերը մի՞թե բոլորն էլ մեզ հետ չեն+։ Այդ դեպքում որտեղի՞ց այս մարդուն այս ամենը»+։ 57  Եվ նրանք գայթակղվում էին նրա պատճառով+։ Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը»+։ 58  Եվ նրանց անհավատության+ պատճառով այնտեղ զորավոր շատ գործեր չարեց։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երջանիկ»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Հուն.՝ սատա։ Ալյուրի և ընդեղենների չափման միավոր, որը հվսր է 7,33 լ.։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Բառացի՝ «բաները, որոնք գայթակղության պատճառ են»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։