Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 11։1-30

11  Իր տասներկու աշակերտներին հրահանգներ տալուց հետո Հիսուսն այնտեղից ճանապարհ ընկավ՝ սովորեցնելու և քարոզելու շրջակա քաղաքներում+։  Սակայն Հովհաննեսը, բանտում+ լսելով Քրիստոսի գործերի մասին, իր աշակերտներին ուղարկեց և նրանց միջոցով  հարցրեց նրան. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»+։  Հիսուսը պատասխանեց նրանց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսում ու տեսնում եք.  կույրերը տեսնում են+, կաղերը+ քայլում են, բորոտները+ մաքրվում են, խուլերը+ լսում են, մահացածները+ հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն+ է հռչակվում։  Երջանիկ է նա, ով իմ մեջ գայթակղության ոչ մի պատճառ չի տեսնում»+։  Երբ նրանք ճանապարհ ընկան, Հիսուսը սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Անապատ գնացիք, որ ի՞նչ տեսնեք+։ Քամուց տարուբերվող մի եղե՞գ+։  Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Փափուկ հագուստներ հագած մի մարդո՞ւ։ Ովքեր փափուկ հագուստներ են հագնում, արքունական տներում են+։  Ուրեմն ինչո՞ւ գնացիք։ Մարգարե՞ տեսնելու։ Այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից+ էլ առավել մեկին։ 10  Սա նա է, որի մասին գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ, որը քեզանից առաջ կպատրաստի քո ճանապարհը»+։ 11  Ճշմարիտ ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ+ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության+ մեջ փոքրը նրանից մեծ է։ 12  Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի թագավորությունը նպատակ է, որին մարդիկ ամեն կերպ ջանում են հասնել, և ովքեր ջանք են գործադրում, հասնում են դրան+, 13  որովհետև բոլորը՝ Մարգարեները և Օրենքը*, մինչև Հովհաննեսը մարգարեացան+, 14  և եթե ուզում եք ընդունել, նա է «Եղիան, որ պետք է գար»+։ 15  Ով ականջ ունի, թող լսի+։ 16  Ո՞ւմ հետ համեմատեմ այս սերնդին+։ Այն նման է երեխաների, որոնք նստած են հրապարակներում* և կանչելով իրենց խաղընկերներին+՝ 17  ասում են. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, ողբացինք, բայց դուք կուրծք չծեծեցիք»+։ 18  Նմանապես, Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում+, և մարդիկ ասում են՝ դև ունի։ 19  Մարդու Որդին եկավ, և՛ ուտում է, և՛ խմում+, բայց մարդիկ ասում են. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր»+։ Ինչևէ, իմաստությունը արդարացվում է իր գործերով»+։ 20  Ապա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում կատարել էր իր զորավոր գործերի մեծ մասը, որովհետև նրանք չէին զղջացել+. 21  «Վա՜յ քեզ, Քորազի՛ն։ Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա+, որովհետև եթե այն զորավոր գործերը, որ կատարվեցին քո մեջ, Տյուրոսում և Սիդոնում կատարվեին, նրանք արդեն վաղուց քրձի և մոխրի մեջ զղջացած կլինեին+։ 22  Ուստի ասում եմ ձեզ, Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը+, քան ձեզ համար+։ 23  Եվ դու, Կափառնայո՛ւմ+, մինչև երկի՞նք պիտի բարձրանաս։ Դու մինչև գերեզմա՛ն*+ պիտի իջնես+, քանի որ եթե այն զորավոր գործերը, որ քո մեջ կատարվեցին, Սոդոմում կատարված լինեին, նա կմնար մինչև այսօր։ 24  Ուստի ասում եմ ձեզ, Սոդոմի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան քեզ համար»+։ 25  Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր+։ 26  Այո՛, ո՛վ Հայր, քանի որ այդպես վարվելը հաճելի եղավ քեզ։ 27  Իմ Հայրը ամեն ինչ ինձ տվեց+. ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն, բացի Հորից+, և ոչ էլ որևէ մեկը լիովին ճանաչում է Հորը, բացի Որդուց և նրանից, ում Որդին կամենում է հայտնել+։ 28  Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ+, և ես կթարմացնեմ ձեզ։ 29  Իմ լուծը+ ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից+, որ հեզ*+ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն+ կգտնեք ձեր հոգիների համար, 30  որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 5։17-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։ 
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «մեղմ»։