Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղևտական 18։1-30

18  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու նրանց ասա. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը+։  Մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Եգիպտոսը+, որում բնակվում էիք, և մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Քանանի երկիրը+, ուր որ ձեզ տանում եմ։ Նրանց կանոններով մի՛ շարժվեք։  Իմ դատավճիռնե՛րը+ կատարեք և իմ կանոննե՛րը+ պահեք, որ դրանց հետևեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։  Պահեք իմ կանոններն ու դատավճիռները, որոնք կատարելով՝ մարդ կապրի+։ Ես Եհովան եմ+։  Ձեզնից ոչ մեկը չպետք է մոտենա իր մոտ ազգականներից որևէ մեկին, որպեսզի նրա մերկությունը բացի+։ Ես Եհովան եմ։  Քո հոր մերկությունը+ և քո մոր մերկությունը չբացես։ Նա քո մայրն է, նրա մերկությունը չբացես։  Քո հոր կնոջ մերկությունը չբացես+։ Այն քո հոր մերկությունն է։  Քո քրոջ, քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա մերկությունը չբացես՝ անկախ այն բանից՝ նրանք նույն տանն են ծնվել, թե ոչ+։ 10  Քո որդու աղջկա կամ քո դստեր աղջկա մերկությունը չբացես, որովհետև դա քո մերկությունն է։ 11  Քո հոր կնոջ աղջկա՝ քո հորից ծնված աղջկա մերկությունը չբացես, քանի որ նա քո քույրն է։ 12  Քո հորաքրոջ մերկությունը չբացես։ Նա քո հոր արյունակիցն է+։ 13  Քո մորաքրոջ մերկությունը չբացես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։ 14  Քո հորեղբոր մերկությունը չբացես։ Նրա կնոջը չմոտենաս։ Նա քո հորեղբոր կինն է+։ 15  Քո հարսի մերկությունը չբացես+։ Նա քո որդու կինն է։ Նրա մերկությունը չբացես։ 16  Քո եղբոր կնոջ+ մերկությունը չբացես։ Դա քո եղբոր մերկությունն է։ 17  Որևէ կնոջ և նրա աղջկա մերկությունը չբացես+։ Նրա տղայի աղջկան և նրա դստեր աղջկան կնության չառնես ու նրանց մերկությունը չբացես։ Նրանք արյունակիցներ են։ Դա անառակ վարք է+։ 18  Որպես քո կնոջ մրցակցի+՝ նրա քրոջը կնության չառնես ու նրա մերկությունը չբացես, քանի դեռ քո կինը ողջ է։ 19  Կնոջ դաշտանի+ անմաքրության ժամանակ նրան չմոտենաս նրա մերկությունը բացելու համար+։ 20  Մերձավորիդ կնոջ հետ չպառկես և սերմ չթափես, որպեսզի դա անելով՝ անմաքուր չդառնաս+։ 21  Թույլ չտաս, որ քո սերնդից որևէ մեկին Մողոքին+ նվիրեն*+։ Դա անելով՝ քո Աստծու անունը չպղծես+։ Ես Եհովան եմ+։ 22  Տղամարդու հետ չպառկես այնպես+, ինչպես կնոջ հետ ես պառկում+։ Դա գարշելի է։ 23  Ոչ մի անասունի հետ չպառկես+ և սերմ չթափես, որպեսզի դա անելով՝ անմաքուր չդառնաս։ Եվ կինը չպետք է կանգնի անասունի առաջ՝ նրա հետ հարաբերություն ունենալու համար+։ Այդպես ոտնահարվում է այն, ինչ բնական է։ 24  Այս բաներից ոչ մեկով ձեզ անմաքուր չդարձնեք, որովհետև այն ազգերը, որոնց ես քշում եմ ձեր առաջից, իրենց անմաքուր են դարձրել այս բոլոր բաներով+։ 25  Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան, ու երկիրը փսխելու է իր բնակիչներին+։ 26  Իսկ դուք պետք է պահեք իմ կանոններն ու դատավճիռները+ և այդ բոլոր գարշելի բաներից ոչ մեկը չպետք է անեք. դա վերաբերում է թե՛ բնիկներին և թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտներին+։ 27  Այդ բոլոր գարշելի բաները արել են այն մարդիկ, որոնք այս երկրում ձեզնից առաջ են ապրել+, այնպես որ երկիրը անմաքուր է դարձել։ 28  Եթե դուք երկիրը չպղծեք, այն ձեզ չի փսխի, ինչպես որ կփսխի ձեզնից առաջ եղող ազգերին+։ 29  Բայց եթե որևէ մեկը այս բոլոր գարշելի բաներից մի բան անի, ապա այն մարդիկ*, որ կանեն դա, պետք է վերանան իրենց ժողովրդի միջից+։ 30  Դուք պետք է պահեք իմ հանդեպ ունեցած ձեր պարտականությունը և չհետևեք այն գարշելի սովորություններից որևէ մեկին, որոնց հետևում էին ձեզնից առաջ+, որպեսզի դրանց պատճառով անմաքուր չդառնաք։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «զոհաբերեն»։
Բռց.՝ «հոգիները»։