Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 26։1-46

26  ««Ձեզ համար փուչ աստվածներ չշինեք+, ձեզ համար քանդակված պատկերներ+ և սուրբ սյուներ չկանգնեցնեք, ձեր երկրում պատկերավոր կոթողներ+ չդնեք, որպեսզի նրանց առաջ չխոնարհվեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։  Պահեք իմ շաբաթները+ և ակնածանքով վերաբերվեք իմ սրբարանին։ Ես Եհովան եմ։  Եթե շարունակեք հետևել իմ կանոններին, պահել իմ պատվիրաններն ու կատարել դրանք+,  ես ճիշտ ժամանակին ձեզ հորդառատ անձրևներ կտամ+, ու երկիրն իր բերքը կտա+, և դաշտի ծառերն իրենց պտուղը կտան+։  Ձեր կալսելը կտևի մինչև խաղողաքաղը, խաղողաքաղը կտևի մինչև սերմնացանը, և դուք ձեր հացը կուշտ կուտեք+ ու ապահով կբնակվեք ձեր երկրում+։  Այդ երկրին ես խաղաղություն կտամ+։ Դուք կպառկեք, ու ձեզ ոչ ոք չի վախեցնի+։ Երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին+, և սուր չի անցնի ձեր երկրով+։  Դուք կհետապնդեք ձեր թշնամիներին+, ու նրանք սրով կընկնեն ձեր առաջ։  Ձեզնից հինգը կհետապնդի հարյուրին, և հարյուրը կհետապնդի տասը հազարին, ու ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ+։  Ես կդառնամ դեպի ձեզ+, կշատացնեմ ու կբազմացնեմ ձեզ+ և իմ ու ձեր միջև հաստատված ուխտը կիրագործեմ+։ 10  Դուք կուտեք հին, այսինքն՝ նախորդ տարվա բերքը+, և հինը կհանեք, որ նորի համար տեղ լինի։ 11  Իմ խորանը ձեր մեջ կկանգնեցնեմ+, ու իմ հոգին ձեզնից չի զզվի+։ 12  Ես կքայլեմ ձեր մեջ ու ձեր Աստվածը կլինեմ+, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք+։ 13  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի այլևս ստրկություն չանեք+։ Ես կոտրեցի ձեր լծի ձողերը և այնպես արեցի, որ ուղիղ քայլեք+։ 14  Սակայն եթե ինձ չլսեք ու այս բոլոր պատվիրանները չկատարեք+, 15  եթե մերժեք իմ կանոնները+, եթե ձեր հոգին զզվի իմ դատավճիռներից, և դուք չկատարեք իմ բոլոր պատվիրանները՝ ոտնահարելով իմ ուխտը+, 16  ապա այսպես կանեմ ձեզ. որպես պատիժ ձեզ վրա սարսափ, պալարախտ*+ և տենդ կբերեմ, ինչի պատճառով ձեր աչքերը կտկարանան+, ու ձեր հոգին հալումաշ կլինի+։ Դուք զուր տեղը կցանեք ձեր սերմը, քանի որ ձեր թշնամիները կուտեն այն+։ 17  Իմ երեսը ձեր դեմ կուղղեմ, ու ձեր թշնամիները կկոտորեն ձեզ+։ Ձեզ ատողները կճնշեն ձեզ+, և դուք կփախչեք, եթե անգամ ոչ ոք չհետապնդի+։ 18  Եթե այդ ժամանակ էլ ինձ չլսեք, ապա ձեր մեղքերի համար յոթ անգամ ավելի կպատժեմ ձեզ+։ 19  Ես կկոտրեմ ձեր ուժն ու հպարտությունը, ձեր երկինքը երկաթի նման+ ու ձեր հողը պղնձի նման կդարձնեմ։ 20  Ձեր զորությունը զուր տեղը կծախսեք, ձեր երկիրը բերք չի տա+, և ձեր երկրի ծառերը պտուղ չեն տա+։ 21  Եթե ինձ հակառակ վարվեք և չուզենաք ինձ լսել, ապա ձեր մեղքերի համեմատ՝ յոթ անգամ ավելի հարվածներ կհասցնեմ ձեզ+։ 22  Դաշտի գազաններ կուղարկեմ ձեր մեջ+, ու նրանք կզրկեն ձեզ երեխաներից+, կվերացնեն ձեր ընտանի կենդանիներին և փոքրաթիվ կդարձնեն ձեզ, ու ձեր ճանապարհները ամայի կդառնան+։ 23  Բայց եթե այս ամենից հետո էլ թույլ չտաք, որ ես ուղղեմ ձեզ+, և համառորեն ինձ հակառակ վարվեք, 24  ապա ես էլ ձեզ հակառակ կվարվեմ+ ու ձեր մեղքերի համար յոթ անգամ ավելի կհարվածեմ ձեզ+։ 25  Ձեզ վրա սուր կբերեմ, որը վրեժխնդիր+ կլինի ուխտի+ համար։ Դուք կհավաքվեք ձեր քաղաքներում, ու ես համաճարակ կուղարկեմ ձեր մեջ+, և դուք թշնամու ձեռքը կմատնվեք+։ 26  Երբ ես կոտրեմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում+, այդ ժամանակ տասը կանայք ձեր հացը մեկ վառարանում կթխեն և այն կշռով+ կվերադարձնեն։ Դուք կուտեք, բայց չեք կշտանա+։ 27  Եթե սրանից հետո էլ ինձ չլսեք և համառորեն ինձ հակառակ վարվեք+, 28  այդ ժամանակ ես ցասումով կհակառակվեմ ձեզ+ ու ձեր մեղքերի համար յոթ անգամ կպատժեմ+։ 29  Դուք ձեր որդիների միսը կուտեք, ձեր աղջիկների միսը կուտեք+։ 30  Ես կոչնչացնեմ ձեր բարձր սրբավայրերը+, կվերացնեմ ձեր խնկանոթները, ձեր դիակները կփռեմ ձեր գարշելի կուռքերի* դիակների վրա+, և իմ հոգին կզզվի ձեզնից+։ 31  Ձեր քաղաքները սրի կմատնեմ+, ձեր սրբարանները ամայի կդարձնեմ+, ձեր զոհերի հաճելի բուրմունքը զզվելի կլինի ինձ համար+։ 32  Երկիրը ամայի կդարձնեմ+, և ձեր թշնամիները, որոնք կապրեն այնտեղ, ապշահար նրան կնայեն+։ 33  Ձեզ կցրեմ ազգերի մեջ+ ու ձեր հետևից սուր կմերկացնեմ+, ձեր երկիրը ամայի կդառնա+, և ձեր քաղաքները՝ ավերակ։ 34  Այդ ժամանակ, քանի դեռ դուք ձեր թշնամիների երկրում կլինեք, երկիրն իր շաբաթները կլրացնի իր ամայության բոլոր օրերին։ Այդ ժամանակ երկիրը կպահի շաբաթը, քանի որ նա պետք է լրացնի իր շաբաթները+։ 35  Իր ամայության բոլոր օրերին նա կպահի շաբաթը, որովհետև երբ դուք բնակվում էիք այնտեղ, ձեր շաբաթների ընթացքում նա շաբաթը չպահեց։ 36  Իսկ ովքեր ձեր միջից կմնան+, նրանց սրտում ես երկչոտություն կբերեմ իրենց թշնամիների երկրներում։ Քամուց քշված տերևի սոսափյունը կքշի նրանց, և նրանք կփախչեն այնպես, ինչպես սրից են փախչում, և կընկնեն՝ առանց որևէ մեկից հալածված լինելու+։ 37  Նրանք սայթաքելով իրար կբախվեն, ինչպես սայթաքում են նրանք, ովքեր սրից են փախչում՝ առանց որևէ մեկից հալածված լինելու, և դուք ի զորու չեք լինի դիմադրելու ձեր թշնամիներին+։ 38  Ազգերի մեջ կմեռնեք+, ու ձեր թշնամիների երկիրը կկլանի ձեզ։ 39  Իսկ ովքեր ձեր միջից կմնան, ձեր թշնամիների երկրներում կփտեն+ իրենց հանցանքի պատճառով։ Նրանք կփտեն նույնիսկ իրենց հայրերի հանցանքների պատճառով+, ինչպես որ նրանք փտեցին։ 40  Նրանք կխոստովանեն իրենց հանցանքը+, ինչպես նաև իրենց հայրերի հանցանքը, նաև այն, որ անհավատարմորեն վարվեցին ինձ հետ ու ինձ հակառակ գնացին+, 41  և ես ստիպված եղա նրանց հակառակ գնալ+ ու նրանց տարա իրենց թշնամիների երկիրը+։ Սա արեցի, որ միգուցե նրանց անթլփատ սիրտը+ խոնարհվի+ և այդ ժամանակ հատուցեն իրենց հանցանքի դիմաց։ 42  Եվ ես կհիշեմ իմ ու Հակոբի միջև հաստատված ուխտը+, ինչպես նաև իմ ու Իսահակի+ ուխտը և իմ ու Աբրահամի ուխտը+. կհիշեմ նաև երկիրը։ 43  Այդ ողջ ընթացքում երկիրը լքված կլինի նրանց կողմից և իր շաբաթները+ կլրացնի, մինչ ամայացած կլինի առանց բնակիչների։ Իսկ նրանք կհատուցեն իրենց հանցանքի դիմաց+, որովհետև մերժեցին իմ դատավճիռները+, և նրանց հոգին զզվեց իմ կանոններից+։ 44  Ամեն դեպքում, քանի դեռ նրանք իրենց թշնամիների երկրում կլինեն, ես չեմ մերժի նրանց+ և չեմ զզվի+ նրանցից այն աստիճան, որ ոչնչացնեմ նրանց, որ խախտեմ իմ ու նրանց միջև հաստատված իմ ուխտը+, որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը։ 45  Հանուն նրանց ես կհիշեմ այն ուխտը, որ հաստատվել է իրենց նախնիների հետ+, որոնց ես ազգերի աչքի առաջ+ հանեցի Եգիպտոսից, որպեսզի նրանց Աստվածը լինեմ։ Ես Եհովան եմ»»։ 46  Սրանք են այն կանոնները, դատավճիռներն+ ու օրենքները, որ Եհովան Մովսեսի+ միջոցով սահմանեց իր և Իսրայելի որդիների միջև Սինա լեռան վրա։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տուբերկուլյոզ»։
Այս արտահայտությունը թարգմանվել է բնագրում օգտագ. մի բառից, որն իմաստով մոտ է «գոմաղբ» բառին։