Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 24։1-53

24  Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան նրանք եկան գերեզման և բերեցին իրենց պատրաստած հոտավետ խոտերը+։  Սակայն տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ է գլորված+,  ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան+։  Մինչ նրանք այդ պատճառով շփոթության մեջ էին, լուսափայլ հանդերձներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին+։  Կանայք վախեցան ու երեսները դեպի գետին խոնարհեցրին, իսկ այդ մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք մահացածների մեջ փնտրում նրան, ով ողջ է։  [Նա այստեղ չէ, այլ հարություն է առել]*+։ Հիշեք՝ ինչ ասաց ձեզ, երբ Գալիլեայում էր+,  թե մարդու Որդին պիտի մեղավորների ձեռքը մատնվի, ցցին գամվի և երրորդ օրը հարություն առնի»+։  Եվ նրանք իրենց միտքը բերեցին նրա ասածները+  և վերադառնալով գերեզմանից՝ այս ամենը պատմեցին տասնմեկ առաքյալներին և մնացած բոլորին+։ 10  Նրանք էին՝ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան+ և Հակոբոսի մայր Մարիամը։ Եվ նրանց հետ եղող մյուս կանայք+ էլ էին նույն բաները պատմում առաքյալներին։ 11  Սակայն այդ խոսքերը նրանց անհեթեթություն թվացին, և չէին հավատում+ կանանց։ 12  [Իսկ Պետրոսը վեր կացավ ու վազեց դեպի գերեզմանը։ Հասնելով այնտեղ՝ նա կռացավ ու ներս նայեց և միայն պատանքը տեսավ։ Ուստի պատահածի վրա զարմանալով՝ հեռացավ]*։ 13  Հենց այդ օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որը Երուսաղեմից մոտ տասնմեկ կիլոմետր հեռու էր, անունը՝ Էմմաուս։ 14  Նրանք իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի+ մասին։ 15  Մինչ իրար հետ խոսում էին ու քննարկում, Հիսուսը մոտեցավ+ և սկսեց նրանց հետ քայլել, 16  բայց նրանք չճանաչեցին նրան+։ 17  Նա ասաց. «Այդ ինչի՞ մասին եք իրար հետ քննարկում»։ Նրանք էլ տխուր դեմքերով կանգ առան։ 18  Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց նրան. «Մի՞թե պանդուխտ ես Երուսաղեմում և ոչ մեկի հետ չես շփվում։ Ի՞նչ է, չգիտե՞ս, թե ինչ պատահեց Երուսաղեմում այս օրերին»։ 19  Նա էլ հարցրեց. «Ի՞նչ է պատահել»։ Նրանք ասացին. «Այն, ինչ պատահեց Հիսուս նազովրեցու+ հետ։ Նա մարգարե+ էր և գործով ու խոսքով զորավոր էր Աստծու և բոլոր մարդկանց առաջ։ 20  Սակայն մեր ավագ քահանաներն ու իշխանները նրան Պիղատոսին հանձնեցին, որպեսզի մահվան դատապարտվի, և նրան ցցին գամեցին+։ 21  Իսկ մենք հույս ունեինք, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը+։ Բացի դրանից, արդեն երրորդ օրն է, որ այդ բաները պատահեցին, 22  և մեր միջից մի քանի կանայք+ էլ զարմացրին մեզ։ Նրանք վաղ առավոտյան գերեզմանի մոտ էին եղել, 23  բայց նրա մարմինը չէին գտել, ուստի եկան ու ասացին, թե նաև գերբնական երևույթ՝ հրեշտակների են տեսել, որոնք էլ ասել էին, թե նա կենդանի է։ 24  Եվ մեզ հետ եղողներից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ ամեն ինչ այնպես էր, ինչպես որ կանայք պատմել էին, բայց նրան չտեսան»։ 25  Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դանդաղում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին+։ 26  Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այս չարչարանքները+ և հասներ իր փառքին»+։ 27  Եվ սկսելով Մովսեսից+ ու Մարգարեների+ գրվածքներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում։ 28  Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր որ գնում էին. և նա այնպես ձևացրեց, թե ինքը ավելի հեռու տեղ է գնալու։ 29  Բայց նրանք ստիպեցին նրան՝ ասելով. «Մնա մեզ հետ, որովհետև երեկոյան դեմ է, և օրն էլ արդեն ավարտվում է»։ Նա էլ գնաց այնտեղ և նրանց հետ մնաց։ 30  Երբ նրանց հետ թիկնել էր սեղանի շուրջ, հացը վերցրեց, օրհնեց այն, կոտրեց ու տվեց նրանց+։ 31  Այդ պահին նրանց աչքերը բացվեցին, ու ճանաչեցին նրան. և նա անհետացավ նրանց աչքերից+։ 32  Նրանք ասացին իրար. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը»։ 33  Հենց նույն ժամին նրանք վեր կացան, հետ դարձան Երուսաղեմ և տասնմեկ առաքյալներին ու մյուս աշակերտներին մեկտեղ հավաքված գտան, 34  որոնք ասում էին. «Իսկապես որ Տերը հարություն է առել և երևացել է Սիմոնին»+։ 35  Եվ այդ ժամանակ նրանք էլ պատմեցին ճանապարհին պատահած դեպքերը, և թե ինչպես ճանաչեցին նրան, երբ նա կոտրեց հացը+։ 36  Մինչ խոսում էին այս ամենի մասին, Հիսուսը հայտնվեց նրանց մեջտեղում [ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»]*։ 37  Բայց քանի որ սարսափած ու վախեցած էին+, կարծեցին, թե ոգի են տեսնում։ 38  Իսկ նա ասաց. «Ինչո՞ւ եք խռովված, և ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ 39  Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, այդ ե՛ս եմ. շոշափե՛ք+ ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկոր+ չունի, իսկ ես ունեմ, ինչպես և տեսնում եք»։ 40  [Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը]*։ 41  Քանի որ նրանք ուրախությունից դեռ չէին հավատում+ ու զարմանում էին, նրանց ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»+։ 42  Նրան մի կտոր խորոված ձուկ+ տվեցին, 43  նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ+։ 44  Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի+, ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում+ և Սաղմոսներում+ իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»։ 45  Այդ ժամանակ նա ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը+, 46  և ասաց. «Նույն ձևով էլ գրված է, որ Քրիստոսը պետք է չարչարվի և երրորդ օրը հարություն առնի+, 47  և նրա անունով բոլոր ազգերին զղջում պիտի քարոզվի+, որպեսզի Աստված ների նրանց մեղքերը+։ Երուսաղեմից+ մինչև մյուս վայրերը՝ 48  դուք այս բաների վկաները+ կլինեք։ 49  Ձեզ կուղարկեմ այն, ինչը որ խոստացել է իմ Հայրը։ Իսկ դուք քաղաքում մնացեք, մինչև որ վերևից զորություն ստանաք»+։ 50  Հիսուսը այնտեղից նրանց տարավ մինչև Բեթանիա ու բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց+։ 51  Եվ երբ օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից ու երկինք բարձրացավ+։ 52  Իսկ նրանք խոնարհվեցին նրա առաջ և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ+։ 53  Եվ ամեն ժամանակ տաճարում էին և գովաբանում էին Աստծուն+։

Ծանոթագրություններ

Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։
Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։
Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։
Ուղիղ փակագծերի բացատրության համար տե՛ս 23։34-ի ծնթ.։