Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 8։1-56

8  Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը+։ Եվ տասներկու առաքյալները նրա հետ էին,  նաև մի քանի կանայք+, որ ազատվել էին չար ոգիներից ու բուժվել հիվանդություններից՝ Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, և որից յոթ դև էր դուրս եկել+,  Հովհաննան+՝ Հերովդեսի գործավար Քուզայի կինը, Սուսաննան և ուրիշ շատ կանայք, որոնք ծառայում էին նրանց՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը։  Երբ Հիսուսի շուրջը մարդկանց մեծ բազմություն հավաքվեց, որոնց մեջ կային նաև մարդիկ, ովքեր տարբեր քաղաքներից նրա մոտ էին եկել, նա սկսեց մի առակ պատմել+.  «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու։ Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին ու կոխկռտվեցին, և երկնքի թռչունները կերան+։  Մի մասն ընկավ ապառաժի վրա, ծիլ տվեց և խոնավություն չլինելու պատճառով չորացավ+։  Մյուս մասն ընկավ փշերի մեջ, և փշերը, որ դրանց հետ աճեցին, խեղդեցին դրանց+։  Մյուս մասն էլ ընկավ լավ հողի մեջ և ծիլ տալով՝ հարյուրապատիկ պտուղ տվեց»+։ Այս բաներն ասելուց հետո նա բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։  Աշակերտները հարցրին նրան, թե ինչ է նշանակում այդ առակը+։ 10  Նա էլ ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները, բայց ուրիշների համար դրանք պարզապես առակներ են+, որպեսզի նայելով զուր տեղը նայեն և լսելով իմաստը չըմբռնեն+։ 11  Առակի նշանակությունը+ սա է. սերմը Աստծու խոսքն է+։ 12  Ճանապարհի եզրին ընկած սերմերը նրանք են, որ լսում են խոսքը+, հետո Բանսարկուն+ գալիս է և նրանց սրտերից այն տանում է, որպեսզի նրանք չհավատան ու չփրկվեն+։ 13  Ապառաժի վրա ընկած սերմերը նրանք են, որ երբ խոսքը լսում են, ուրախությամբ ընդունում են այն, բայց արմատ չունեն։ Մի որոշ ժամանակ հավատում են, սակայն փորձության ժամանակ հեռանում են+։ 14  Փշերի մեջ ընկածները նրանք են, որ լսում են, բայց հոգսերից, հարստությունից և այս կյանքի հաճույքներից+ տարվելով՝ ամբողջությամբ խեղդվում են և նրանց պտուղը չի հասցնում հասունանալ+։ 15  Իսկ լավ հողի մեջ ընկածները նրանք են, որ լավ և բարի սիրտ ունեն+, և խոսքը լսելուց հետո պահում են այն ու տոկունություն դրսևորելով պտուղ բերում+։ 16  Ոչ ոք ճրագը չի վառում և հետո անոթով ծածկում կամ մահճի տակ դնում, այլ դնում է ճրագակալի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն+, 17  որովհետև չկա մի թաքուն բան+, որ հայտնի չդառնա, և պահված մի բան, որ երբևէ չիմացվի ու չբացահայտվի+։ 18  Ուստի ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում. որովհետև ով ունի, նրան ավելին կտրվի+, իսկ ով չունի, նույնիսկ այն, ինչ որ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»+։ 19  Հիսուսի մայրն ու եղբայրները+ նրա մոտ եկան, բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան մոտենալ+։ 20  Նրան ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են տեսնել քեզ»+։ 21  Նա էլ ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»+։ 22  Մի օր նա իր աշակերտների հետ նավ մտավ ու ասաց նրանց. «Եկեք լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ նրանք ճանապարհ ընկան+։ 23  Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնեց։ Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ լճի վրա. նավը ջրով էր լցվում, և նրանք վտանգի մեջ էին+։ 24  Այդ ժամանակ նրանք մոտեցան ու վեր կացրին Հիսուսին՝ ասելով. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կործանվո՛ւմ ենք»+։ Վեր կենալով նա քամուն ու մոլեգնած ջրերին սաստեց+։ Փոթորիկը խաղաղվեց, ու հանդարտություն տիրեց։ 25  Ապա ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Իսկ նրանք, վախով բռնված, զարմացած ասում էին իրար. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամիներին ու ջրին է հրամայում, և դրանք հնազանդվում են նրան»+։ 26  Հետո նավարկելով հասան գերասացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է+։ 27  Բայց երբ նա ափ դուրս եկավ, քաղաքից մի մարդ հանդիպեց նրան, որը դևեր ուներ։ Արդեն բավական ժամանակ էր, որ նա հագուստ չէր հագնում և տանը չէր ապրում, այլ գերեզմաններում էր մնում+։ 28  Հիսուսին տեսնելով՝ նա աղաղակեց և նրա առաջ ընկնելով՝ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ+, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Աղաչո՛ւմ եմ քեզ, մի՛ տանջիր ինձ»+ 29  (որովհետև նա հրամայում էր անմաքուր ոգուն, որ դուրս գա այդ մարդու միջից։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ այդ ոգին նրան իր իշխանության տակ էր պահում+։ Շատ անգամ էին փորձել այդ մարդուն շղթաներով ու ոտնակապերով կապել և պահել հսկողության տակ, բայց կտրել էր կապանքները և դևի կողմից տարվել անբնակ վայրեր)։ 30  Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Նա էլ ասաց՝ Լեգեոն, որովհետև շատ դևեր էին մտել նրա մեջ+։ 31  Եվ նրանք աղաչում էին+, որ իրենց չհրամայի անդունդը+ գնալ։ 32  Այնտեղ խոզերի+ մի մեծ երամակ կար, որ արածում էր լեռան վրա, ուստի աղաչեցին նրան, որ իրենց թույլ տա խոզերի մեջ մտնել+։ Եվ նա թույլ տվեց։ 33  Դևերն էլ դուրս եկան այդ մարդու միջից ու խոզերի մեջ մտան։ Եվ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց լիճը ու խեղդվեց+։ 34  Իսկ խոզարածները, տեսնելով պատահածը, փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում+։ 35  Այդ ժամանակ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը դուրս էին եկել։ Նա, հագնված ու խելքը տեղը եկած, նստել էր Հիսուսի ոտքերի մոտ, ուստի նրանք վախով լցվեցին+։ 36  Ականատեսներն էլ նրանց իմացրին, թե ինչպես դիվահար մարդը բուժվեց+։ 37  Ուստի գերասացիների շրջակա վայրերից եկած ողջ բազմությունը խնդրեց Հիսուսին, որ իրենց մոտից հեռանա, որովհետև նրանք շատ էին վախեցել+։ Նա էլ մտավ նավը ու հետ դարձավ։ 38  Սակայն այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղերսում էր, որ թույլ տա իր հետ մնալ, բայց նա ուղարկեց նրան՝ ասելով+. 39  «Վերադարձիր քո տուն և պատմիր, թե Աստված ինչեր արեց քեզ համար»+։ Ուստի նա գնաց և ամբողջ քաղաքով մեկ պատմում էր, թե Հիսուսն ինչեր արեց իր համար+։ 40  Երբ Հիսուսը վերադարձավ, բազմությունը սիրով ընդունեց նրան, որովհետև բոլորը նրան էին սպասում+։ 41  Այդ ժամանակ Հայրոս անունով մի մարդ եկավ, որը ժողովարանի պետ էր։ Նա Հիսուսի ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան, որ իր տուն գա+, 42  որովհետև իր տասներկու տարեկան մինուճար աղջիկը մահամերձ էր+։ Մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ամբոխը նեղում էր նրան+։ 43  Մի կին, որը տասներկու տարի տառապում էր արյունահոսությամբ+, և ոչ մեկը չէր կարողացել նրան բուժել+, 44  հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի վերնահագուստի+ ծոպերին+, և արյունահոսությունն իսկույն դադարեց+։ 45  Հիսուսը հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ»+։ Բոլորը սկսեցին հերքել, իսկ Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, ամբոխն է սեղմում քեզ ու նեղում»+։ 46  Բայց Հիսուսն ասաց. «Ինչ-որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձանից զորություն+ դուրս եկավ»+։ 47  Տեսնելով, որ աննկատ չի մնացել՝ կինը դողալով մոտեցավ և ընկավ նրա առաջ ու բոլորի ներկայությամբ պատմեց, թե ինչու դիպավ նրան և թե ինչպես իսկույն բուժվեց+։ 48  Նա էլ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ+։ Գնա խաղաղությամբ»+։ 49  Երբ նա դեռ խոսում էր, ժողովարանի պետի մարդկանցից մեկը եկավ ու ասաց. «Աղջիկդ մահացավ, էլ մի՛ անհանգստացրու ուսուցչին»+։ 50  Սա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, միայն հավատա+, և նա կփրկվի»։ 51  Երբ տուն հասավ, ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ ներս մտնի, բացի Պետրոսից, Հովհաննեսից, Հակոբոսից և աղջկա ծնողներից+։ 52  Այնտեղ եղող բոլոր մարդիկ ողբում էին ու վշտից կուրծք ծեծում։ Նա ասաց. «Լաց մի՛ եղեք+, որովհետև նա չի մահացել, այլ քնած է»+։ 53  Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է+։ 54  Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու կանչեց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»+։ 55  Նրա ոգին*+ հետ եկավ, և նա իսկույն վեր կացավ+։ Հիսուսն էլ պատվիրեց, որ նրան ուտելու բան տան+։ 56  Նրա ծնողները ապշահար եղան, իսկ նա պատվիրեց ոչ մեկի չպատմել պատահածի մասին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «շունչը», այսինքն՝ կյանքի ուժը։