Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 4։1-35

4  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ահա թե ինչ պետք է անել, եթե որևէ մեկը*+ սխալմամբ մեղք գործի+՝ անելով մի բան այն ամենից, ինչ Եհովան պատվիրում է չանել։  Եթե քահանան՝ օծյալը+, մեղք գործի+ և ժողովրդին հանցավոր դարձնի, ապա իր գործած մեղքի+ համար նա Եհովային պետք է մատղաշ ցուլ մատուցի որպես մեղքի ընծա։  Ցուլը պետք է բերի Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+, իր ձեռքը դնի ցլի գլխին+ ու Եհովայի առաջ ցուլը մորթի։  Քահանան՝ օծյալը+, պետք է վերցնի ցլի արյունից ու տանի հանդիպման վրան,  և քահանան իր մատը+ պետք է թաթախի արյան մեջ ու Եհովայի առաջ յոթ անգամ+ արյունը ցողի սուրբ վայրի վարագույրի դիմաց։  Քահանան այդ արյան մի մասը Եհովայի առաջ պետք է քսի անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին+, որը հանդիպման վրանում է, իսկ ցլի արյան մնացած մասը պետք է թափի ողջակեզի զոհասեղանի հիմքի+ մոտ, որը հանդիպման վրանի մուտքի մոտ է։  Ինչ վերաբերում է որպես մեղքի ընծա մատուցվող ցլի ողջ ճարպին, նա պետք է ցլից առանձնացնի աղիքները ծածկող ճարպը՝ ամբողջ ճարպը, որ աղիքների վրա է+,  երկու երիկամներն ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է։ Լյարդի վրայի ճարպոտ մասը երիկամների+ հետ միասին նա նույնպես պետք է առանձնացնի։ 10  Պետք է հեռացվի այն, ինչ հեռացվում է խաղաղության զոհի+ ցլից։ Քահանան դրանք պետք է այրի ողջակեզի+ զոհասեղանի վրա։ 11  Սակայն ցլի կաշին, դրա ամբողջ միսը, ինչպես նաև գլուխը, սրունքները, աղիքներն ու թրիքը+, 12  այսինքն՝ ամբողջ ցուլը, նա պետք է տանի ճամբարի+ ծայրամասը՝ մի մաքուր տեղ, որտեղ ճարպոտ մոխիրն+ է թափվում, և այրի կրակի+ մեջ այրվող փայտերի վրա։ Այն պետք է այրվի այնտեղ, որտեղ ճարպոտ մոխիրն է թափվում։ 13  Եթե իսրայելացիները սխալ+ գործեն, և ժողովի աչքից վրիպի, որ նրանք արել են մի բան այն ամենից, ինչ Եհովան պատվիրում է չանել, և այդպիսով հանցավոր են դարձել+, 14  ու եթե բացահայտվի+, որ նրանք, պատվիրաններից մեկը խախտելով, մեղք են գործել, ապա ժողովը պետք է մատղաշ ցուլ մատուցի որպես մեղքի ընծա և այն բերի հանդիպման վրանի առաջ։ 15  Ժողովրդի երեցները Եհովայի առաջ իրենց ձեռքերը պետք է դնեն ցլի գլխին+, և ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ։ 16  Հետո քահանան՝ օծյալը+, ցլի արյան մի մասը պետք է բերի հանդիպման վրան+։ 17  Քահանան իր մատը պետք է թաթախի արյան մեջ ու Եհովայի առաջ յոթ անգամ այն ցողի վարագույրի+ դիմաց։ 18  Արյան մի մասը նա պետք է քսի հանդիպման վրանում Եհովայի առաջ գտնվող սեղանի եղջյուրներին+, իսկ մնացած մասը պետք է թափի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ+, որը հանդիպման վրանի մուտքի մոտ է։ 19  Նա պետք է վերցնի դրա ողջ ճարպը և այրի զոհասեղանի+ վրա։ 20  Այդ ցլի հետ նա պետք է վարվի այնպես, ինչպես մեղքի ընծայի առաջին ցլի հետ։ Նա այդպես պետք է վարվի դրա հետ, և քահանան ժողովրդի համար քավություն+ կանի, ու նրանք կներվեն։ 21  Ցուլը նա պետք է տանի ճամբարի ծայրամասը և այրի այն, ինչպես որ այրել էր առաջին ցուլը+։ Դա մեղքի ընծա է ժողովի համար+։ 22  Եթե մի տոհմապետ+ մեղք գործի և առանց դիտավորության անի մի բան այն ամենից, ինչ Եհովան՝ նրա Աստվածը, պատվիրում է չանել+, և այդպիսով հանցավոր դառնա, 23  կամ եթե նրան իմացնեն+, որ ինքը, պատվիրաններից մեկը խախտելով, մեղք է գործել, ապա որպես ընծա պետք է անարատ արու+ ուլ բերի։ 24  Իր ձեռքը պետք է դնի մատղաշ նոխազի գլխին+ և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի կենդանիներին են մորթում Եհովայի առաջ+։ Դա մեղքի ընծա է+։ 25  Քահանան մատով պետք է վերցնի մեղքի ընծայի արյան մի մասը և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին+, իսկ մնացած մասը պետք է թափի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ։ 26  Դրա ողջ ճարպը նա պետք է այրի զոհասեղանի վրա, ինչպես խաղաղության զոհի+ ճարպը։ Քահանան քավություն կանի նրա մեղքի+ համար, և նա կներվի։ 27  Եթե երկրի հասարակ ժողովրդի միջից որևէ մեկը* առանց դիտավորության մեղք գործի՝ անելով մի բան այն ամենից, ինչ Եհովան պատվիրում է չանել, և նա հանցավոր դառնա+, 28  կամ եթե նրան իմացնեն, որ ինքը մեղք է գործել, ապա որպես ընծա նա պետք է անարատ էգ+ ուլ բերի իր գործած մեղքի դիմաց։ 29  Իր ձեռքը պետք է դնի մեղքի ընծայի գլխին+ և այն մորթի այնտեղ, որտեղ որպես ողջակեզ մատուցվող կենդանիներին են մորթում+։ 30  Քահանան մատով պետք է վերցնի մեղքի ընծայի արյան մի մասը և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին+, իսկ մնացած մասը պետք է թափի ողջակեզի զոհասեղանի+ հիմքի մոտ։ 31  Դրա ողջ ճարպը+ նա պետք է առանձնացնի, ինչպես առանձնացվում է խաղաղության զոհի+ ճարպը, և քահանան այն պետք է այրի զոհասեղանի վրա որպես Եհովային հաճելի բուրմունք+։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա կներվի+։ 32  Սակայն եթե նա որպես մեղքի ընծա գառ+ բերի, ապա անարատ+ էգ գառ պետք է բերի։ 33  Իր ձեռքը պետք է դնի կենդանու գլխին և որպես մեղքի ընծա այն մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի կենդանիներին են մորթում+։ 34  Քահանան մատով պետք է վերցնի մեղքի ընծայի արյան մի մասը և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին+, իսկ մնացած մասը պետք է թափի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ։ 35  Դրա ողջ ճարպը նա պետք է առանձնացնի, ինչպես առանձնացվում է խաղաղության զոհի մատղաշ խոյի ճարպը, և քահանան դրանք պետք է այրի+ Եհովային մատուցված հրկիզվող ընծաների վրա։ Քահանան քավություն+ կանի նրա գործած մեղքի համար, և նա կներվի»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հոգի»։
Բռց.՝ «հոգի»։