Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 3։1-38

3  Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը+ Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը,  Կայիափայի+ և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում+։  Նա շրջում էր Հորդանանի բոլոր կողմերում և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+,  ինչպես որ գրված է Եսայիա մարգարեի գրքում. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները+։  Ամեն ձոր պիտի լցվի, ամեն լեռ ու բլուր պիտի ցածրանա, ծուռ ճանապարհները պիտի ուղղվեն, և խորդուբորդ տեղերը հարթ ճանապարհներ պիտի դառնան+,  և ամեն մարմին պիտի տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս»»+։  Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ մկրտվելու, և նա ասում էր նրանց. «Իժերի՛ ծնունդներ+, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից+։  Ուրեմն զղջմանը համապատասխան պտուղնե՛ր բերեք+։ Եվ մի՛ ասեք ձեր մեջ, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Ասում եմ ձեզ, որ Աստված զորություն ունի այս քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնելու։  Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի»+։ 10  Ժողովուրդը հարցրեց նրան. «Ուրեմն ի՞նչ անենք»+։ 11  Նա էլ պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»+։ 12  Հարկահավաքները նույնպես եկան մկրտվելու և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»+։ 13  Նա էլ ասաց նրանց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»+։ 14  Զինվորներն էլ էին հարցնում նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»։ Նա ասաց. «Ոչ մեկից բռնությամբ կամ սուտ մեղադրանքով+ փող մի՛ վերցրեք, այլ բավարարվեք ձեր ստացած պարենով»+։ 15  Քանի որ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը»+։ 16  Ուստի Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի սանդալների կապերն արձակելու ես արժանի չեմ+։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ+։ 17  Նրա քամհարը* իր ձեռքում է, որպեսզի ամբողջովին մաքրի իր կալը և ցորենն իր ամբարում հավաքի+։ Իսկ մղեղը+ նա կայրի անմար կրակով»+։ 18  Նա նաև տարբեր կերպերով քաջալերում էր ժողովրդին ու բարի լուրն էր հռչակում նրանց։ 19  Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որը Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի և իր բոլոր չար գործերի համար+, 20  այդ բոլոր գործերի վրա ավելացրեց նաև այն, որ Հովհաննեսին բանտարկեց+։ 21  Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսը+ նույնպես մկրտվեց, ու երբ աղոթք էր անում, երկինքը+ բացվեց, 22  և սուրբ ոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։ 23  Հիսուսը, երբ սկսեց իր գործունեությունը+, մոտ երեսուն+ տարեկան էր, և ինչպես կարծում էին, նա որդին+ էր Հովսեփի+, և նա՝ Հեղիի, 24  և նա՝ Մատթատի, և նա՝ Ղևիի, և նա՝ Մելքիի, և նա՝ Հաննեի, և նա՝ Հովսեփի, 25  և նա՝ Մատաթիայի, և նա՝ Ամոսի, և նա՝ Նաումի, և նա՝ Էսլիի, և նա՝ Նանգեի, 26  և նա՝ Մաաթի, և նա՝ Մատաթիայի, և նա՝ Սեմեինի, և նա՝ Հոսեքի, և նա՝ Հոդայի, 27  և նա՝ Հոհանանի, և նա՝ Ռեսայի, և նա՝ Զորաբաբելի+, և նա՝ Սաղաթիելի+, և նա՝ Ներիի, 28  և նա՝ Մելքիի, և նա՝ Ադդիի, և նա՝ Կոսամի, և նա՝ Ելմադամի, և նա՝ Էրի, 29  և նա՝ Հիսուսի*, և նա՝ Եղիեզերի, և նա՝ Հորիմի, և նա՝ Մատթատի, և նա՝ Ղևիի, 30  և նա՝ Շմավոնի, և նա՝ Հուդայի, և նա՝ Հովսեփի, և նա՝ Հովնամի, և նա՝ Եղիակիմի, 31  և նա՝ Մելեայի, և նա՝ Մեննայի, և նա՝ Մատտաթայի, և նա՝ Նաթանի+, և նա՝ Դավթի+, 32  և նա՝ Հեսսեի+, և նա՝ Օբեդի+, և նա՝ Բոոսի+, և նա՝ Սալմոնի+, և նա՝ Նաասոնի+, 33  և նա՝ Ամինադաբի+, և նա՝ Առնիի*+, և նա՝ Եսրոնի+, և նա՝ Փարեսի+, և նա՝ Հուդայի+, 34  և նա՝ Հակոբի+, և նա՝ Իսահակի+, և նա՝ Աբրահամի+, և նա՝ Թարայի+, և նա՝ Նաքորի+, 35  և նա՝ Սերուգի+, և նա՝ Ռագավի+, և նա՝ Փալեկի+, և նա՝ Եբերի+, և նա՝ Շելայի+, 36  և նա՝ Կայնանի, և նա՝ Արփաքսադի+, և նա՝ Սեմի+, և նա՝ Նոյի+, և նա՝ Ղամեքի+, 37  և նա՝ Մաթուսաղայի+, և նա՝ Ենոքի+, և նա՝ Հարեդի+, և նա՝ Մաղաղայելի+, և նա՝ Կայնանի+, 38  և նա՝ Ենոսի+, և նա՝ Սեթի+, և նա՝ Ադամի+, և նա՝ Աստծու։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 3։12-ի ծնթ.։
Ըստ որոշ հին ձեռագրերի՝ «Հովսես»։
1Տգ 2։9-ում և Մթ 1։3, 4-ում՝ «Ռամ»։