Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 5։1-19

5  ««Եթե որևէ մեկը*+ մեղք գործի այն բանում, որ հրապարակորեն ասված անեծք+ լսելով՝ չտեղեկացնի այն+, ինչին վկա է եղել, ինչը տեսել է կամ ինչի մասին իմացել է, ապա պետք է պատասխան տա իր հանցանքի համար։  Եթե որևէ մեկը* ինչ-որ անմաքուր բանի դիպչի՝ լինի դա անմաքուր գազանի դիակ, անմաքուր ընտանի կենդանու դիակ թե երկրի վրա վխտացող որևէ անմաքուր արարածի դիակ+, ապա թեպետև նա չի իմացել այդ մասին+, միևնույնն է, անմաքուր է և հանցավոր+։  Կամ եթե նա դիպչի մարդու անմաքրությանը՝ ցանկացած անմաքրության+, որով նա կարող է անմաքուր դառնալ, ապա թեպետև չի իմացել այդ մասին, սակայն հետո իմացել է, միևնույնն է, նա հանցավոր է։  Եթե որևէ մեկը* իր շուրթերով անմտորեն երդվի+, թե չարիք+ կամ բարիք կանի (ինչի համար մարդ կարող է անմտորեն երդվել)+, ապա թեպետև նա չի իմացել հետևանքների մասին, սակայն հետո իմացել է, միևնույնն է, հանցավոր է դրանում։  Եթե նա այս բաներից որևէ մեկում հանցավոր լինի, ապա պետք է խոստովանի+, թե որն է իր գործած մեղքը։  Եվ իր գործած մեղքի դիմաց նա պետք է հանցանքի ընծա+ բերի Եհովային, այսինքն՝ իր հոտերի միջից էգ գառ կամ էգ+ ուլ պետք է բերի որպես մեղքի ընծա, և քահանան քավություն կանի նրա մեղքի համար+։  Սակայն եթե հնարավորություն չունի ոչխար+ բերելու, ապա իր գործած մեղքի դիմաց որպես հանցանքի ընծա երկու տատրակ+ կամ երկու մատղաշ աղավնի պետք է բերի Եհովային՝ մեկը որպես մեղքի ընծա+, իսկ մյուսը՝ ողջակեզ։  Դրանց պետք է բերի քահանայի մոտ, որն էլ նախ՝ թող վերցնի առաջինին, ոլորի+ դրա վիզը, բայց գլուխը թող չպոկի,  ապա՝ մեղքի ընծայի արյան որոշ մասը թող ցողի զոհասեղանի պատին, իսկ արյան մնացած մասը թափի զոհասեղանի+ հիմքի մոտ։ Դա մեղքի ընծա է։ 10  Երկրորդ թռչունը նա պետք է բերի որպես ողջակեզ, ինչպես որ կարգն է+։ Քահանան նրա գործած մեղքի համար քավություն+ կանի, և նա կներվի+։ 11  Իսկ եթե երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերելու միջոցներ չունի+, ապա իր գործած մեղքի դիմաց որպես մեղքի ընծա պետք է բերի բարձրորակ ալյուր՝ արդուի*+ մեկ տասներորդ չափով։ Դրա վրա նա յուղ+ չպետք է լցնի և կնդրուկ չպետք է դնի, քանի որ դա մեղքի ընծա է+։ 12  Այն պետք է բերի քահանայի մոտ, ու քահանան դրանից որպես հիշեցում+ պետք է մի բուռ վերցնի և այրի զոհասեղանին հրկիզվող+ ընծաների վրա, որոնք մատուցվում են Եհովային։ Դա մեղքի ընծա է+։ 13  Քահանան նրա գործած մեղքի համար (այս մեղքերից ցանկացածի համար) քավություն+ կանի, և նա կներվի։ Ինչ որ ընծայից մնա, քահանայինն է+, ինչպես որ հացի ընծայի պարագայում»»։ 14  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 15  «Եթե որևէ մեկը* անհավատարմությամբ վարվի՝ սխալմամբ մեղք գործելով Եհովայի սուրբ բաների հանդեպ+, ապա նա հանցանքի ընծա+ պետք է բերի Եհովային։ Հոտերի միջից որպես հանցանքի ընծա պետք է բերի անարատ խոյ, որի արժեքը գնահատված է արծաթե սիկղերով+՝ սուրբ վայրի սիկղով։ 16  Սուրբ վայրի դեմ գործած իր մեղքի դիմաց նա պետք է փոխհատուցի և դրան ավելացնի արժեքի հինգերորդ+ մասը։ Այդ ամենը նա կտա քահանային, որպեսզի քահանան հանցանքի ընծայի խոյի միջոցով քավություն+ անի նրա համար, և նա կներվի+։ 17  Եթե որևէ մեկը* անի մի բան այն ամենից, ինչ Եհովան պատվիրում է չանել, ապա թեպետև նա չի իմացել դրա մասին+, միևնույնն է, հանցավոր է և պետք է պատասխան տա իր հանցանքի համար+։ 18  Նա որպես հանցանքի ընծա+ հոտերի միջից պետք է անարատ խոյ բերի քահանայի մոտ՝ ըստ գնահատված արժեքի։ Քահանան քավություն+ կանի առանց դիտավորության գործած նրա սխալի համար, թեև նա չէր իմացել այդ մասին, և նա կներվի+։ 19  Դա հանցանքի ընծա է, նա իսկապես հանցավոր+ է Եհովայի առաջ»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հոգի»։
Բռց.՝ «հոգի»։
Բռց.՝ «հոգի»։
Մեկ արդուն հավասար է 22 լ.։
Բառացի՝ «հոգի»։
Բառացի՝ «հոգի»։