Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 7։1-38

7  ««Սա է օրենքը հանցանքի+ ընծայի մասին։ Այն անչափ սուրբ է+։  Հանցանքի ընծայի կենդանին պետք է մորթվի այնտեղ+, որտեղ ողջակեզի կենդանին են մորթում, և դրա արյունը+ քահանան պետք է շաղ+ տա զոհասեղանի բոլոր կողմերին։  Իսկ դրա ամբողջ ճարպից+ նա պետք է մատուցի դմակը, աղիքները ծածկող ճարպը,  երկու երիկամներն ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է, իսկ լյարդի վրայի ճարպոտ մասը երիկամների+ հետ միասին պետք է առանձնացնի։  Քահանան դրանք պետք է այրի զոհասեղանի վրա որպես հրկիզվող ընծա, որը մատուցվում է Եհովային+։ Դա հանցանքի ընծա է։  Յուրաքանչյուր տղամարդ, որը քահանա է, պետք է ուտի այն+։ Դա հարկավոր է սուրբ վայրում ուտել։ Այն անչափ սուրբ է+։  Ինչպես որ մեղքի ընծան է, այնպես էլ հանցանքի ընծան է։ Մեկ օրենք կա դրանց համար+։ Դա պատկանում է այն քահանային, որը դրանով քավություն է անում։  Երբ որևէ մեկը ողջակեզ է բերում քահանայի մոտ, և նա մատուցում է նրա բերած ողջակեզը, ապա այդ ողջակեզի կենդանու կաշին+ քահանային է պատկանում։  Հացահատիկի բոլոր ընծաները, որ թխվել են վառարանում+, պատրաստվել են ճարպով լի կաթսայում+ կամ թավայի+ մեջ, պատկանում են այն մատուցող քահանային։ Դրանք նրան են պատկանում+։ 10  Բայց ամեն հացի ընծա, որ յուղով+ է պատրաստված կամ չոր է+, պետք է հավասարապես բաժանվի Ահարոնի բոլոր որդիների միջև։ 11  Եհովային մատուցվելիք խաղաղության զոհի+ մասին օրենքը սա է։ 12  Եթե որևէ մեկը բերի այն որպես երախտագիտության+ նշան, ապա երախտագիտության զոհի հետ միասին նա պետք է բերի յուղով պատրաստված օղակաձև անթթխմոր հացեր, անթթխմոր լավաշներ, որոնց վրա յուղ է քսված+, և օղակաձև հացեր՝ լավ հունցած խմորից, որը պատրաստված է բարձրորակ ալյուրից և յուղից։ 13  Թթխմորով պատրաստված+ օղակաձև հացերի հետ մեկտեղ պետք է բերի իր ընծան, ինչպես նաև իր խաղաղության զոհերը իբրև երախտագիտության զոհ։ 14  Սրանց ամեն տեսակից նա մեկական պետք է բերի Եհովային որպես սուրբ բաժին+. դրանք պատկանում են այն քահանային, որը խաղաղության զոհերի վրա արյուն է շաղ տալիս+։ 15  Որպես երախտագիտության զոհ մատուցվող խաղաղության զոհերի միսը հարկավոր է ուտել այն օրը, երբ այն մատուցվում է։ Դրանից նա ոչինչ չպետք է թողնի մինչև առավոտ+։ 16  Եթե նրա մատուցած զոհը երդում+ է կամ կամավոր ընծա+, ապա դա հարկավոր է ուտել այն օրը, երբ նա բերում է իր զոհը։ Իսկ ինչ որ դրանից մնա, հաջորդ օրը նույնպես կարելի է ուտել։ 17  Բայց զոհի մսից ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի+։ 18  Սակայն եթե երրորդ օրը նրա բերած խաղաղության զոհի մսից ուտեն, այն բերողը հավանությամբ+ չի ընդունվի։ Դա անօգուտ կլինի նրա համար+։ Այն պիղծ կլինի, և այն հոգին, որը ուտի դրանից, պետք է պատասխան տա իր հանցանքի+ համար։ 19  Այն միսը, որն անմաքուր+ բանի է դիպել, չպետք է ուտվի։ Այն պետք է կրակով այրվի։ Իսկ մնացած միսը կարող է ուտել յուրաքանչյուր մաքուր մարդ։ 20  Այն հոգին, որը անմաքուր լինելով հանդերձ՝ կուտի Եհովայի համար մատուցված խաղաղության զոհի մսից, պետք է վերանա իր ժողովրդի միջից+։ 21  Եթե մի հոգի դիպչի որևէ անմաքրության՝ մարդու անմաքրության+, անմաքուր անասունի+ կամ որևէ անմաքուր նողկալի բանի+, և ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից»»։ 22  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 23  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ցլի, մատղաշ խոյի կամ նոխազի ճարպից+ չպետք է ուտեք։ 24  Մեռած մարմնի կամ հոշոտված+ կենդանու ճարպը կարող է գործածվել ցանկացած բանի համար, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ուտեք, 25  որովհետև եթե որևէ մեկը Եհովային որպես հրկիզվող ընծա մատուցված անասունի ճարպից ուտի, ապա այն հոգին, որը դրանից կուտի, պետք է վերանա+ իր ժողովրդի միջից։ 26  Որտեղ էլ որ բնակվելու լինեք, ոչ մի արյուն+ չուտեք՝ լինի թռչնի թե անասունի արյուն։ 27  Եթե որևէ մեկը* արյուն ուտի, պետք է վերանա+ իր ժողովրդի միջից»»։ 28  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 29  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ով որ Եհովային բերում է իր խաղաղության զոհը, թող իր խաղաղության զոհից+ Եհովային ընծա բերի։ 30  Թող իր ձեռքերով բերի ճարպը+ կենդանու կրծքի հետ միասին որպես հրկիզվող ընծաներ, որոնք մատուցվում են Եհովային։ Այն պետք է բերի կրծքի հետ միասին, որպեսզի երերացնի իբրև երերացնելու ընծա+ Եհովայի առաջ։ 31  Քահանան ճարպը պետք է այրի+ զոհասեղանի վրա, բայց կուրծքը Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում+։ 32  Աջ ոտքը պետք է տաք քահանային, ինչը սուրբ բաժին+ է ձեր խաղաղության զոհերից։ 33  Աջ ոտքը պատկանում է Ահարոնի որդիներից նրան+, ով մատուցում է խաղաղության զոհերի արյունն ու ճարպը, 34  որովհետև որպես երերացնելու ընծա+ մատուցվող կուրծքը և որպես սուրբ բաժին մատուցվող ոտքը ես վերցնում եմ Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և Իսրայելի որդիներից տալիս եմ Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա կանոն է դարեդար։ 35  Սա Ահարոնի քահանայական բաժինն էր ու նրա որդիների քահանայական բաժինը հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային՝ սկսած այն օրվանից, երբ նա մոտեցրեց+ նրանց՝ Եհովայի համար քահանայություն անելու։ 36  Այն օրը, երբ Եհովան օծեց+ նրանց, նա պատվիրեց Իսրայելի որդիներին, որ դա նրանց տան։ Սա նրանց համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ»»+։ 37  Սա է ողջակեզի+, հացի ընծայի+, մեղքի ընծայի+, հանցանքի ընծայի+, ձեռնադրության զոհի+ և խաղաղության զոհի+ մասին օրենքը, 38  ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին Սինա+ լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց իրենց ընծաները բերել Եհովային Սինա անապատում+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հոգի»։