Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 21։1-24

21  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. «Խոսիր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա նրանց. «Ոչ ոք իր ժողովրդի մեջ թող իրեն չպղծի մահացած հոգու համար+։  Բայց իր արյունակցի՝ իր մոտ ազգականի համար, այսինքն՝ իր մոր, հոր, որդու, աղջկա, եղբոր,  կույս քրոջ համար, որը մոտ է իրեն և որը ոչ մեկի կինը չի եղել, նա կարող է պղծել իրեն։  Իր ժողովրդի մեջ նա չպետք է պղծի իրեն այն կնոջ համար, որն ամուսին* է ունեցել, որպեսզի այդպես անելով՝ ինքն իրեն չպղծի։  Իրենց գլուխները նրանք չպետք է սափրեն+, իրենց մորուքի ծայրերը չպետք է կտրեն+ և իրենց մարմնի վրա կտրվածքներ+ չպետք է անեն։  Իրենց Աստծու համար նրանք սուրբ պետք է լինեն+ ու իրենց Աստծու անունը չպետք է պղծեն+, որովհետև մատուցում են Եհովայի ընծաները, որոնք հրկիզվում են՝ իրենց Աստծու հացը+։ Նրանք պետք է սուրբ լինեն+։  Մարմնավաճառ+ կամ պատվազուրկ եղած կին չպետք է առնեն, չպետք է առնեն+ նաև ամուսնուց բաժանված կին+, որովհետև քահանան սուրբ է իր Աստծու համար։  Սրբացրու նրան+, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար+, քանի որ ես՝ Եհովաս՝ ձեզ սրբացնողը, սուրբ եմ+։  Եթե քահանայի աղջիկը, մարմնավաճառություն անելով, պղծի իրեն, ապա նա իր հորն է պղծում։ Նա պետք է կրակով այրվի*+։ 10  Իսկ իր եղբայրների մեջ եղող քահանայապետը, որի գլխին կլցնեն օծման յուղը+, և որը քահանայական հանդերձները+ հագնելու լիազորություն կստանա*, իր գլուխը անխնամ+ չպետք է թողնի և իր հանդերձները չպետք է պատռի+։ 11  Ոչ մի մեռած հոգու նա չպետք է մոտենա+։ Իր հոր և իր մոր համար նա իրեն չպետք է պղծի։ 12  Սրբարանից նա չպետք է դուրս գա և իր Աստծու սրբարանը չպետք է պղծի+, որովհետև նվիրման նշանը ու իր Աստծու օծման յուղը+ իր վրա են։ Ես Եհովան եմ։ 13  Նա պետք է կնության առնի կույս աղջկա+։ 14  Նա կնության չպետք է առնի այրի կնոջ, բաժանվածի, պատվազուրկ եղածի և մարմնավաճառի, այլ իր ժողովրդի միջից կույսի պետք է առնի։ 15  Իր ժողովրդի մեջ նա չպետք է պղծի իր սերունդը+, որովհետև ես Եհովան եմ՝ նրան սրբացնողը»»+։ 16  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 17  «Խոսիր Ահարոնի հետ ու ասա. «Եթե քո սերունդներում քո հետնորդներից որևէ մեկը մարմնական արատ ունենա+, նա չպետք է մոտենա սրբարանին, որ մատուցի իր Աստծու հացը+։ 18  Սրբարանին չպետք է մոտենա այն մարդը, որը արատ ունի՝ կույրը, կաղը, այլանդակված քիթ ունեցողը, նա, ում մարմնի անդամներից մեկը չափազանց երկար է+, 19  այն մարդը, ում ոտքը կամ ձեռքը կոտրված է, 20  կուզիկը, նիհարը*, հիվանդ աչքեր ունեցողը, քոսոտը, որքինով հիվանդը կամ վնասված ամորձիք+ ունեցողը։ 21  Ահարոն քահանայի սերնդից մարմնական արատ ունեցող ոչ մի մարդ չի կարող մոտենալ զոհասեղանին, որ Եհովային հրկիզվող ընծաներ մատուցի+։ Նա արատ ունի։ Նա չի կարող մոտենալ իր Աստծու հացը մատուցելու համար+։ 22  Իր Աստծու հացը նա կարող է ուտել անչափ սուրբ+ և սուրբ բաներից+։ 23  Սակայն նա չի կարող մոտ գալ վարագույրին+ և չի կարող մոտենալ զոհասեղանին+, քանի որ արատ ունի+։ Իմ սրբարանը+ նա չպետք է պղծի, որովհետև ես Եհովան եմ՝ նրանց սրբացնողը»»+։ 24  Եվ Մովսեսն այդ ամենն ասաց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի բոլոր որդիներին։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տեր»։
Տե՛ս Ծն 38։24-ի ծնթ.։
Տե՛ս Ելք 28։41-ի ծնթ.։
Հվնբր վերաբ. է գաճաճությանը կամ հյուծվածությանը։