Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 1։1-25

1  Հիսուս Քրիստոսի՝ Դավթի+ որդու՝ Աբրահամի+ որդու պատմության գիրքը+.   Աբրահամը ունեցավ Իսահակին+, Իսահակը ունեցավ Հակոբին+, Հակոբը ունեցավ Հուդային+ և նրա եղբայրներին,   Հուդան ունեցավ Փարեսին+ և Զարային, որոնց ծնեց Թամարը, Փարեսը ունեցավ Եսրոնին+, Եսրոնը ունեցավ Ռամին+,   Ռամը ունեցավ Ամինադաբին, Ամինադաբը ունեցավ Նաասոնին+, Նաասոնը ունեցավ Սալմոնին+,   Սալմոնը ունեցավ Բոոսին, որին ծնեց Ռախաբը+, Բոոսը ունեցավ Օբեդին, որին ծնեց Հռութը+, Օբեդը ունեցավ Հեսսեին+,   Հեսսեն ունեցավ Դավիթ+ թագավորին+,  Դավիթը ունեցավ Սողոմոնին+, որին ծնեց Ուրիայի կինը,   Սողոմոնը ունեցավ Ռոբովամին+, Ռոբովամը ունեցավ Աբիային, Աբիան+ ունեցավ Ասային+,   Ասան ունեցավ Հովսափատին+, Հովսափատը ունեցավ Հովրամին+, Հովրամը ունեցավ Օզիային,   Օզիան ունեցավ Հովաթամին, Հովաթամը+ ունեցավ Աքազին+, Աքազը ունեցավ Եզեկիային+, 10  Եզեկիան ունեցավ Մանասեին+, Մանասեն+ ունեցավ Ամոնին+, Ամոնը+ ունեցավ Հովսիային, 11  Հովսիան+ ունեցավ Հեքոնիային+ և նրա եղբայրներին Բաբելոն աքսորվելու ժամանակներում+։ 12  Բաբելոն աքսորվելուց հետո Հեքոնիան ունեցավ Սաղաթիելին+, Սաղաթիելը ունեցավ Զորաբաբելին+, 13  Զորաբաբելը ունեցավ Աբիուդին, Աբիուդը ունեցավ Եղիակիմին, Եղիակիմը ունեցավ Ազորին, 14  Ազորը ունեցավ Սադոկին, Սադոկը ունեցավ Աքիմին, Աքիմը ունեցավ Ելիուդին, 15  Ելիուդը ունեցավ Եղիազարին, Եղիազարը ունեցավ Մատթանին, Մատթանը ունեցավ Հակոբին, 16  Հակոբը ունեցավ Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, Մարիամն էլ ծնեց Հիսուսին+, որը Քրիստոս է կոչվում+։ 17  Այսպիսով՝ բոլոր սերունդներն են. Աբրահամից մինչև Դավիթը՝ տասնչորս սերունդ, Դավթից մինչև Բաբելոն աքսորվելը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոն աքսորվելուց հետո մինչև Քրիստոսը՝ տասնչորս սերունդ։ 18  Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, որը նշանված+ էր Հովսեփի հետ, նախքան նրա հետ ամուսնանալը սուրբ ոգուց հղիացավ*+։ 19  Սակայն քանի որ Հովսեփը՝ նրա ամուսինը, արդար մարդ էր և չէր ցանկանում նրան հանրության առջև խայտառակել+, որոշեց գաղտնաբար բաժանվել+ նրանից։ 20  Բայց մինչ նա մտածում էր այս ամենի մասին, Եհովայի հրեշտակը երազում նրան երևաց ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանելուց, որովհետև նրա հղիությունը սուրբ ոգուց է+։ 21  Նա մի որդի կծնի, և նրա անունը Հիսուս* կդնես+, քանի որ նա փրկելու է+ իր ժողովրդին+ նրա մեղքերից»+։ 22  Այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի+ միջոցով Եհովայի ասած խոսքը+՝ 23  «ահա կույսը+ կհղիանա և մի որդի կծնի, և նրա անունը Էմմանուել+ կդնեն», որը թարգմանվում է «Աստված մեզ հետ է»+։ 24  Քնից զարթնելով՝ Հովսեփը արեց այնպես, ինչպես որ Եհովայի հրեշտակը պատվիրել էր, և իր կնոջը իր տուն տարավ։ 25  Բայց հարաբերություն+ չունեցավ նրա հետ, մինչև որ Մարիամը որդուն ծնեց+։ Եվ Հովսեփը նրա անունը Հիսուս դրեց+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հղի գտնվեց»։
Եբր.՝ Եհոշուա։ Նշ. է «Եհովան փրկություն է»։