Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 6։1-49

6  Մի շաբաթ օր նա անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները ցորենի հասկեր էին պոկում+, տրորում էին իրենց ափերի մեջ և ուտում+։  Փարիսեցիներից ոմանք ասացին. «Ինչո՞ւ եք անում մի բան, ինչը օրենքով անթույլատրելի է+ անել շաբաթ օրը»+։  Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը+, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին+։  Թե ինչպես նա Աստծու տուն մտավ, նրան տվեցին ընծայված հացերը+, և նա կերավ ու իր հետ եղող մարդկանց էլ տվեց, մինչդեռ ոչ մեկին, բացի քահանաներից, օրենքով չի թույլատրվում ուտել այդ հացերից»+։  Ապա ավելացրեց. «Մարդու Որդին շաբաթի Տերն է»+։  Մեկ ուրիշ շաբաթ օր+ նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։ Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր+։  Դպիրներն ու փարիսեցիները ուշադիր հետևում էին+ Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞, որպեսզի նրան մեղադրելու պատճառ գտնեն+։  Սակայն նա գիտեր նրանց մտքերը+, ուստի չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց և կանգնի՛ր մեջտեղում»։ Նա էլ վեր կացավ ու կանգնեց+։  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Հարցնում եմ ձեզ, օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ն անել+, թե՞ չարը, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել»+։ 10  Եվ նայելով իր շուրջը եղողներին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց, և նրա ձեռքն առողջացավ+։ 11  Բայց նրանք կատաղությամբ լցվեցին ու սկսեցին քննարկել, թե ինչ անեն Հիսուսին+։ 12  Այդ օրերին նա գնաց լեռը, որ աղոթի+, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով+։ 13  Իսկ երբ օրը բացվեց, աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց միջից ընտրեց տասներկու հոգու, որոնց նաև «առաքյալներ» անվանեց+. 14  Սիմոնին, որին նաև Պետրոս կոչեց+, Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին, Հովհաննեսին+, Փիլիպոսին+, Բարդուղիմեոսին, 15  Մատթեոսին, Թովմասին+, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին, որին «նախանձախնդիր» էին կոչում+, 16  Հուդային՝ Հակոբոսի որդուն, և Հուդա Իսկարիովտացուն, որը դավաճան դարձավ+։ 17  Նրանց հետ ցած իջնելով՝ նա կանգնեց մի հարթ տարածության վրա։ Այնտեղ էին նրա աշակերտներից շատերը, նաև ժողովրդի մի մեծ բազմություն+՝ ամբողջ Հրեաստանից, Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդոնի ծովամերձ շրջաններից։ Բոլորը եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու+։ 18  Բուժվում էին նույնիսկ նրանք, ովքեր տառապում էին անմաքուր ոգիներից։ 19  Ողջ բազմությունը ուզում էր դիպչել+ նրան, որովհետև նրանից զորություն+ էր դուրս գալիս և բուժում էր բոլորին։ 20  Նա իր աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց+. «Երջանիկ եք դուք՝ աղքատներդ+, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը։ 21  Երջանիկ եք դուք, որ հիմա քաղցած եք+, որովհետև պիտի կշտանաք+։ Երջանիկ եք դուք, որ հիմա լաց եք լինում, որովհետև պիտի ծիծաղեք+։ 22  Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն+ ձեզ և իրենց միջից վտարեն ձեզ ու նախատեն և ձեր անունը արատավորեն+ իբրև ամբարշտի՝ մարդու Որդու պատճառով։ 23  Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ այդ նույն բաները նրանց նախահայրերը մարգարեներին էին անում+։ 24  Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ+, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք+։ 25  Վա՜յ ձեզ, որ հիմա կուշտ եք, որովհետև պիտի սովածանաք+։ Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք+։ 26  Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին+։ 27  Բայց դուք, որ լսում եք ինձ, ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին+, բարիք անել+ ձեզ ատողներին, 28  օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար+։ 29  Ով որ մի երեսիդ հարվածի+, մյուսն էլ դարձրու նրան։ Ով որ վերցնի+ քո հանդերձներից մեկը, մյուսն էլ մի՛ մերժիր նրան տալ։ 30  Ով որ խնդրի քեզանից+, տո՛ւր, և ով որ քեզանից մի բան վերցնի, նրանից հետ մի՛ պահանջիր։ 31  Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց+։ 32  Ի՞նչ արժանիք կունենաք, եթե սիրեք ձեզ սիրողներին։ Չէ՞ որ մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին+։ 33  Եվ եթե բարիք անեք ձեզ բարիք անողներին, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են նույնը անում+։ 34  Նաև եթե առանց տոկոսի+ պարտք տաք նրանց, ումից ստանալու հույս ունեք, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են առանց տոկոսի պարտք տալիս մեղավորներին նույն չափով հետ ստանալու ակնկալիքով+։ 35  Բայց դուք շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել և առանց տոկոսի պարտք տալ+՝ մի բան հետ ստանալու ակնկալիք չունենալով, և ձեր վարձատրությունը մեծ կլինի, և դուք Բարձրյալի որդիներ կլինեք+, որովհետև նա բարի+ է ապերախտների և չարերի հանդեպ։ 36  Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած+։ 37  Մի՛ դատեք և բնավ չեք դատվի, մի՛ դատապարտեք և բնավ չեք դատապարտվի+։ Շարունակեք թողնել և կթողնվի ձեզ+։ 38  Տվեք, և մարդիկ կտան ձեզ+։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»+։ 39  Ապա նա մի օրինակ բերեց. «Մի՞թե կույրը կույրին կարող է առաջնորդել։ Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն+։ 40  Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի+։ 41  Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում+։ 42  Ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «եղբա՛յր, թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», մինչդեռ ինքդ չես տեսնում այն գերանը, որ քո աչքի մեջ է+։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր+ և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է հանել եղբորդ աչքի միջի շյուղը+։ 43  Չկա լավ ծառ, որ փտած պտուղ տա, և չկա փտած ծառ, որ լավ պտուղ տա+։ 44  Ամեն ծառ իր իսկ պտղից է ճանաչվում+։ Օրինակ՝ փշերից թուզ չեն հավաքում, ոչ էլ փշոտ թփից են խաղող քաղում+։ 45  Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ+ է հանում, իսկ չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում, որովհետև սրտի լիությունից է բերանը խոսում+։ 46  Ինչո՞ւ եք ինձ «Տե՛ր, Տե՛ր» կոչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ+։ 47  Ձեզ ասեմ, թե ում է նման նա, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք+։ 48  Նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց և հիմքը վեմի վրա դրեց։ Հետո երբ ջրհեղեղ+ եղավ, գետը հարվածեց այդ տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված+։ 49  Սակայն նա, ով լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց հիմքի։ Գետը հարվածեց տանը, և այն իսկույն փուլ եկավ, և այդ տան ավերումը+ մեծ եղավ»+։

Ծանոթագրություններ