Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 27։1-34

27  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Եթե մի մարդ հատուկ երդումով+ Եհովային հոգիներ ընծայի՝ ըստ գնահատված արժեքի,  և գնահատված արժեքը քսան տարեկանից վաթսուն տարեկան տղամարդու համար լինի, ապա գնահատված արժեքը հիսուն սիկղ արծաթ պետք է լինի՝ սուրբ վայրի սիկղով։  Սակայն եթե կնոջ համար լինի, ապա գնահատված արժեքը երեսուն սիկղ պետք է լինի։  Հինգից քսան տարեկանի դեպքում գնահատված արժեքը տղամարդու համար քսան սիկղ պետք է լինի, իսկ կնոջ համար՝ տասը։  Մեկ ամսականից մինչև հինգ տարեկանի դեպքում գնահատված արժեքը տղայի համար հինգ+ սիկղ արծաթ պետք է լինի, իսկ աղջկա համար՝ երեք։  Վաթսուն տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդու համար գնահատված արժեքը տասնհինգ սիկղ պետք է լինի, իսկ կնոջ համար՝ տասը։  Բայց եթե երդում տվողը չափազանց աղքատ է և գնահատված արժեքը չի կարող տալ+, ապա այդ մարդուն թող կանգնեցնի քահանայի առաջ, և քահանան կգնահատի նրան+։ Ըստ երդում տվողի կարողության+՝ քահանան կգնահատի նրան։  Եթե դա անասուն է, որը բերվում է Եհովային որպես ընծա, ապա այն ամենը, ինչ նա Եհովային տա, սուրբ կլինի+։ 10  Նա չի կարող փոխարինել այն, ոչ էլ կարող է լավը վատով կամ վատը լավով փոխանակել։ Բայց եթե անգամ անասունը անասունով փոխանակի, ապա թե՛ դա և թե՛ փոխանակվածը սուրբ պետք է լինեն։ 11  Եթե դա անմաքուր+ անասուն է, որը չի կարելի բերել Եհովային որպես ընծա+, ապա անասունը նա պետք է կանգնեցնի քահանայի առաջ+։ 12  Լինի լավ թե վատ՝ քահանան կգնահատի այն։ Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կգնահատի+։ 13  Բայց եթե այդ մարդը ցանկանա հետ գնել այն, ապա գնահատված արժեքին պետք է ավելացնի դրա հինգերորդ մասը+։ 14  Եթե մի մարդ սրբացնի իր տունը որպես Եհովայի համար սուրբ բան, ապա լինի լավ թե վատ՝ քահանան պետք է գնահատի այն+։ Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կգնահատի։ 15  Բայց եթե սրբացնողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա բացի գնահատված արժեքից, պետք է տա փողի հինգերորդ մասը+, և այն իրենը կլինի։ 16  Իսկ եթե մի մարդ Եհովայի համար սրբացնի իր կալվածքի արտի մի մասը+, ապա արժեքը պետք է գնահատվի ըստ այն բանի, թե որքան սերմ կարելի է ցանել այնտեղ. մի խոմեր+ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։ 17  Եթե նա իր արտը սրբացնի Հոբելյանական+ տարվանից, դրա գինը պետք է համապատասխանի գնահատված արժեքին։ 18  Իսկ եթե իր արտը սրբացնի Հոբելյանական տարուց հետո, ապա նրա համար քահանան դրա գինը պետք է հաշվի այն տարիների համապատասխան, որոնք մնացել են մինչև հաջորդ Հոբելյանական տարին, և գնահատված արժեքից պետք է կրճատում արվի+։ 19  Սակայն եթե արտը սրբացնողը ցանկանա հետ գնել այն, ապա բացի գնահատված արժեքից, պետք է տա փողի հինգերորդ մասը, և կհաստատվի, որ դա իրենն է+։ 20  Եթե նա արտը հետ չգնի, ու եթե այն ուրիշ մարդու վաճառվի, ապա այն չի կարելի նորից հետ գնել։ 21  Երբ Հոբելյանական տարում արտը ազատվի, այն սուրբ կլինի Եհովայի համար որպես նվիրված* արտ+։ Այն կդառնա քահանայի սեփականությունը+։ 22  Եթե նա Եհովայի համար սրբացնի իր գնած արտը, որն իր կալվածքի արտի մի մասը չէ+, 23  ապա քահանան նրա համար պետք է հաշվի գնահատման գումարը այն տարիների համապատասխան, որոնք մնացել են մինչև Հոբելյանական տարին, և նույն օրը պետք է տա գնահատման արժեքը+։ Այն սուրբ է Եհովայի համար+։ 24  Հոբելյանական տարում արտը կվերադարձվի նրան, ումից գնվել էր՝ նրան, ում պատկանում է այդ հողին տիրելու իրավունքը+։ 25  Բոլոր արժեքները պետք է գնահատվեն սուրբ վայրի սիկղով։ Սիկղը պետք է հավասար լինի քսան դանգի*+։ 26  Միայն թե անասունների միջից առաջնեկին+ ոչ ոք չպետք է սրբացնի, քանի որ առաջնեկը Եհովայինն է։ Լինի ցուլ թե ոչխար՝ այն Եհովային է պատկանում+։ 27  Եթե այն անմաքուր անասուններից է+, և նա փրկագնում է այն՝ ըստ գնահատված արժեքի, ապա գնահատված արժեքին պետք է ավելացնի դրա հինգերորդ մասը+։ Սակայն եթե այն հետ չգնի, ապա պետք է վաճառվի՝ ըստ գնահատված արժեքի։ 28  Միայն թե ոչ մի նվիրված բան, որ մարդ իր ունեցած բոլոր բաներից կարող է նվիրել Եհովային կործանման*+ համար՝ լինի մարդ, անասուն կամ իր կալվածքի արտը, չի կարելի վաճառել, նաև ոչ մի նվիրված բան* չի կարելի հետ գնել+։ Այն անչափ սուրբ է Եհովայի համար։ 29  Ոչ մի նվիրված անձ, որը մարդկանց միջից կործանման է մատնված*, չի կարող փրկագնվել+։ Նա անպատճառ մահվան պետք է մատնվի+։ 30  Երկրի ամեն տասներորդ մասը*+՝ լինի դաշտի արդյունքից թե ծառի պտղից, Եհովային է պատկանում։ Այն սուրբ է Եհովայի համար։ 31  Եթե մի մարդ ցանկանա հետ գնել իր տասներորդ մասից մեկը, ապա դրա արժեքին նա պետք է ավելացնի դրա հինգերորդ մասը+։ 32  Ինչ վերաբերում է նախիրների ու հոտերի տասներորդ մասին, ապա յուրաքանչյուր տասներորդ գլուխ, որն անցնում է ցուպի տակով+, սուրբ պետք է լինի Եհովայի համար։ 33  Լինի լավ կենդանի թե վատ՝ նա չպետք է զննի այն, ոչ էլ պետք է փոխանակի։ Բայց եթե այն փոխանակի էլ, ապա թե՛ այդ կենդանին և թե՛ փոխանակվածը սուրբ պետք է լինեն+։ Այն հետ գնել չի կարելի»»։ 34  Սրանք են այն պատվիրանները+, որ Եհովան Սինա լեռան վրա տվեց Մովսեսին Իսրայելի որդիների համար+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 22։20-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 17։
Տե՛ս Ելք 22։20-ի ծնթ.։
Տե՛ս Ելք 22։20-ի ծնթ.։
Տե՛ս Ելք 22։20-ի ծնթ.։
Կամ՝ «տասանորդ»։